Հեղինակ` Էմմի Թոքմաջյան
Feel4life2@yahoo.com
“Նորաձևությունը դա այն չէ, ինչ գործ ունի միայն հագուստի հետ: Նորաձևությունը առկա է երկնքում, փողոցում, գաղափարներում, կենսակերպում, այն ամենում, ինչ տեղի է ունենում“:
Կոկո Շանել /1883-1971/
Ին՞չ ենք հասկանում նորաձևություն ասելով: Ինչու՞մ է կայանում նրա սոցիալական էությունը:
Նորորաձևությունը այն սոցիլական նորմերից է, որն առաջին հերթին բնորոշ է ինդուստրիալ և հետինդուստրիալ հասարակություններին: Որպես սոցիալական նորմ` այն տվյալ հասարակության անդամներին վերագրում է սպառման վարքի որոշակի մոդելներ: Նորորաձևությունը որպես սոցիալական նորմ անհատի նկատմամբ կրում է արտաքին բնույթ: Այն վերածվում է արժեքի, երբ նորաձև վարքի արտաքին նորմը յուրացվում է անհատի կողմից, դառնում նրա ներքին պահանջմունք, ցանկություն: Այս դեպքում նորաձևությունը հանդես է գալիս սպառողական վարքի ներքին կողմնացույցի դերում, և մարդիկ ինքնակամ ձգտում են լինել նորաձև:
(more…)
Read More