1926
Վահագն Տատրյանը ծնվել է Կոնստանդնոպոլսում` հայերի ընտանիքում:
Տատրյանը ուսումնասիրել է մաթեմատիկա Բեռլինի համալսարանում, այնուհետև որոշել է մեկ այլ որոլտի ուսումնասիրությամբ զբաղվել` պատմության: Պատմության ուսումնասիրմամբ զբաղվել է Վիենայի համալսարանում, այնուհետև հետազոտական ուղղությունը փոխել է կենտրոնանալով` միջազգային հարաբերությունների ուսումնասիրման վրա` Ցյուրիխի համալսարանում: Տատրյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է դարձել Չիկագոյի համալսարանում:
Տատրյանի ուսումնասիրությունների առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ նա, տիրապետելով բազմաթիվ լեզուներ` գերմաներեն, անգլերեն, թուրքերեն, օսմաներեն և հայերեն, ուսումնասիրել է տարբեր երկրների արխիվները և բացահայտել ինչ տարբերություններ կան փաստաթղթերում: Նման ծավալուն աշխատանք իրենից առաջ դեռ ոչ ոք չէր կատարել:
Տատրյանը պարգևատրվել է պատվո շքանշանով Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում անկրկնելի ավանդ ունենալու համար: 1998-ին Տատրյանը դարձել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամ` ստանալով ամենաբարձր մշակութային պարգևը` Մովսես Խորենացու շքանշանը, երկրի նախագահի կողմից: 1999-ին Տատրյանը պարգևատրվեց նաև Մեսրոպ Մաշտոցի շքանշանով Կիլիկիո Կաթողիկոսի կողմից: Չնայած, որ Տատրյանի աշխատանքների մեծ մասը վերաբերվում են հենց հայկական Ցեղասպանությանը, նա ունի բազմաթիվ աշխատանքներ որոնք վերաբերբում են Հոլոքոստին և Ամերիկայի բնիկների ոչնչացմանը:
Տատրյանի վերջին ուսումնասիրությունները կապված են 1919-1920թթ-ին թուրքական դատարաններում զինվորականների գործերի հետազոտությունների հետ: Թարգմանությունները կատարվել են օսմաներենից անգլերենի:
Տատրյանի աշխատանքներն ունեցել են ինչպես բազմաթիվ քննադատողներ այնպես էլ կողմնակիցներ, թերևս ինքը համարում է, որ իր մեթոդաբանությունը պատմաբանի մեթոդաբանություն չէ, որը փորձում է բացահայտել ճշմարտությունը, այլ իրավաբանի, որը փորձում է դատապարտել և կանխել հետագա նման դեպքերը:
Ներկայումս Տատրյանը հանդիսանում է ցեղասպանությունների ուսումնասիրությունների գծով Զորյանի ինստիտուտի տնօրեն:
Հիմնական աշխատանքների ցանկ
- “Հայկական ցեղասպանության պատմությունը. Էթնիկ կոնֆլիկտ Բալկաններից մինչև Անատոլիա, Անատոլիայից Կվկաս” / “The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucus”
- “Ցեղասպանության երաշխիք . թուրք- հայկական կոնֆլիկտի առանցքային տարրեր” / “Warrant for Genocide: Key Elements of Turko-Armenian Conflict”
- “Ցաղասպանությունների և միջազգային կոնֆլիկտների կանխատեսում և կանխալգելում. Պատմության դասեր” / “The anticipation and prevention of genocide in international conflicts: Some lessons from history”
- “Թուրքական ռազմական ուժերի դերը օսմանյան հայերը ոչնչացման գործում. Պատմական ուսումնասիրություն” / “Role of the Turkish military in the destruction of Ottoman Armenians: A study in historical continuities”
- “Օսմանյան արխիվները և հայկական Ցեղասպանության ժխտումը”/ “Ottoman archives & denial of the Armenian Genocide”
Թարգմանեց` Գայանե Հարությունյան