Հարցազրույց Պիեռ Բուրդիեի հետ

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
hp.dayan@rambler.ru

 «Անհրաժեշտ է, որպեսզի մտավորականը խոսքի հնարավորություն տա նրանց, ովքեր դա չունեն»

 Այն պահին, երբ Պիեռ Բուրդիեն հրատարակում էր իր նոր էսսեն` «Արվեստի կանոնները» (Les régles d’art), միևնույն ժամանակ նա դեմ է հանդես գալիս արվեստի կրոնին և միջնորդ մտավորականներին. թող որ հանդես գա, բայց առավել համեստ, էֆեկտիվ և քննադատական ոգով:

 Զրույց

«Չցավել, չծիծաղել, չատել, այլ` հասկանալ», Սպինոզայի այս խոսքերով է սոցիալական տառապանքին նվիրված ”Actes” ամսագրի վերջին համարում սոցիոլոգ Պիեռ Բուրդիեն ամփոփում իր մասնագիտությունը: Դրա շուրջ նա խոսում է արհեստավորին հատուկ չափի զգացմամբ, ով սիրում է իր արհեստը, ու գիտնականին հատուկ մոլագարությամբ, ով հանուն գիտելիքի զոհաբերում է իր կյանքը: Քանզի այդ նախկին փիլիսոփայի կողքին կա գործընկեր ճիշտ այն չափով, որ չափով և հետազոտող` զինված և գիտական պաշարով սոցիոլոգիայի իշխանության տակ անցած: Ծնունդով գյուղացի, բեարնացի Պիեռ Բուրդիեն պահպանեց հասարակ մարդկանց անվստահությունն առ հաստատված իշխանությունն ու առ կարծիքներ արտահայտողները. չկա մի դեպք իր հանրային միջամտություններում, որն ուժով չքողազերծի  ողջախոհ Փարիզը, երևելիների Հանրապետությունը կամ էլ զլմ-ների մշակութային բզզոցը: Իրերի ճշմարիտ հակառակ կողմը ցույց տվող «Տարբերակումը» (”La Distinction” (1979)) և «Արքունիքը» (”La noblesse d’etat” (1989)) աշխատությունների հեղինակը սրտում ունի ընկերներ միայն ինտելեկտուալ և քաղաքական հանրույթից: Որոշ գրողներ նրան կասկածում են գրականությունը սոցիոլոգիզացնելու, և թերագնահատելու ընթերցողի ազատարար դերը. դասախոսները` մեղադրում չտեսնելու, որ դպրոցն էլիտաներ վերարտադրելու կոչված մեծ գործարան է, պետական ծառայողները ծաղրում են իր իսկ կողմից ղեկավարող հաստատությունում կաշառված լինելու համար:
Հիրավի, եվրոպական սոցիոլոգիայի կենտրոնի տնօրենը բոկոտն համալսարանի դասախոս չէ, ոչ էլ` գիտելիքի ծառայության դյուրահավատ բարեհաճ: Սա մի պաշտոնյա է, ով պաշտպանում է իր դիսցիպլինի մարմինն ու հոգին, ու ով բնապահպանին հատուկ խանդավառությամբ կռվում է գիտակների ընկերակցության պաշտպանության համար` միևնույն ժամանակ պայքարելով անհետացման եզրին գտնվող տարածքների պահպանության համար: Եվ հետո, նրան չեն ներում պատրանքները փարատող, ձանձրալի, խանգարող մեկը լինելու համար: Մեկ այլ բանի բացակայության պատճառով«Պատասխաններ»-ում (Réponses (1992)) ասում էր. «ունենանք հնարավորինս չափ քիչ տարաձայնություններ»: Գրազ գանք, որ իր վերջին գիրքը` «Արվեստի կանոնները» (Les régles d’art), տարաձայնությունների պատճառ կհանդիսանա:

Բուրդիեն կլիներ Դյուրկհեյմի վերջին զավակը, ում մեծ սխալ կանեին ականջ չդնել: «Մարդու թշվառությունն առանց առաքելության և առանց սոցիալական հաստատման»,- կհայտարարեր նա. 1982թ. Collège de France-ում իր դասի հանդիսավոր բացումից ի վեր նա ծրագրում փոփոխություն չկատարեց: Չկա ճշմարտապես անկախ մտավորական այդ համընդհանուրի պահապանը լինելու համար` առանց սոցիալական խոչընդոտների խիստ վերլուծության, որոնք կախված են «սոցիալական ագենտների» մարմնի ու մտքի վրա: Արտիստներն, ինչպես և գրողները կամ փիլիսոփաները բացառություն չեն կազմում այդ կանոնից: Արդյո՞ք որովհետև ազատությունն անբաժանելի է, որ դա վերաբերում է սոցիալական աշխարհի բոլոր խաղացողներին: Ինչ-որ իմաստով` այո: Քանի որ չենք կարող խուսափել արտիստի հավատն առ արվեստն ապահովելուց, ինչպես և չենք կարող խուսափել ցանկացած անհատի գործողության համոզմունքն ապահովելուց: Կհետաձգվեր միայն Բուրդիեի աշխատանքի այս հաղորդագրությունը, որ հավերժական սխալ հակամարտությունը` ընդդիմանալով անհատական անկախությանն ու սոցիալական անհրաժեշտությանը, կլիներ հնացած: Նա, կարճ ասած, կհասներ բարձրունքի:
Ֆիլիպ Փըթի

«Արվեստի կանոնները» (Les régles d’art)

L’Événement du jeudi. Ձեր գիրքը` «Արվեստի կանոններ»-ը, որը պատրաստվում է լույս տեսնել, սկսվում է Դանիել Սալանավի «Մահացածների ընծան» էսսեի դեմ ուղղված մի կտրուկ մեղադրանքով` գրականության վերաբերյալ: Վերջինս հաջորդում է նրանց` հեղինակներին, ընթերցողներին, քննադատներին ուղղված հանդիմանությամբ, որոնց Դուք մեղադրում եք արվեստն ու արտիստներին սրբացնելու մեջ: Կարո՞ղ եք ավելի հստակեցնել ձեր մոտեցումները:
Պիեռ Բուրդիե. Դուք խառնում եք դերերը…Ես ինձ բացարձակապես դատախազի տեղ չեմ դնում: Ես հիշատակում եմ արվեստի մասին մի գրականություն, ընդ որում մի այնպիսի գրականություն, որը կրոնական, մշակութային հայացքի անվան տակ, մշակույթի տեսանկյունից մեկնաբանվում է որպես մի սուրբ օբյեկտ, ամբողջովին դատապարտվում մշակութային պրակտիկաների գիտական մոտեցմամբ: Կարծում եմ, որ արվեստն այսօր շատերի համար կրոնի տեղը գրավեց: Բոլոր ողջախոհները հղում են կատարում արվեստից, գրականությունից և մշակույթից` լուսավորելու համար ամենապահպանողական մտավորականների արժեքների վերականգնումը, արխայիկ չասելու համար, դատապարտելու նաև ժամանակակից արվեստին վերաբերող գիտական հետազոտությունները, հայտարարվում է որպես սրբապղծություն: Նույնիսկ այլ ժամանակներում պետք ու բավարար էր ինքդ քեզկոչել հավատացյալ` ապահովագրվելու համար քաջության պատենտով. անգամ այսօր բավարար է գոռալ արվեստի ու ստեղծմանն ուղղված հավատի մասին` պաշտպանելու արվեստը երևակայական սպառնալիքներից, որը կստիպեր իր վրա շալակել գիտությունը` վեհ հոգու հեղինակության համբավ ձեռք բերելու համար:

«Ինչ վերաբերում է արվեստին, ապա պետք է ունենալ այդ ազատությունն ու անկաշկանդվածությունը, որը որոշակի ձևով բացահայտվում է արտիստների շրջանում»:

L’Événement du jeudi. Դուք շարունակում եք դարասկզբում ծնունդ առած պայքարը` սոցիոլոգիան ընդդեմ գեղարվեստական գր ականության հետևորդների: Ովքե՞ր են Ձեր նկատի ունեցած քննադատվածները:
Պիեռ Բուրդիե. Դա հատկապես մշակույթի «խեղճ սպիտակամորթների» շրջանում է, ովքեր իրենց արտոնություններում իրենց զգում են վտանգի ենթարկված` չգիտեմ որ դաժանության աճով, որոնք ընտրվում են որպես մշակույթի քաղքենի պաշտպաններ, ում համար սոցիոլոգը նեռ է: Արվեստի գործերի սոցիոլոգիան ենթադրում է հետևյալը` թող որ, իսկապես, մշակութային քաղքենիության ձևով, թող որ ունենա, արվեստի հանդեպ ազատություն և անգամ անկաշխանդվածություն, որը ճշտորեն կորոշակիացներ արտիստներին: Կարող էին ասել, խեղաթյուրելով Պասկալի խոսքերը, որ իսկական մշակույթը ծաղրում է մշակույթը ու որ այլևս ոչինչ հանդես չի գալիս ընդդեմ ճշմարիտ մշակույթի, որը գրական քահանայության կարևոր միտքն է: Վստահեցնում ես Ձեզ, արվեստի սոցիոլոգիան «իմացության զվարճանքի» պես մի բան է, որը ներկայանում է ավելի ուրախալի ձևով, պակաս ճոխ և հատկապես պակաս հանդուգն` խաղալու արվեստի սիրո հաճույքների հետ. ճիշտ նույն այն բանը, ինչ պաշտպանեցին ու պաշտպանում են ինձ մոտիկ բոլոր արտիստները:

L’Événement du jeudi. Հիրավի, Ձեր գրքի հիմնական մասը վերաբերում է Ֆլոբերին: Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը:
Պիեռ Բուրդիե. Դա բացարձակապես ճիշտ չէ և եթե նայեք անձնանունների ինդեքսում ապա կտեսնեք, որ ես հիշատակում եմ հայտնի կամ անհայտ հարյուրավոր գրողների, արտիստների, փիլիսփաների: Սակայն ճշմարիտ է նաև, որ Ֆլոբերն ինձ թվում է արժանի գրքի բաժնում, վերնագրերի մեծ մասում իր ուրույն տեղն ունենալու համար: Նախևառաջ, որովհետև, ըստ իս, նա մարմանվորումն է պայմանականությոնների ու համապատասխանությունների այդ հրաշալի ազատությունը, որը բնութագրում է արարչին բառիս բուն իմաստով: Բարոյական կարգի պայմանականություններն ու համապատասխանությունները, (դրանց անվանում են գործընթաց) իրականում շատ ավելի հազվադեպ են, քան հիմնավորված (սա այն է, որ մոռանում են` սեռային բնույթի մի քանի տաբուների խախտմանն ուղղված մեր փոքրիկ մարգարեների ուղերձը, որոնց ոչ ոք նույնիսկ չի էլ հավատում) արտիստիկ համաձայնություններն և քաղաքավարությունը, գրական զրթուզիբիլները, որոնք միավորվում են թվացյալ ընդդիմադիրների սահմաններից դուրս` բարոյական արվեստն ու սոցիալական արվեստը: Նրանցից մեկն էլ հենց Ֆլոբերն էր, ով առավելապես նպաստեց (սակայն ես նաև բավականաչափ շատ խոսում եմ Բոդլերից և նրա ճշմարիտ-սուտ ֆրանսիական Ակադեմիայի թեկնածությունից. ո՞վ այսօր, արվեստի բոլոր փոխերեսների շրջանում, հանդգնություն կունենար ցույց տալ նման «գործողություն», ինչպես ասում էին տարիներ առաջ ավանգարդի նկարիչները) ժամանակակից արտիստի հերյուրանքի արտիստական ազատությանը:

L’Événement du jeudi. Ի՞նչ էիք Դուք փաստացի փնտրում հասկանալ Ֆլոբերի գրական մոլորության մեջ:

Պիեռ Բուրդիե. Իրականում Ֆլոբերն ինձ հետաքրքրում էր նաև այն պատճառով, որ նա այն մարդկանցից մեկն էր, ով գրական մոլորության առումով ինձ ամենահեռուն տարավ (պրակտիկայում), հավատը գրականությունում. Էմմա Բովարին, ինչպես նաև Ֆրեդերիկը այն անձինք են, ովքեր ապաստան գտան հավատքում արվեստի աշխարհում (դա է բովարիզմը), որովհետև նրանք շատ ցավ ունեն, որը հարում է սովորական աշխարհի հավատքին. մտնել փողի, գործերի, իշխանության մեջ: Անկասկած նույն ինքը` Ֆլոբերն այդպիսինն էր ու նրա գրած վեպերը կոչված էին հաղթահարելու այդ անզորությունը (ինչպես ասում են նորմալ մարդիկ) և առանձնապես իմանալու` ինչ էր այն նշանակում: Ֆլոբերը մեզ մատուցում է գրական հավատի մի փիլիսոփայություն, որն ընդգրկում է փիլիսոփայական դատողություններին վերաբերող ամեն տեսակ հարց:

 L’Événement du jeudi. «Գրական ստեղծագործության հմայքը,- գրում եք Դուք,- անշուշտ թանկ է գնահատվում այն բանի շնորհիվ, որ խոսում է  ամենալուրջ բաների  մասին` չհարցնելով, ի տարբերություն գիտությանը… միանգամայն լուրջ ընդունված լինելուն»: Այս առումով ի՞նչ կասեք:

Պիեռ Բուրդիե. Հավատի այն խիստ յուրահատուկ ձևը, որը մենք համաձայնեցնում ենք արվեստի գործերին, թույլ է տալիս, որպեսզի գրականությունը կարողանա խոսել ավելի լուրջ բաների` սիրո, մահվան, իշխանության, վերջինիս զարգացման ընթացքի և այլնի մասին, բայց այն եղանակով, որ շատ հաճախ, իրականում, չեն նկատում, և այդ իսկ պատճառով  զվարճանքին վերաբերող տիպիկ պասկալյան հարցերը տանելի են դառնում: Այսպես է, որ Ֆլոբերը «Զգացումների դաստիարակություն»-ում  կարողացավ առաջ քաշել սոցիալական աշխարհին վերաբերող բոլոր ֆունդամենտալ հարցերը, առանց այն բանի, որպեսզի ինչ որ մեկը դա նկատի (և մանավանդ Սարտրը` չնայած հազարավոր էջերի, որ նա նվիրեց Ֆլոբերին):

 L’Événement du jeudi.  Դուք հանդիմանում եք ստրուկտուրալիզմն` ընդհանրապես և Ֆուկոյին` մասնավորապես, արվեստի ու արտիստների մասին չափազանց աբստրակտ պատկերացում ունենալու համար: Կարող եք ավելի հստակեցնել ձեր դիրքորոշումը?

Պիեռ Բուրդիե. Ստրուկտուրալիզմը, կամ ավելի ճիշտ`  ռուս ձևապաշտները և նրանցից հետո Ֆուկոն, ով անտարակույս ապահովում է ստրուկտուրալ մեթոդի ամենահետևողական իրականացումը, առավելություն ունեին պարզաբանելու այն փաստը (պարզ լինելու համար), որ չէին կարողանում հասկանալ գրական, փիլիսոփայական և անգամ` գիտական գործը, ինչպես և այն ստեղծագործությունների համակարգ տեղափոխելու պայմանով: Բայց նրանք, ինչպես Ֆուկոն, անխոս կամ բացահայտ կերպով արհամարհեցին մարդկանց համակարգը, որը գործեր է կերտում, այդ փոքրիկ սոցիալական աշխարհը մեկ այլ սոցիալական աշխարհի ներսում, որը ես անվանում եմ դաշտ. դա այդ միկրոկոսմի ներսում է, բախումների մրցակցություններում և մրցակցություններով պայմանավորված, երբեմն` մահացու (խորհրդանշական առումով…). այդպիսով տեղն է, որ յուրաքանչյուր պահի պարզորոշ է դարձնում գրական (կամ արտիստիկ և այլն) խաղի նպատակները, ու թող որ սերվի հավատն արվեստի գործերի արժեքում, հետևաբար և ինքնին այդ արժեքում: Այդ բախումներն են, հատկապես «ջատագովների» ու «հավակնորդների» միջև, որոնք ստեղծագործությունների աշխարհում առաջացնում են շարունակական փոփոխություն, այն, ինչը տվյալ պահին հնարավոր է գրել ու գրելու հնարավոր եղանակները: Այսպիսով, մոտենում ենք նախազգացման տեսանկյունից, որը բոլորս էլ պրակտիկայում, ինտելեկտուալ կյանքի իրականությունում ունենք, որ գրական սրբերի վարքագրությունը, ինչպես սկզբում հիշատակեցի, ցանկանում է արհամարհել:

 L’Événement du jeudi. Դուք առաջարկում եք ինտելեկտուալ աշխարհի և մտավորականի մի պատկեր, որը հեռու է նրանից ինչ դուք կոչում եք “intellectuel total“, ինչպիսին որ էր Սարտրը: Խոսում եք «ունիվերսալ շահերի ընդհանրության» մասին: Ո՞րն է երկու դիրքորոշումների նկատմամբ Ձեր վերաբերմունքը:

Պիեռ Բուրդիե. Ինձ թվում է, որ մտավորական դաշտի մեխանիզմների ռեալիստական վերլուծության կարևոր գործառույթներից մեկը` թույլ տալն է մեզ խուսափել (գոնե մասամբ) այդ մեխանիզմների ներգործությունից: Օրինակ, բացարձակ մտածողի մոլորությունը, “intellectuel total”-ի, որի վերջին զոհերից մեկն էլ Սարտրն էր, ով այսօր խթանում է այդքան էսսեիստների (հատկապես Ֆրանսիայում. դա ազգային սովորույթ է) իր վրա վերցնելով մտքի, քաղաքականության և այլնի բոլոր ճակատները, ոչ միշտ ունենալով զինամթերք, չնայած ամբողջ տարօրինակությանը, որին տիրապետում էր Սարտրը, մի յուրահատուկ ձև է, որը կրում է կամք առ իշխանությունը  (libido dominandi) կամ կարճ ասած libido, մտավորական համակեցությունում: Ֆուկոն զգում էր այդ ամբողջատիրական պահանջի դատարկությունը, որը որոշակիացնում է այն, ինչ իտալացիներն անվանում են tuttologo, այն մեկն, ով խոսում է ամենի մասին, ով ամեն ինչի պատասխանն ունի մի դարաշրջանում, երբ գիտություններն ու մասնավորապես` սոցիալական գիտությունները, ահռելի մեծ առաջընթաց ապրեցին, բերեցին անհամար գիտելիքներ, փաստեր, մեթոդներ, կանոններ ու  պարզապես` հայեցակարգեր. ահա թե ինչու էր նա խոսում Եզակի մտավորականից: Ինձ թվում է պետք է ավելի հեռուն գնալ և Առանձնահատուկին շոկի ենթարկելու ռիսկով` խոսել կոլեկտիվ մտավորականության կամ համընդհանրական կորպորատիզմի մասին:

 L’Événement du jeudi. Սա Ձեզ չի խանգարում ցավել «բացառությամբ» հանրային քննարկումից դուրս գտնվող արտիստներին, գրողներին ու գիտնականներին…Դուք նաև օգտագործում եք վերականգնում բառը` որակելու համար մեր ժամանակաշրջանը: Ինչպիսի՞ դեղամիջոցներ եք խորհուրդ տալիս կիրառել` վերացնելու ներկայիս մտքի ազատության նկատմամբ առկա սպառնալիքները:

Պիեռ Բուրդիե. Հակազդելու սպառնալիքներին, որոնք ճնշում են մտավորականների կոլեկտիվ ազատությունը` այն սպառնալիքները, որոնք սերում են քաղաքական իշխանություններից, ինչպես նաև նրանք, որոնք իրականանում են զլմ-ների շուրջը, ու գրավչությունը, որ զլմ-ներն իրականացնում են մտավորական աշխարհի ամենաթույլ օղակների նկատմամբ, և ստիպելու ականջալուր լինել հանրային դեբատներում նրանց ձայնին, որոնք սոցիալական աշխատանքի բաժանման մեջ այն ծանրաբեռնեցին  որոշակի քանակի բաներով, որ իզուր կամ համընդհանուր պատճառնրի համար հաշվի առան իրավունքը, գիտությունը, արվեստը և այլն, անհրաժեշտ կլիներ, որպեսզի գրողները, արտիստներն ու գիտնականներն առաջ անցնեն ոչ թե մրցակցության, լեգիտիմության ազդեցություններից` ի նպաստ ճշմարտության, այլ հանուն գերակայության տարվող մրցակցությունում: Պետք կլիներ, որպեսզի զենք տրվեր մշակութային արդունքների ազատ քննադատության, ինչպես նաև տարատեսակ կամ քաղաքական իշխանությանն ուղղված քննադատության համար:

 L’Événement du jeudi. Ինչպե՞ս եք ըմբռնում մտավորականների դերը եվրոպական ինտելեկտուալիզմի հարթակում:

Պիեռ Բուրդիե. Կարծում եմ` մտավորականները կարող են ու պարտավոր են կազմել միասնական ու քննադատական հակաուժ և անգամ, ինչու ոչ, փորձել ազդել օրենսդիրների վրա` առաջ քաշելով առաջարկություններ, ամենաքիչը այն որոլտներում, որոնք նրանց իրավասության տակ են` կրթությունը, մշակույթը, մամուլը և այլն: Կարծում եմ այս պայմանով է, որ առանց բարդույթների նրանք պաշտպանում են իրենց կոլեկտիվ (միշտ համընդհանուր կորպորատիզմը) ազատության սոցիալական ու տնտեսական հիմքերը, որ կկարողանան ապահովագրվել միջոցներով` ստիպելով առաջխաղացնել համընդհանուր դրդապատճառների պաշտպանությունը, որին չդադարեցին աջակցել:

 L’Événement du jeudi. Ձեր պարբերականի վերջին համարում Դուք խոսքի հնարավորություն եք տալիս տղամարդկան ու կանանց, որոնք սովորության համաձայն այն չունեն: Զրուցում եք Ֆրանսիայի հյուսիսում գտնվող  փոքրիկ քաղաքի երիտասարդների հետ, բեարնյան գյուղատնտեսների, փոստային ծառայության կենտրոնի աշխատակցուհու հետ…Ինչո՞վ սոցիոլոգիան կարող է օգնել նրանց, ովքեր տառապում են սոցիալական բացառումից:

Պիեռ Բուրդիե. Այն ֆունկցիան, որ մտավորականը կարող է գործի դնել ու որ այդ ֆունկցիան նրանք հաճախ վատ գործառնեցին անցյալում, առաջ քաշելով որպես բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ, որպես ստացականներ. կա մի ֆունկցիա, որը սոցիոլոգները կարող են իրականացնել (ամենից հետո կոլեկտիվով նրանք վճարեցին սրա համար)  և կայանում է նրանում, որպեսզի խոսքի հնարավորություն տալ նրանց, ովքեր ցանկացած տեսակ պատճառաբանությունների համար զրկվեցին խոսքից: Այս ճանապարհով, նրանք կարող են բարդացնել բոլոր պաշտոնական ներկայացուցիչների կյանքը` օրինապես ընտրված, ինչպիսիք են քաղաքական այրերը կամ ինքնանշանակավածները, ինչպիսիք են միջնորդ մտավորականները, որոնք նետվում են դեպի թերթերը կամ տեսախցիկները` զինված իրենց մտավորական մագիստրի միակ պահանջով` ասելու, որ նա էլ է այդ սոցիալական  աշխարհից: Սակայն մարգարեության մեջ չընկնելու համար, դուրս չգալով իրենց դերից, նրանք կարող են դույզն ինչ ավելին անել` փորձել հրատարակել սոցիալական աշխարհի իրական պատկերը, որ ջանում են միասնաբար առաջ քաշել: Սոցիոլոգիական աչքն է, որ ցույց է տալիս, թե ովքեր են մարդիկ և ինչ են անում որոշակի սոցիալական պայմաններում, ինչ են վերարտադրում`հակվելով այլոց հասկացմանը, որը ոչ ներողամտությունն է, ինչը ենթադրում է ամենի ներում ու հանդուրժում, ոչ էլ զիջումը, որն ընդունում է աշխարհն այնպիսին, ինչպիսին որ է:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *