Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Երկու համաճարակ՝ 1957 և 1968 թվին, որոնք համենայն դեպս համեմատելի են Covid-19-ի մասշտաբների հետ, ջնջվել են հիշողությունից: Ու դեռ այդ ժամանակ էլ հազիվ թե տեղ գտան մամուլում: Ինչպիսի՞ դասեր կարող ենք քաղել դրանցից:
1968 թվի ամառ: Անհայտ վիրուսը շրջում է աշխարհով մեկ: Դա սկսվեց Չինաստանում: Ու խլեց ամենաքիչը մեկ միլլիոն մարդու կյանքը՝ այդ թվում 50.000 Միացյալ Նահանգներում, և ամենաքիչը 30.000 Ֆրանսիայում: Պետության ղեկավար Վիլլի Բրանդտը խիստ հուզված է: Դիմակների բացակայության պատճառով երկաթգծի աշխատանքը կանգ է առնում: Ողջ մնացած բժիշկները հայտնում են, որ «կառամատույցներում», հերթով պատվաստումներ են կատարում, (Libération, 07/12/2005): Մարդիկ մահանում են «ցիանիդի գույն շրթունքներով», թոքային արյունահոսությունից կամ շնչահեղձությունից: Ու հիվանդությունն այնքան արագ է զարգանում, որ վերակենդանացման բաժանմունքում կուտակված դիակները տարհանելու ժամանակ չկա: Համաճարակը հաղթահարել ունակ բավական մեծ տարիքի մարդիկ թող ազնիվ լինեն՝ բացառությամբ հիվանդներին խնամողների, իրենց տարիքային խմբի մարդիկ չեն հիշում դրա մասին: Երիտասարդներն էլ, թագավարակով արբած, կմտածեն հետևյալը՝ լուրերով նրանք երբեք չեն լսել «Հոնկոնգյան գրիպ» անվամբ նման նախադեպի մասին: Ու թող արխիվիստները ստուգեն՝ այդ շրջանում մամուլը 18 ամիսների ընթացքում խոսել է դրա մասին՝ առաջ չքաշելով մեկուսացման մասին հիպոթեզներ ու չպատկերացնելով, որ կյանքը կկանգնի:
1957-1958: Եվս մեկ հիշողություն: Համաճարակը, այս անգամ «ասիական գրիպ» անվամբ, տարածվեց Գույչժոու և Յունյան ծայրամասերից, այսինքն նորից Չինաստանից: Այն անցավ Իրանով, Իտալիայով, Ֆրանսիայի հեռավոր արևելքով, Միացյալ Նահանգներով: Կես տարուց էլ քիչ ժամանակ պահանջվեց մոլորակը կտրել անցնելու համար: Ընդհանուր առմամբ երկու միլլիոն մահ, հատկապես շաքարախտով ու սրիտ- անոթային հիվանդություններով տառապողների շրջանում: 100.000 Միացյալ Նահանգներում: 25.000-ից 100.000 Ֆրանսիայում: Սարսափի տեսարաններ անբավարար սարքավորումներ ունեցող ու գերծանրաբեռնված հիվանդանոցներում: Բայց չնայած այդ սարսափին, չնայած սգին, չնայած Փարիզի Խորհրդի վեճերին, ուր քննարկվում է որոշ դպրոցների փակման հարցը, բայց և չի ընդունվում դրանք փակելու որոշում, մինչև հիմա ոչ մի բովանդակային որոշում. թերթերում իրական ներկայություն, բայց այնպիսին, որը չի խամրեցնում ո՛չ ալժիրյան պատերազմը, ո՛չ Հռոմեական Համաձայնագրի[1] ստորագրումը կամ դը Գոլի վերադարձը իշխանության. չափազանց հետաքրքիր երևույթ, որը նույնպես այս համաճարակը վերացնում է մեր գիտակցությունից:
Այս երկու նախադեպերը հիշեցնում են մի ակնհայտ փաստ, անհանգստացնող կերպով՝ Տեսարանն օրենք է, իսկ իրադարձությունը միայն «պատմական» է, այն միայն «փոխում է աշխարհը» ու բաժանում «առաջը» «հետոյից», քանի դեռ զլմ-ները, իրենց ինքնակործան արբեցմամբ, կլուծեն դա: Մինչդեռ սրանից կարելի է երկու հետևություն անել:
Նախևառաջ մոլորակը զարգացում է ապրում: Անտանելի է, որ դեռ երեկվա բնույթով կոտորած հիշեցնող իրադարձությունները թվում էին բնական, սովորական բան: Առողջապահությունը պետության այն նույն առաքելությունն է, ինչ և անվտանգությունը և խաղաղապահ հարցերը պետությունների միջև: Մոբիլիզացնում են ահռելի ռեսուրսներ դեղամիջոցների ու պատվաստանյութի ստեղծման համար՝ ինչպես ՁԻԱՀ-ի դեպքում, որը, ի դեպ, ընդհանուր առմամբ 25 միլլիոն մարդու մահվան պատճառ դարձավ: Ու մարդկությունը, մի մարդու պես, կյանքը տնտեսությունից ավելի բարձր է դասում, ինչը հրաշալի է: Բայց մյուս կողմից, մենք չափազանց շատ բան ենք անում «աննախադեպ համաճարակի» թեմայի շուրջ: Սխալվում ենք, երբ մեզ ասում են, թե բախվում ենք այդ Covid -19-ին՝ «հարյուրամյակի ամենասարսափելի բժշկական աղետին»: Մինչ այժմ քանի դեռ արագացում տեղի չունենա, որը դեռ հավանական է, բայց ինչը փորձագետները առայժմ չեն ենթադրում, Ֆրանիսայի պես երկրում մենք հեռու կլինենք 1958 և 1968 թվերի ցուցանիշներից: Եվ երկրորդ հետևությունը՝ այսօր մեր հարաբերություններում, ու դա պակաս հաջող եզրակացություն է, ավելորդ արձագանքի ու խուճապի որոշակի աստիճան է առկա:
Ուստի դա կապվա՞ծէ սրա հետ: Անխուսափելի՞ է պրոգրեսի հակառակ կողմը: Թե՞ այնուհանդերձ կարելի է ունենալ մեկը (նոր գաղափար ոչ միայն Եվրոպայում, այլև ամենաաղքատ մայրցամաքներում, որ կյանքը կյանք է ու որ ոչինչ կյանք չարժի), չզիջելով միաժամանակ մյուսին (վախեցած մարդկություն, որը կարծիքի համաճարակայնության աճի արագության զուգահեռ, մի օր կհամակերպվի սահմանների ակնհայտ փակման հետ, անվստահությամբ առ դիմացինը կամ թվային «լրտեսման» հետ):
Դրա համար մենք պետք է սովորենք մեզ պահել անվտանգ հեռավորության վրա հակասոցիալական ցանցերից ու դրանց կեղծ լուրերի հուզմունքից: Նորությունների շուրջօրյա ալիքներով ստիպված կլինեինք վերաիմաստավորել գլոբալ ու ամենօրյա մահվան ավելորդ բեմականացումը, որը մենք երբեմն ստիպած էինք հանդուրժել, օրինակ, քաղցկեղից մահերը: Բոլորս միասին ինքներս մեզ պետք է հարցնենք՝ ճի՞շտ է որ համաճարակի դեմ պայքարը պահանջում է խլացնել մեր ուղեղներում Մերձավոր Արևելք Դաեշ խմբավորման վերադարձի, ռուսական ու չինական կայսրությունների աճի կամ Եվրոմիության ճակատագրական կազմաքանդման փաստերը:
Կենսական կարևոր է՝ կասկածի տակ չդնելով Սուրբ Միությունը[2], որին պարտական են մեր բուժքույրերը ու հիվանդանոցի մյուս աշխատողները, մեր ապագա բանավեճերի օրակարգ ենք մտցրել այն հարցը, թե մեր երազանքի խորանում ինչպիսի արտոնություններ, ինչպիսի իրավունքներ ու ազատություններ ենք մենք պատրաստ զոհել այնպիսի առողջության համար, որը մեզ կբուժի ամեն ինչից, մինչև մահ: Բացի դրանից, չնայած ճիշտ է, որ կառավարում նշանակում է ոչ միայն պլանավորում, այլև ընտրություն, մեր ղեկավարների համար անիմաստ չէր լինի ունենալ համարձակություն ասելու, թե ինչ կարժենա արտադրության դադարումը, եթե այն լայն տարածում ստանա հարստության քանդման տեսանկյունից, հետևաբար՝ մասսայական գործազրկության, և իր հերթին՝ աղքատության սոցիալական տառապանքների, ուրեմն և մարդկանց կյանքերի տեսանկյունից: Սրանք բարդ հարցեր են: Անգամ սարսափելի: Բայց եթե մենք չտրվենք համաճարակի դեմ պատերազմի արբեցմանը, որին ուղեկցող վնասն անչափելի է, ապա դրանք այն հարցերն են, որոնք պետք է հարցադրի պատասխանատու ու արժանի ժողովրդավորությունը:
Բերնար- Անրի Լևի
[1] Խոսքը գնում է 1957 թվականի մարտի 25-ին Հռոմում, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի կողմից ստորագրված միջազգային պայմանագիր՝ մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի բոլոր խոչընդոտները վերացնելու մասին: (թարգմ.):
[2] Ֆրանսիայում քաղաքական զինադադարի անվանումը, որի ժամանակ ձախակողմյան աշխարհը համաձայն էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում չհակառակվել կառավարությանը կամ գործադուլ չհայտարարել: Առաջին անգամ օգտագործվել է Պատգամավորների պալատում 1914 թ.-ի օգոստոսի 4-ին Հանրապետության Նախագահ Ռեյմոնդ Պուանկարեի կողմից՝ Ժողովին ուղղված իր ուղերձում (թարգմ.):