Պիեռ Բուրդիե. “Անտեսանելի կորսետ”

78191802_585927025545210_3549350618248249344_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի հետ, Télérama, no. 2534, 5 օգոստոսի, 1998

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Պիեռ Բուրդիեի հաջորդ՝ Տղամարդկային գերակայություն գրքի նախնական ծանոթացումը (Seuil հրատարակչություն., 140 էջ,  85 ֆրանկ, գրախանութում` օգոստոսի 26-ից) ենթադրում է պրակտիկ աշխատանք սոցիոլոգի հետ: Յուրաքանչյուր շաբաթ սկսում ենք շատ սովորական օբյեկտից, մարդուց կամ իրավիճակից՝ հասկանալու տղամարդկանց ու կանանց միջև սոցիալական հարաբերությունների նրբությունը: Այսօր երրորդ դրվագը` կիսազգեստը: Կամ՝ ինչպե՞ս է գործվածքի մի կտոր, որը ոչ ոքի մտքով չէր անցնի հարցականի տակ դնել, խանգարում մարմնի ազատ շարժմանն ու անհանգստություն առաջացնում, էլ ավելի շատ, երբ դրանք, ինչպես բարևարքության ցանկացած կանոն, փոխանցվում են մորից դուստր: Այս ողջ կոմպլեքսային սահմանափակումների հաղթահարումն այդքան էլ հեշտ չէ: Եվ շարունակում ենք հագնել կիսազգեստներն ու փոքրիկ քայլերով առաջ գնալ` նույնիսկ ջինսով ու տափակ նրբանով կոշիկներով…  (more…)

Read More

Պիեռ Բուրդիե. Տղամարդը որոշում է, կինը` դիմազերծվում

75435872_509880442928921_5834418990910275584_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի հետ, “Télérama” շաբաթաթերթ, no. 2532- հուլիսի 22, 1998

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Պիեռ Բուրդիե` պետք է լինել կողմ կամ դեմ. ցանկալի է` դեմ: Ահա այն միակ այլընտրանքը, որը թվում է, թե կրակոցի պես բաց է թողնում սոցիոլոգը ֆրանսիացի մտավորականների մոտ ու մամուլում[1]: Ակներև է՝  իր փոքր գրքերի “Liber/ Raison dagir” (100.000- 200.000 օրինակ) հավաքածուի հաջողությունը բազմակի նյարդայնացումների առիթ է դառնում: Հարկ է նշել` յուրաքանչյուր նոր գործ հանդես է գալիս բոլոր ուժերին (մեդիա, մտավորականներ, նեոլիբերալ գաղափարակիրներ) ուղղված հրաշալի քայքայիչ հետևողականությամբ: Կեղծ բանավեճեր հրահրելու փոխարեն՝ նախընտրեցինք զրուցելու առիթը բաց չթողնել ու նախաձեռնել բաց բանավեճ:  (more…)

Read More

Պիեռ Բուրդիե․ “Տղամարդկային գերակայություն”

74889325_2432333977039224_430441407656755200_n Սույն տեքստը 1998 թվականի հոկտեմբերին
Փարիզում, “Seuil” հրատարակչության կողմից
լույս տեսած «Տղամարդկային գերակայություն»
գրքի նախաբանն է:

Պիեռ Բուրդիե

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Տղամարդկային գերակայությունն այնպես է խարսխված մեր ենթագիտակցությանը, որ մենք այն այլևս չենք նկատում, այնպես է համապատասխանեցված մեր սպասումներին, որ դժվարանում ենք այն կասկածի տակ դնել: Ավելին, քան երբևէ անհրաժեշտ է վերացնել ապացույցները և ուսումնասիրել անգիտակցականի տղամարդակենտրոն (androcentrique) խորհրդանշային կառուցվածքները, որոնք պահպանվում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ինչպիսի՞ն է «հավերժորեն տղամարդկայինի» մեխանիզմներն ու ինստիտուտներն ամբողջացնող վերարտադրման գործընթացը: Հնարավո՞ր է դրանք չեզոքացնել՝ ազատություն տալու այն փոփոխման ուժերին, որոնց դրանք կարող են խանգարել:   (more…)

Read More

Հարցազրույց Պիեռ Բուրդիեի հետ

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

 «Անհրաժեշտ է, որպեսզի մտավորականը խոսքի հնարավորություն տա նրանց, ովքեր դա չունեն»

 Այն պահին, երբ Պիեռ Բուրդիեն հրատարակում էր իր նոր էսսեն` «Արվեստի կանոնները» (Les régles d’art), միևնույն ժամանակ նա դեմ է հանդես գալիս արվեստի կրոնին և միջնորդ մտավորականներին. թող որ հանդես գա, բայց առավել համեստ, էֆեկտիվ և քննադատական ոգով:

(more…)

Read More

Սոցիոլոգիա`  վերհառնված  գրականությամբ

Պիեռ Բուրդիեի հարցազրույցը
(
հարցազրույցը վարեց ՊիեռՄարկ դը Բիազին)

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

 1930թ. օգոստոսի մեկին Բեարում ծնված Պիեռ Բուրդիեն` լավ սովորող աշակերտ էր: Իր ուղու սկզբը` դա փայլուն ուսում ստացած մի գավառացի երիտասարդի ուղի էր: Պոյի վարժարանից հետո` հասնում է Փարիզ, նախապատրաստական դասեր տալիս Louis-Grand վարժարանում և 1951թ. ընդունվում École normal (բարձրագույն դպրոց): Այն ավարտում է որպես փիլիսոփա, որոշ ժամանակ դասավանդում Մուլենի հանրային դպրոցում, այնուհետև`1958-1960թթ. ասիստենտ Ալժիրագիտության ֆակուլտետում: Բեկումնային պահ. այդ ժամանակաշրջանից սկսած նրա ճակատագիրը փոխվում է: Իր համալսարանական կարիերան փայլուն զարգացում է ապրում (ասիստենտ Փարիզում, հետո` կոնֆերանսի ղեկավար Լիզում, որից հետո 1964թ. ավարտին` հետազոտության ղեկավար EHEP-ում (Քաղաքական ուսումնասիրությունների բարձրագույն դպրոցներում), սակայն գիտական նպատակներն այլևս առաջվանը չեն.  նա դարձավ ազգագրագետ, հետո` սոցիոլոգ: (more…)

Read More

ՊԻԵՐ ԲՈՒՐԴՅԵ

1930-2002

Պիեր Բուրդյեն  հայտնի ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ է:

Պիեր Բուրդյեն ծնվել է 1930 թվականի օգոստոսի 1-ին՝ Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանում գտնվող մի գյուղում: 1955 թվականին Փարիզում ավարտել է բարձրագույն մանկավարժական դպրոցը և դրանից հետո սկսել է դասավանդել Մուլենի լիցեյում:

1958 թվականին տեղափոխվում է Ալժիր: Ալժիրում ընթացող պատերազմի ժամանակ նա իրականացնում էր էթնոգրաֆիկ հետազոտություններ, որոնց հիման վրա նա հետագայում գրեց իր «Ալժիրի սոցիոլոգիա» գիրքը:

(more…)

Read More