Էմմա Մարգարյան
emma.margaryan1989@gmail.com
Իշխանության խնդիրը հասարակությանը մտահոգել է դեռևս մարդկության պատմության հնագույն ժամանակներից: Սկսած այն ժամանակներից, երբ սկսեցին ի հայտ գալ հասարակական կազմակերպության առավել պարզունակ ձևերը, մարդիկ սկսեցին բաժանվել իշխողների և իշխվողների: “Քաղաքականություն” տերմինը սկսել է Սոկրատի ժամանակներից, որը սահմանում էր, որ քաղաքականությունը դա ժողովրդին կառավարելու գիտությունն է: Մյուս կողմից 20 դարի ականավոր քաղաքական գործիչ ՈՒ. Չերչիլը գտնում էր, որ քաղաքականությունը դա ունակությունն է, կանխագուշակել իրադարձությունները, իսկ հետո գրագետ ձևով բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ: