ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է ֆիլմի դիտում-քննարկում:
Ցուցադրվելու է «Աղետ. մի Ցեղասպանություն»/ «Aghet: Nation Murder» ֆիլմը: «Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց Ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա:
Միջոցառումը հատկապես հետաքրքիր կլինի կոնֆլիկտաբանությամբ և PR-ով հետաքրքրվողների համար:
Միջոցառումը տեղի կունենա 22.04.2010 Կոնֆլիկտ կենտրոնում` ԵՊՀ, Գրադարան, 3-րդ հարկ, ժամը 11:30 ին: