Նորաձևության զարգացման հիմնական փուլերը. պատմասոցիոլոգիական ակնարկ

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

feel4life2@yahoo.com

 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբերը նորաձևության առաջնորդն էր հանդիսանում ընտրախավը: Այդ իսկ պատճառով սկզբնականշրջանում սոցիալական տեսություններում այն դիտվում է որպես նորաձև ստանդարտների արտադրության և դրան հաջորդող  ներքևից վերև դրեյֆի գործընթաց: Համապատասխանաբար, նորաձևության վերաբերյալ դատողությունների հիմնական կատեգորիաներն են “ընդօրինակում” և “տարբերակում”, ընտրախավի կողմից այլ շերտերից սեփական խումբը տարբերակող առանձնահատկության պահպանում: Այսպես, Գ. Զիմմելը գրում է. “Նորաձևությունը… իրենից ներկայացնում է ընդօրինակում տվյալ նմուշին և դրանով իսկ բավարարում է սոցիալական հենքի պահանջմունքը. անհատին ազատում է ընտրության հետ կապված դժվարություններից և բերում է դեպի  ընդհանուր հուն, որով ընթանում են բոլորը: Սակայն այն նույն չափով բավարարում է տարբերակման, դիֆերենցիացիայի, փոփոխության, ընդհանուր մասսայից առանձնանալու պահանջմունքը… (more…)

Read More

Սոցիալական կապիտալի ուսումնասիրության սոցիոլոգիական մոտեցումները

Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

 Գոյություն ունեն սոցիալական կապիտալի ըմբռնման տարբեր սոցիոլոգիական մոտեցումներ:

Ջեյմս Քոուլմանն այն գիտնականներից մեկն էր, ում աշխատությունները նպաստեցին ՙսոցիալական կապիտալ՚ տերմինի լայն շրջանառմանը գիտական ոլորտում: Քոուլմանը գտնում էր, որ սոցիալական կապիտալը սահմանվում է իր իսկ կատարած ֆունկցիայով: Այն եզակի գոյություն չէ, այլ տարբեր գոյությունների բազմազանություն` երկու ընդհանուր տարրերի բնութագրմամբ. դրանք բոլորն էլ կազմված են սոցիալական կառուցվածքներին բնորոշ տարրերից և կառուցվածքում որոշակի միջոցներ են հարթում դերակատարների գործողությունների համար [Քոուլման 2008, 263]: Սոցիալական կապիտալը պայմանավորված է անձանց միջև հարաբերությունների փոփոխություններով, որոնք նպաստում են դերակատարների գործունեությանը: Այլ կերպ ասած սոցիալական կապիտալը միջոց է որոշակի նպատակներին հասնելու համար, որոնց հասնելը դրա բացակայության պայմաններում անհնար կլիներ [Քոուլման 2008, 268]:

(more…)

Read More

ԳԵՈՐԳ ԶԻՄՄԵԼ

1858- 1918

 Գեորգ Զիմմելը ծնվել է  1858 թ. մարտի 1-ին Բեռլինում: Հանդիսանում է գերմանական սոցիոլոգիական և փիլիսոփայական մտքի դասական ներկայացուցիչ:

Ավարտելով Բեռլինի համալսարանը` ավելի քան 20 տարի դասավանդել է այնտեղ: Լինելով հրեա ընտանիքի զավակ անտիսեմիթական շարժման պատճառով  նրա աշխատանքային կարիերան մեծ դժվարությամբ էր առաջ գնում: Նա երկար ժամանակ զբաղեցնում էր դոցենտի պաշտոնը համալսարանում, թերևս  արդեն շատ հանրաճանաչ էր ու վայելում էր մեծ հեղինակություն այնպիսի գիտնականների շրջապատում, ինչպիսիք էին Վեբերը ու Ռիկկեռտը, Հուսսերլը  և այլոք:

(more…)

Read More

ՄԵՐԻ ԷԼԼԵՆ ՌԻՉՄՈՆԴ

(1861 – 1928)

Մերի Էլլեն Ռիչմոնդը ծնվել է 1861 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ–ի Իլլինոյս նահանգի Բելլեվիլ քաղաքում: Ծնողների մահից հետո երեք տարեկան հասակում նրան ուղղարկել են Մերիլենդ նահանգի Բալտիմոր քաղաք տատիկի և հորաքույրերի մոտ: Մինչև 11 տարեկանը տանն է կրթվել, հետո հաճախել է Կանանց հարավային դպրոց, որն ավարտել է 1878 թվականին: Ավարտելուց հետո հորաքրոջ հետ մեկնել է Նյու Յորք, որտեղ աշխատել է գրքերի  հրատարակչությունում: Այնուհետև 1889 թվականին ստանձնել է Բալտիմորի Բարեգործական հասարակության գանձապահի օգնականի պաշտոնը, որտեղ հնարավորություն է ստացել շփվել Ջոն Հոպկինսի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ, որոնք այդ կազմակերպությունում աշխատում էին որպես կամավորներ: 1891 թվականին Մերի Ռիչմոնդին նշանակել են Բարեգործական հասարակության գլխավոր քարտուղար, որտեղ աշխատել է տասնութ տարի:

Մերի Ռիչմոնդի նախաձեռնությամբ 1898 թվականին իր գործունեությունն է սկսել  Կիրառական ֆիլանտրոպիայի առաջին ազգային դպրոցը: Նա 1909 թվականին նշանակվել է Նյու Յորքի   Բարեգործական կազմակերպության տնօրեն:

Մերի Ռիչմոնդը հանդիսանում է սոցիալական աշխատանքի հիմնադիրներից մեկը: Նա առաջինն էր, որ սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման համար դպրոցներ էր բացել: Նրա ներդրումը սոցիալական աշխատանքի կայացման մեջ կապված է տեսության և պրակտիկայի մեջ գիտական մոտեցումների հիմնման հետ:  1921 թվականին (more…)

Read More

Ադամս Լաուրա Ջեյն

(1860 – 1935 )

Ջեյն Ադամսը ծնվել է 1860 թվականի սեպտեմբերի 6-ին Իլլինոյս նահանգի Սեդարվիլ քաղաքում: Նա ծնվել է սենատոր Ջոն Ադամսի ընտանիքում և 8 երեխաներից փոքրն է եղել: Սենատոր Ադամսը ազդել է իր աղջկա քաղաքական հայացքների վրա: Նա հակառակվել է ծնողների կամքին, որոնք ցանկանում էին նրան ամուսնացնել իր խորթ եղբոր հետ և ընդունվել է Ռոկլենդի քոլեջ, այնուհետև կրթությունը շարունակել է Ֆիլադելֆիայում և Եվրոպայում: Շատ է ճանապարհորդել Եվրոպայում իր ընկերուհի  Հելեն Գեյթս Սթարի (արվեստի ուսուցչուհի) հետ, որի հետ ծանոթացել էր քոլեջում: Լինելով Անգլիայում նրանք այցելել են Թոյնբի-Հոլլ, որը առաջին բանվորական հանրակացարանն էր և գտնվում էր Լոնդոնի  Ուայթչեպել արդյունաբերական շրջանում: Այդ հանրակացարանը հայտնի էր նրանով, որ այդտեղ երիտասարդ, բարձր խավի կանայք կարող էին ապրել աղքատության մեջ, ուսումնասիրել կյանքի նման պայմանները և հետո պայքարել  փոփոխությունների համար: Թոյնբի – Հոլը  Ադամսի և Սթարի վրա մեծ տպավորություն է թողնում, և նրանք, վերադառնալով այնտեղից, մտադրվում են նման մի բան ստեղծել Ամերիկայում: Չիկագո աշխատանքային շրջանում երկու կանայք բացում են Հոլ- Հաուզը որի բացումը երկու նպատակ էր հետապնդում` (more…)

Read More

«Կանանց հարցի» սկզբնավորումը հայ պարբերական մամուլում

Հեղինակ` Աննա Բաբայան

annasona.babayan@yandex.ru

Այսօր գենդերային հիմնախնդիրը բավական մեծ տարածում է ստացել սոցիալական ուսումնասիրություններում, մասնավորապես սոցիալական հարաբերությունների և փոխգործողությունների համատեքստում: Այս պարագայում կարևոր է հասկանալ, որ հենց սոցիոմշակութային պայմաններն են ձևավորում վարքային առանձնահատկությունները: Իսկ վերը նշված պայմանների, ինչպես նաև գենդերային կերպարների արտադրության, դրանք հասարակության լայն զանգվածներին ներկայացնելու առավել ներգործուն ու հզոր միջոց են հանդիսանում ԶԼՄ-ները: (more…)

Read More

Իրականության սոցիալական կառուցակցումը ըստ Պ. Բեռգեռի և Թ. Լուկմանի

Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

Սույն ակնարկը նվիրված է Պիտեր Բեռգեռի և Թոմաս Լուկմանի «իրականության սոցիալական կառուցակցման» կոնցեպցիայի ուսումնասիրությանը, որը ներկայացված է համանուն գրքում: Բեռգեռը հանդիսանում է ամերիկյան սոցիոլոգիայի ներկայացուցիչ, ում աշխատանքների մեծ մասը նվիրված են կրոնի սոցիոլոգիայի ուսումնասիրությանը ֆենոմենոլոգիական մոտեցման շրջանակներում: Լուկմանը համարվում է գերմանական սոցիոլոգիայի ներկայացուցիչ: Հիմնական աշխատանքները ինքնության թեմայով են, որոնք նույնպես արվել են ֆենոմենոլոգիական մոտեցման շրջանակներում:

(more…)

Read More

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԻՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ժամանակակից աշխարհում ազգայնականության առջև ծառացած մարտահրավեր են հանդիսանում գլոբալացման գործընթացները (մշակութային ունիֆիկացիա, համընդհանուր արժեքների ձևավորում և սպառում և այլն), որոնք անմիջականորեն ներազդում են ազգային պետությունների գոյության և ինքնավարության (սուվերենության) վրա: Հետևաբար նշանակալի է դառնում այն հարցը, թե ինչպես և ինչ միջոցների շնորհիվ է շարունակում գործառնել ազգայնականությունը` որպես ազգի և ազգային պետության պահպանման հիմք: (more…)

Read More

Թուրք ազգային ինքնության ճգնաժամը` որպես ծայրահեղ ազգայնականության դրսևորման հիմք

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ազգայնականությունն ինքնին հասարակությունում իրականացնում է կառուցողական գործառույթ, այնուամենայնիվ ոչ միշտ է հնարավոր լինում “վերահսկել” սոցիալական այս կամ այն հանրույթների կողմից ազգայնակնության ընկալումները և արձագանքները, ինչն էլ երբեմն, այսպես կոչված, ծայրահեղ ազգայնակնության դրսևորումների առաջացման պատճառ է դառնում: Ազգայնականության ծայրահեղ դրսևորումները դիսֆունկցիոնալ են հանդիսանում հասարակությունների համար, քանի որ դրանցից բխող մշակութային և էթնիկ սահմանների առանձնացումը նպաստում է «մենք»-ի և «նրանք»-ի սահմանազատմանը` որպես թշնամի և բարեկամ: (more…)

Read More

Սոցիալական ցանցը` որպես քաղաքական որոշումների կայացմանը նպաստող գործոն գյուղական համայնքում

Մարինե Սիմոնյան

Հոդվածը ՀՀ գյուղական համայնքներում  քաղաքական որոշումների կայացման գործընթացի վերլուծություն է , և  հիմնականում վերաբերում  է դրա նկարագրմանն ու գործոնների բացահայտմանը, մասնավորապես` սոցիալական ցանցի նշանակության բացահայտմանը: Հիմնվելով ցանցային մեթոդաբանության վրա`  դուրս են բերվել բոլոր քաղաքական սուբյեկտները, նկարագրվել է նրանց քաղաքական կապիտալը, քաղաքական կապերը, կառուցվել է քաղաքական ցանց, որն էլ կոնկրետ մեթոդաբանության մշակման հիմք է դարձել: Քանի որ լայն հասարակության շրջանում, ինչպես նաև մեծ համայնքներում նման ուսումնասիրությունը գործնականում շատ դժվար է, տվյալ աշխատանքում հիմնախնդրի արդիականությունը կայանում է նրանում, որ այն կարող է միկրոհամայնքի ուսումնասիրության հիման վրա ավելի լայն սոցիալ-քաղաքական և ժողովրդավարացման գործընթացներ հասկանալու հիմքեր ստեղծել: (more…)

Read More