(հրատարակվել է Սոցիալական գիտությունների եվրոպական ամսագրում, XXXIX-120, 2001, էջ 5-30)
/կրճատումներով/
Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Սոցիոլոգների գիտական հանրույթը պետք է երախտապարտ լինի Ա. Մենդրասի[1] փոքրիկ գրքի[2] համար, որովհետև այնտեղ նշվում է հետպատերազմյան ֆրանսիական սոցիոլոգիայի վերահիմնադիրների ձեռքբերման մասին: Նա առաջինը չէ: Արդեն 1980-ականներին ամերիկացի Չ.Լեմերտը նկատել էր, որ դա գաղափարների ինքնատիպ շարժում է[3]։ Բայց մինչ Լեմերտը կառչած է մնում 60-70-ականների ֆրանսիական սոցիոլոգիայից, Մենդրասը վերադառնում է հետպատերազմյան պիոներների առաջին ալիքին՝ Ֆրիդմանին, Գուրվիչին, Արոնին, Ստեցելին: Նրա անեկդոտային հակումը հմայքից զուրկ չէ, իսկ աշխատության էջերը հաճախ տոգորված են հումորով: (more…)
Բնօրինակը տե՛ս
Էմիլ Դյուրկհեյմը սոցիոլոգիայի` որպես գիտության ստեղծողներից մեկն է: Նա ծնվել է 1858 թ. ապրիլի 15-ին Ֆրանսիայի Էպինալե քաղաքում` ռավինների ոչ հարուստ ընտանիքում: Նրա ընտանիքը նրան նախապատրաստում էր կրոնական կյանքի`ցանականալով, որ նա շարունակի իր նախնիների գործը: Սակայն, նա բավականին վաղ հասակից հրաժարվեց շարունակել ընտանեկան ավանդույթները: Դյուրկհեյմի կենսագիրները նշում են, որ նրա այդ որոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա դպրոցական կաթոլիկ ուսուցչուհին: Կարճ ժամանակ նա հակված էր կաթոլիցիզմի հետաքրքրված լինելով դրա միստիկ նշանակությամբ: Բայց և այնպես, Դյուրկհեյմը չդարձավ ոչ կաթոլիկ, ոչ էլ աթեիստ: Երիտասարդ տարիներից մինչև կյանքի վերջը նա մնաց ագնոստիկ (օբյեկտիվ աշխարհի իմացությունը և ճշմարտության օբյեկտիվ բնույթը ժխտող իդեալիստական ուսմունք): Մշտապես կարևորելով կրոնի սոցիալական և բարոյական դերը, նա իր հավատի առարկան դարձրեց ընդհանրապես գիտությունը, և մասնավորապես սոցիալական գիտությունը:
ՄԱՔՍ ՎԵԲԵՐ

Տուրիզմը հանդիսանում է երկրի բարեկեցությունը բարձրացնող կարևոր գործոն: Այն կարելի է դիտարկել որպես համակարգ, որը առաջարկում է բոլոր հնարավորությունները ծանոթանալու համար տվյալ երկրի բնակչությանը, պատմությանը, մշակույթին, սովորույթներին, հոգևոր և կրոնական արժեքներին:
Սույն աշխատանքը նվիրված է բլոգգերի տեսական ուսումնասիրությանը CNN էֆֆեկտի տեսության պրիզմայի ներքո: Աշխատանքում նախ ներկայացված են “CNN էֆֆեկտ” տեսության որոշ հիմնադրույթներ, որոնք թույլ կտան վերլուծել և հասկանել բլոգոսֆերայի որպես կոմմունիկացիոն նոր մեխանիզմի արդիականության և զարգացման արագ տեմպերի պատճառները հայ իրականությունում: