Մարինե Սիմոնյան
Հոդվածը ՀՀ գյուղական համայնքներում քաղաքական որոշումների կայացման գործընթացի վերլուծություն է , և հիմնականում վերաբերում է դրա նկարագրմանն ու գործոնների բացահայտմանը, մասնավորապես` սոցիալական ցանցի նշանակության բացահայտմանը: Հիմնվելով ցանցային մեթոդաբանության վրա` դուրս են բերվել բոլոր քաղաքական սուբյեկտները, նկարագրվել է նրանց քաղաքական կապիտալը, քաղաքական կապերը, կառուցվել է քաղաքական ցանց, որն էլ կոնկրետ մեթոդաբանության մշակման հիմք է դարձել: Քանի որ լայն հասարակության շրջանում, ինչպես նաև մեծ համայնքներում նման ուսումնասիրությունը գործնականում շատ դժվար է, տվյալ աշխատանքում հիմնախնդրի արդիականությունը կայանում է նրանում, որ այն կարող է միկրոհամայնքի ուսումնասիրության հիման վրա ավելի լայն սոցիալ-քաղաքական և ժողովրդավարացման գործընթացներ հասկանալու հիմքեր ստեղծել: (more…)
ԵՊՀ Սոցիոլոգիայի ՈՒԳԸ-ն կազմակերպում Է SPSS-ի դասընթացների շարք Սոցիոլագիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար: Դասընթացները կվարի Նյու Ջերսի համալսարանի գիտությունների թեկնածու Սաթենիկ Մարգարյանը:
Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը կազմակերպում է միջբուհական գիտաժողով։ Գիտաժողովը նվիրված է մեծ արևելագետ և հայագետ, Արևելագիտության ֆակուլտետի առաջին դեկան Հրաչյա Աճառյանի ծննդյան 145 ամյակին։
Տուրիզմը հանդիսանում է երկրի բարեկեցությունը բարձրացնող կարևոր գործոն: Այն կարելի է դիտարկել որպես համակարգ, որը առաջարկում է բոլոր հնարավորությունները ծանոթանալու համար տվյալ երկրի բնակչությանը, պատմությանը, մշակույթին, սովորույթներին, հոգևոր և կրոնական արժեքներին:
մտնում ենք WiFi գոտի, մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր իրենց նոթբուքերով լիովին ներծծված են ինտերնետի մեջ: Այսինքն ցանկացած պահի կարելի է կապվել արտաքին աշխարհի հետ: Այս երևույթը որքան էլ արդեն սովորական է համարվում, այնուամենայնիվ, մեկնաբանման կարիք ունի: “Խելացի ամբոխ” գրքի հեղինակ Հովալդ Ռենոլդը փորձեց տալ այս ամենի բացատրությունը, և օգտագործել այս պոտենցյալը ծառայեցնելով ինչ-որ նպատակների: Դրա համար նա դիմեց Microsoft ընկերության սոցիոլոգ Մարկ Էշլի Սմիթի օգնությանը: Մարկ Էշլի Սմիթն այն անձնավորությունն է, ով usenet-ը վերածեց սոցիալական միջավայրի:
Հեղինակ` Գայանե Հարությունյան