ԳԻ ԷՌՆԵՍՏ ԴԵԲՈՐ

1931-1994

Գի Էռնստ Դեբորը ծնվել է 1931թ-ի դեկտեմբերի 28-ին Փարիզում: Ֆրանսիացի գրող, նկարիչ-ավանգարդիստ, փիլիսոփա, սոցիոլոգ և ռեժիսոր է, «Ներկայացման հասարակություն» (1967) գրքի հեղինակն է, ինչպես նաև Situationist International (SI) հեղափոխական խմբի հիմնադիրը:

(more…)

Read More

ՀԵՐԲԵՐՏ ԲԼՈւՄԵՐ

սիմվոլիկ ինտերակցիոնիզմ1900-1987

 Հերբերտ Բլումերը ծնվել է 1900թ.-ին  ԱՄՆ-ի Սենթ-Լույիս  նահանգում: Ամերիկացի սոցիոլոգ ու սոցիալ հոգեբան , ինտերակցիոնիզմ Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչ, եղել է Ջ.Գ. Միդի աշակերտը:  1925-1952 դասավանդել է Չիկագոյի համալսարանում, որտեղ իր ուսուցչի՝ Ջ.Գ. Միդի, պաշտոնն է զբաղացրել: 1952թ-ից աշխատել է Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում: 1955թ-ին Ամերիկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահի պաշտոն է զբաղեցնում:

(more…)

Read More

ՔԵՆԵԹ ԲՈՈւԼԴԻՆԳ

1910-1993

 Քենեթ Բոուլդինգը ամերիկացի տնտեսագետ, ծագումով բրիտանացի, փիլիսոփա, սոցիոլոգ, մանկավարժ, բանաստեղծ, այս ամենի հետ մեկտեղ կրոնական միստիկ էր, ով ակտիվորեն հանդես էր գալիս որպես խաղաղության համար պայքարող շարժումների հետևորդ:

(more…)

Read More

ՌՈԲԵՐՏ ԿԻՆԳ ՄԵՐՏՈՆ

կառուցվածքային -ֆունկցիոնալիզմ1910-2003

Ռոբերտ Մերտոնը ծնվել է Ֆիլադելֆիայում, բանվորների ընտանիքում, ովքեր Արևելյան Եվրոպայի հրեա ներգաղթյալներ էին: Կրթությունը ստացել է Տեմպելյան (1927—1931) և Հարվարդի համալսարաններում: Հենց Հարվարդում էլ նա պաշտպանել է դոկտորական թեզը և սկսել է դասավանդել:

Գոյություն ունի սխալ կարծիք, որ Ռոբերտ Մերտոնը եղել է Թալկոտ Պարսոնսի ուսանողներից մեկը: Երբ Ռ. Մերտոնը պաշտպանում էր թեկնածուական թեզը ” Անգլիայում XVII դ. գիտության զարգացման քանակական սոցիալական պատմությունը” որտեղ Թ. Պարսոնսն ընդամենը թեզային կոմիտեի կրթսեր անդամ եր Պիտիրիմ Սորոկինի, Կարլ Ցիմերմանի և Ջորջ Սարտոնի հետ միասին:

 1957 թ. Մերտոնին ընտրեցին Ամերիկյան սոցիոլոգիական կազմակերպության նախագահ: Նա ավելի, քան տաս գրքերի հեղինակ է: Նա XX դ. ամենահայտնի ամերիկացի սոցիոլոգներից էր: Իր կարիերայի ընթացքի մեծ մասը դասավանդել է Կոլումբիական համալսարանում, որտեղ հասել է համալսարանի պրոֆեսորի կոչմանը: Մերտոնը մահացել է 92 տարեկան հասակում 2003 թ. փերտվարի 23-ին Նյու-Յորքոււմ: [1]

(more…)

Read More

ԹԱԼԿՈՏ ՊԱՐՍՈՆՍ

1902-1979

Թալկոտ Պարսոնսը ամերիկացի սոցիոլոգ-տեսաբան է, կառուցվածքային ֆունկցիոնալիզմի դպրոցի ներկայացուցիչ, ժամանակակից տեսական սոցիոլոգիայի և սոցիալական մարդաբանության հիմնադիրներից:

Պարսոնսը ծնվել է 1902 թ-ի դեկտեմբերի 13-ին Կոլորադո Սփրինգսում (ԱՄՆ): Պարսոնսների ընտանիքը ամենահին ընտանիքներից է ամերիկայի պատմության մեջ. նրա նախնիները գաղթել են Անգլիայից 17-րդ դարի առաջին կեսին: Սովորել է կենսաբանություն և փիլիսոփայություն Ամհերստի ուսումնարանում, հետո սովորել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում և Հեյդելբերգի համալսարանում: 1927-1973 թթ-ին աշխատել է Հարվարդի համալսարանում, որտեղ ստեղծել և ղեկավարել է սոցիալական հարաբերությունների միջդիսցիպլինար բաժինը:

(more…)

Read More

ՖՐԵՆՍԻՍ ՖՈՒԿՈՒՅԱՄԱ

սոցիալական կապիտալՖրենսիս Ֆուկույաման (Yoshihiro Francis Fukuyama) ճապոնական արմատներով ամերիակացի քաղաքագետ, քաղաքական տնտեսագետ ու գրող է:  Ֆուկույամային մեծ ճանաչում բերեց իր գիրքը՝ “Պատմության ավարտը ու վերջին մարդը” (1992), որում  նա հայտարարեց, որ ամբողջ աշխարհում լիբերալ ժողովրդավարության տարածումը  կարող է  դառնալ մարդկային իշխանության վերջնական ձևը:

(more…)

Read More

ԱԼՖՐԵԴ ՇՅՈՒՑ

ֆենոմենոլոգիա1899-1959

Ալֆրեդ Շյուցը (Schutz)  ծնվել է Ավստրո-հունգարիայի մայրաքաղաք Վիեննայում: Ավստրացի փիլիսոփա և սոցիոլոգ է, Հուսերլի հետևորդը: Շյուցը հանդիսանում է սոցիալական ֆենոմենոլոգիայի և ֆենոմենոլոգիական սոցիոլոգիայի հիմնադիրներից մեկը: Վիեննայում, ուսումնասիրելով իրավագիտություն, Շյուցն աշխատել է բանկային կազմակերպություններում, միաժամանակ նվիրվելով նաև գիտական գործունեությանը: 1939-ից տեղափոխվել է ԱՄՆ: 1953-ին դարձել է Նյու Յորքի Նոր սոցիոլոգիական հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր: (more…)

Read More

ՆԻԿԼԱՍ ԼՈՒՄԱՆ

1927-1998

Նիկլաս Լումանը ծնվել  է 1927թ.-ին Գերմանիայի Լյունեբերգ քաղաքում: 1960-61թթ. սովորել է Հարվարդում Թ. Պարսոնսի մոտ, ապա վերադարձել է հայրենիք, և սկսել է զբաղվել է կառավարման տեսության ուսումնասիրությամբ: 1965-ից զբաղվել է գիտական գործունեությամբ, իսկ արդեն 1966-ին պաշտպանել է երկու ատենախոսություն սոցիոլոգիայի ոլորտում: Այդ ժամանակ էլ սկսել է աշխատել Մյունստերյան համալսարանում, իսկ 1968-ին դարձել է Բիլեֆերդյան համալսարանի պրոֆեսոր, որտեղ էլ աշխատել է մինչև կենսաթոշակային տարիքը:

(more…)

Read More

ԺԱՆ ԲՈԴՐԻԱՐ

1929-2007

Ժան Բոդրիարը ծնվել է Ֆրանսիայի Ռայմս քաղաքում: Ֆրանսիացի սոցիոլոգ, մշակութաբան, փիլիսոփա-պոստմոդեռնիստ, լուսանկարիչ: Նրա առաջին աշխատությունները նվիրված էին Ֆ. Նիցշեին և Մ. Լյութերին: Նրա առաջին տպագիր աշխատությունները գրական-քննադատական բնույթ էին կրում: Սակայն հետագայում` 1960-ականներից սկսած Անրի Լեֆեվերի և Ռոլան Բարտի ազդեցության ներքո Բոդրիարի հետաքրքրությունները ուղղվեցին դեպի սոցիոլոգիան:

(more…)

Read More

ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆ

1926

Վահագն Տատրյանը ծնվել է Կոնստանդնոպոլսում` հայերի ընտանիքում:

Տատրյանը ուսումնասիրել է մաթեմատիկա Բեռլինի համալսարանում, այնուհետև որոշել է մեկ այլ որոլտի ուսումնասիրությամբ զբաղվել` պատմության: Պատմության ուսումնասիրմամբ զբաղվել է Վիենայի համալսարանում, այնուհետև հետազոտական ուղղությունը փոխել է կենտրոնանալով` միջազգային հարաբերությունների ուսումնասիրման վրա` Ցյուրիխի համալսարանում: Տատրյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է դարձել Չիկագոյի համալսարանում:

Տատրյանի ուսումնասիրությունների առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ նա, տիրապետելով բազմաթիվ լեզուներ` գերմաներեն, անգլերեն, թուրքերեն, օսմաներեն և հայերեն, ուսումնասիրել է տարբեր երկրների արխիվները և բացահայտել ինչ տարբերություններ կան փաստաթղթերում: Նման ծավալուն աշխատանք իրենից առաջ դեռ ոչ ոք չէր կատարել:

(more…)

Read More