Բերնար- Անրի Լևի. Կորոնավիրուսի մոռացված հիշողությունը

 

pandemie-corona-1957-620x372 Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Երկու համաճարակ՝ 1957 և 1968 թվին, որոնք համենայն դեպս համեմատելի են Covid-19-ի մասշտաբների հետ, ջնջվել են հիշողությունից: Ու դեռ այդ ժամանակ էլ հազիվ թե տեղ գտան մամուլում: Ինչպիսի՞ դասեր կարող ենք քաղել դրանցից:

1968 թվի ամառ: Անհայտ վիրուսը շրջում է աշխարհով մեկ: Դա սկսվեց Չինաստանում: Ու խլեց ամենաքիչը մեկ միլլիոն մարդու կյանքը՝ այդ թվում 50.000 Միացյալ Նահանգներում, և ամենաքիչը 30.000 Ֆրանսիայում: Պետության ղեկավար Վիլլի Բրանդտը խիստ հուզված է: Դիմակների բացակայության պատճառով երկաթգծի աշխատանքը կանգ է առնում: Ողջ մնացած բժիշկները հայտնում են, որ «կառամատույցներում», հերթով պատվաստումներ են կատարում, (Libération,  07/12/2005): Մարդիկ մահանում են «ցիանիդի գույն շրթունքներով», թոքային արյունահոսությունից կամ շնչահեղձությունից: Ու հիվանդությունն այնքան արագ է զարգանում, որ վերակենդանացման բաժանմունքում կուտակված դիակները տարհանելու ժամանակ չկա: (more…)

Read More