1900-1987
Հերբերտ Բլումերը ծնվել է 1900թ.-ին ԱՄՆ-ի Սենթ-Լույիս նահանգում: Ամերիկացի սոցիոլոգ ու սոցիալ հոգեբան , ինտերակցիոնիզմ Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչ, եղել է Ջ.Գ. Միդի աշակերտը: 1925-1952 դասավանդել է Չիկագոյի համալսարանում, որտեղ իր ուսուցչի՝ Ջ.Գ. Միդի, պաշտոնն է զբաղացրել: 1952թ-ից աշխատել է Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում: 1955թ-ին Ամերիկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահի պաշտոն է զբաղեցնում:
1937թ-ին Բլումերը սիմվոլիկ ինտերակցիոնիզմի հասկացությունն է առաջարկում, մատնանշելու համար այն կոնցեպցիան, որի դասականը համարվում է հենց ինքը: Տվյալ կոնցեպցիայի շրջանակներում Ջ. Միդը ու Հ. Բլումերը մարդկանց փոխազդեցությունները դիտարկում են որպես անդադար երկխոսություն, որի ընթացքում մասնակիցները դիտարկում ու իմաստավորում են միմյանց նպատակները ու առձագանքում են դրանց: Այդպիսի փոխազնեցությունը տեղի է ունենում սիմվոլների, ժեստերի միջոցով, որոնց մեջ որոշակի իմաստ է դրվում: Այդ ժեստերին ու սիմվոլներին փոխադարձ ռեակցիա է հետևում՝ ինտերպրիտացիայի միջոցով: Ու այդ փոխազդեցությունը հնարավոր է դառնում այն դեպքում, երբ մարդիկ սիմվոլներին միևնուն նշանակություն են հաղորդում:
Բլումերը համարվում է ամերիկյան սոցիոլոգիայի դասական՝ զանգվածային հասարակության խնդիրների ուսումնասիրության հարցում: Նա մեծ ներդնում ունի մարդկանց կոլլեկտիվ վարքի ուսումնասիրություններում, հատկապես ոչ կազմակերպված կամ թույլ կազմակերպված խմբերում (ամբոխ, զանգվածներ, հասարակայնություն, շարժումներ և այլն..): Բլումերը նաև նպաստեց որակական և հատկապես էթնոգրաֆիկական հետազոտությունների կիրառության տարածմանը սոցիոլոգիայում այդպիսով մարտահրավեր նետելով ավանդական պոզիտիվիստական ուսումնասիրության մեթոդաբանությանը, ինչի համար հետագայում բազմաթիվ գիտնականների կողմից ենթարկվեց քննադատության:
.Հիմնական աշխատանքների ցանկ
- Հասարակությունը որպես սիմվոլիկ ինտերակցիա http://sbiblio.com/biblio/archive/blumer_teorii/?search=%c1%eb%f3%ec%e5%f0#st (1984)
- Ինդուստրալիզացիան որպես սոցիալական փոփոխության ագենտ/ Индустриализация как агент социального изменения (1990)
- Կոլլեկտիվ վարք/ Коллективное поведение http://society.polbu.ru/sociology_hrestomatia/ch14_i.html (1999)
- Սոցիալական խնդիրները որպես կոլլեկտիվ վարք (2001)
Թարգմանեց` Իռա Բաղդասարյան