Ո՞վ է բեն Լադենը

downloadԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց ֆրանսերենից՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

Վերջին օրերի իսրայելա- պաղեստինյան հակամատրության սրացումը, Գազայի հատվածում լարվածությունը, մարդկային զոհերն ու ողբերգությունը ստիպեցին վերհիշել խոր ու վաղեմի արմատներ ունեցող կոնֆլիտի մասին: Մեր կայքում մի քանի անգամ անդրադարձել ենք սեպտեմպերի 11-ի ահաբեկչությանը (Ժակ Դերիդա, «Իսկ եթե, ի վերջո, վերանայեինք սեպտեմբերի 11-ը», Ժան Բոդրիա, «Ահաբեկչության ոգին»): Դերիդան այն որակում էր նշանակալի, կարևոր իրադարձություն, Բոդրիարը՝ ցուցադրական գործողություն, ով իր վերջին աշխատություններից մեկում` “Power Inferno” (ARENA, 2003), փորձում է սահմանել ահաբեկչության սիմվոլիկ արժեքն իր արդի ձևում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների օրինակով: (more…)

Read More

Ջեյմս Լավլոքի Գայայի հիպոթեզը. ազդեցիկ և հակասական տեսություն

downloadԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց ֆրանսերենից՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

1970-ականներին քիմիկոս Ջեյմս Լավլոքի և կենսաբան Լին Մարգուլիսի կողմից ձևակերպված «Գայայի հիպոթեզը» Երկիրը համեմատում է ինքնակարգավորվող օրգանիզմի հետ: Գիտական ​​հանրության շրջանում վաղուց վարկաբեկված այս տեսությունը սնում է ժամանակակից էկոլոգիական մտածողությունը:  (more…)

Read More

Բերնար- Անրի Լևի. ինչպե՞ս գտնել տեսնելու կամք

Bill-Clinton-et-Bernard-Henri-LevyԲիլ Քլինթոն և Բերնար- Անրի Լև
25 մարտ, 2022

Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

 Բեռնար-Անրի Լևին հյուրընկալվել էր Բիլ Քլինթոնի փոդքասթին՝  ուկրաինական ողբերգության, ինչպես նաև Բոսնիայի, Սոմալիի, Բանգլադեշի և Աֆղանստանի պատերազմներին անդրադառնալու համար: Նախագահ Բիլ Քլինթոնը հարցադրում է այս ոլորտում Բեռնար-Անրի Լևիի փորձառությունը. իսկ «Խաղի կանոններ» ամսագիրը հրապարակում է նրանց զրույցի սղագրությունը: (more…)

Read More

«1945 մայիս, քաղաքական հիշողություններ»․

Բնօրինակը տե՛ս հղումով 
France_Culture_logo_2021.svgԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

France Culture  ռադիոկայանի չորս մասից բաղկացած մայիսյան հաղորդաշարերից մեկը՝ «1945 մայիս, քաղաքական հիշողություններ» անդրադառնում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի բեկումնային պահերին, հետպատերազմյան շրջանին, «գլխավոր դերակատար» երկրների՝ պատմական, սոցիալական հիշողության պահպանման, ոգեկոչման արարողությունների անցկացմանն ու վարած քաղաքականությանը: (more…)

Read More

Բենջամին Ստորա. Մաղրիբի հրեաները՝ արևմտյան կրքի և արևելյան ցանկության միջև

benjamin-storaԲնօրինակը տե՛ս հղումով 
Տպագրվել է Archives Juives 2005/2 (Vol. 38) ամսագրում, էջ 4- 6
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@yandex.ru

Միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիացի պատմաբան և սոցիոլոգ Բենջամին Ստորայի (ծնվել է 1950 թվականին) հետազոտությունները նվիրված են Հյուսիսային Աֆրիկային, Ալժիրին, ալժիրյան պատերազմին մասնավորապես, և ընդհանրապես՝ Մաղրիբի երկրների պատմությանը, ֆրանսիական գաղութատիրական կայսրությանը և դեպի Ֆրանսիա ներգաղթին: Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի (Էմանուել Մակրոն) կողմից 2020 թվականի հուլիսին պատվիրված «Հիշատակի հարցեր՝ կապված գաղութացմանը և Ալժիրում պատերազմին» հրապարակային զեկույցի հեղինակ։ (more…)

Read More

Ռազմական սոցիոլոգիայի ոլորտում գիտելիքի ստեղծման և ինտեգրման առանձնահատկությունները և խոչընդոտները

knowledgeՏպագրվել է՝
Բանբեր, Երևանի համալսարանի, Սոցիոլոգիա Երևան 2021, էջ 55-61,
Արևիկ Համբարձումյան
Տե՛ս հղումով:

 

Ռազմական սոցիոլոգիան կարևոր ուղղություն է միջին մակարդակի սոցիոլոգիական տեսությունների շարքում, քանզի ստեղծում և համակարգում է  սոցիոլոգիական գիտելիք  հասարակական կյանքի այնպիսի ոլորտների և ասպեկտների վերաբերյալ, ինչպիսիք են զինված ուժերը՝ որպես սոցիալական ինստիտուտ, պատերազմների պատճառներն ու հետևանքները և այլն: Սակայն ոլորտի հետազոտողները պարբերաբար նշում են ռազմասոցիոլոգիական գիտելիքի ստեղծման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի համակարգում այն ներառման դժվարությունների մասին:  Սույն հոդվածը նպատակ ունի վեր հանել ռազմական սոցիոլոգիայի ոլորտում գիտելիքի ստեղծման, տեսականացման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի ոլորտին դասելու գործընթացների առանձնահատկությունները և դժվարությունները՝ հիմնվելով ոլորտի արդի տեսաբանների բարձրացրած հարցերի վրա: (more…)

Read More

Конструирование армянской идентичности через призму армянских гетеростереотипов: образ азербадйжанцев в армянских интернет форумах

1Гаяне Арутюнян

“21-й ВЕК информационно-аналитический журнал” 1 (38), 2016, Ереван стр. 84-104

 В наши дни, когда этнополитические конфликты становятся все более распространенными, изучение механизмов посредством которых возможно понять, описать и интерпретировать взаимоотношения между различными этническими группами становятся все более актуальными. В ряд таких механизмов входят этнические стереотипы, которые являются одним из способов познания и описания социальной реальности. Этнические стереотипы несут в себе обобщенную, схематизированную информацию: описание наиболее релевантных этнических групп, которое не только указывает на то какими являются другие, но и косвенно формирует свое «Я». Тем самым этнические стереотипы участвуют в конструирование этнической идентичности формируя представления о «Других» и о «Себе».

(more…)

Read More

“Պատերազմի պոռնոգրաֆիան”

Ժ. Բոդրիարի “Պատերազմի պոռնոգրֆիան” տպագրվել է “Libération” թերթում, 19.05.2004թ.

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

 Համաշխարհային առևտրի կենտրոն` արտաքինից իշխանությանը հասցված ցնցում, նվաստացնող մի հարված: Բաղդադի բանտերի պատկերի հետ միասին այդ նվաստացումը վատագույնն էր, որը նույնքան սիմվոլիկ կերպով մահաբեր է, ինչպես և իր վրա տարածելը, նույն` տվյալ դեպքում ամերիկացիների համաշխարհային իշխանությունը, ամոթի ու ոչ մաքուր խղճի ցնցումը: Ահա, թե ինչում այդ երկու իրադարձությունները կապվեցին:

(more…)

Read More

“Ահաբեկչության ոգին”

Ժ. Բոդրիար “Ահաբեկչության ոգին”, տպագրվել է “Le Monde” օրաթերթում 02.11.2001թ.

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

 Մենք ականատես էինք լինում մի շարք համաշխարհային իրադարձությունների՝ արքայադուստր Դիանայի մահից մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնություն, կամ էլ մի շարք այլ կատաղի և իրական իրադարձությունների, պատերազմների՝ ի դեմս ցեղասպանության: Սակայն չէր լինի համաշխարհային նշանակություն ունեցող և որևէ սիմվոլիկ իրադարձություն, ընդ որում ոչ միայն բոլորին հայտնի դարձած, այլև այնպիսին, որն անհաջողության կմատներ ինքնին համաշխարհայնացմանը:1990-ականներից ձգվող լճացումը՝ «իրադարձությունների գործադուլ»-ն էր (համաձայն արգենտինացի գրող Մակեդոնիո Ֆերնանդեսի): Դե ինչ, գործադուլն ավարտված է: Իրադարձություններն այլևս դադարեցին հանդես գալ որպես գործադուլ: Աբսոլյուտ իրադարձության դեպքում՝ Համաշխարհային Առևտրի կենտրոնի ու Նյու Յորքի վրա հարձակման հետ միասին, մենք միևնույն խնդիրն ունենք՝ իրադարձությունների «սկզբնաղբյուրը», բուն իրադարձությունը, որն իր մեջ կենտրոնացնում է երբևէ տեղի ունեցած բոլոր եղելությունները:

(more…)

Read More

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման քաղաքականության համեմատական վերլուծություն

Գևորգ Գասպարյան

gevor.gasparyan@yandex.ru

Դարասկզբին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և տարածումը հասարակական կենսագործունեության բոլոր ոլորտներում թույլ է տալիս խոսելու մարդկության զարգացման որակական նոր փուլի սկսման մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ արմատական վերակառուցումների է ենթարկվում սոցիալական իրականությունը, քաղաքական ու տնտեսական սուբյեկտների գործունեությունը, ինչպես նաև հասարակական զարգացման և գործառնության մի շարք օրինաչափություններ: Տեղեկատվական հեղափոխության արդյունքում էականորեն փոփոխվում են սոցիալական կապերի և փոխազդեցությունների կազմակերպման ձևերը, ինտենսիվանում է սոցիալական փոխազդեցությունների գործընթացը:

(more…)

Read More