Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Սոցիոլոգի հետ միասին հասանք մեր հարցազրույցների շարքի տրամաբանական ավարտին, նախքան օգոստոսի 26-ին գրախանութում կհայտնվի նրա գիրքը՝ Տղամարդկային գերակայությունը (Seuil հրատ.) և սե՞րը: Ի՞նչ դեր է վերջինս խաղում կանանց ու տղամարդկանց միջև առկա ազդու հարաբերություններում:
Բուրդիեին կարդալիս հաճախ է ծագում այս հարցը: Մեզ, ովքեր կարծում էինք, որ ազատ ու անկախ անհատներ ենք, իր բոլոր գործերը շարունակ բացահայտում էին մեր սոցիալական դետերմինիզմը: Մեր մասնագիտական, էմոցիոնալ, էսթետիկ ընտրությունը, մեր թուլությունները, տառապանքները կամ երաշխիքները, մեր սոցիալական վերելքները կամ խզումները, մեր խոսելու կամ մտածելու ձևը, մեր գիտակից կամ անգիտակից հարումները համապատասխանում են սոցիալական տրամաբանությանը՝ համաձայն մեր ծագման, մեր տոհմաբանության, այն «դաշտին», որին պատկանում ենք… Այս ամենում հնարավո՞ր է լինի մաքուր զգացում, իսկական, սոցիալականի համար անվերծանելի սեր, որը գոյության ապահովման ամենաուժեղ շարժիչներից մեկն է: (more…)
Read More