ԳԻ ԷՌՆԵՍՏ ԴԵԲՈՐ

1931-1994

Գի Էռնստ Դեբորը ծնվել է 1931թ-ի դեկտեմբերի 28-ին Փարիզում: Ֆրանսիացի գրող, նկարիչ-ավանգարդիստ, փիլիսոփա, սոցիոլոգ և ռեժիսոր է, «Ներկայացման հասարակություն» (1967) գրքի հեղինակն է, ինչպես նաև Situationist International (SI) հեղափոխական խմբի հիմնադիրը:

(more…)

Read More

Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու հիմնապատաճառները

    Հեղինակ` Գևորգ Տեր Հովհաննիսյան

gevorgterhovhannisyan@gmail.com

Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառների համակարգային ուսումնասիրությունը և դրա հիմքում ընկած առանձնահատկությունների ու դրանք պատճառավորող գործոնների վերհանումը, պարզաբանումն ու մասնագիտական վերլուծությունն  առանձնակի կարևորություն է ներկայացնում ոչ միայն պատմական և քաղաքագիտական, այլև միջազգային իրավունքի շրջանակներում: (more…)

Read More

Գիտելիքի սոցիոլոգիայի հիմնախնդիրը ըստ Պ. Բերգերի և Թ. Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատության

 Հեղինակ` Մելինե Ասլանյան

meline14@gmail.com

“Գիտելիքի սոցիոլոգիա” հասկացությունը ներմուծել է Մարքս Շիլլեռը 1920 թվականին Գերմանիայում, իսկ այնուհետև զարգացրել Կ. Մանհեյմն իր աշխատություններում:

Ի սկզբանե հարկ է նշել, որ Պիտեր Բերգերի և Թոմաս Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատությունը մտածված է եղել որպես գիտելիքի սոցիոլոգիայի համար համակարգային տեսական աշխատություն: (more…)

Read More

Կոգնիտիվ դիսոնանսը որպես ճանաչողական կառուցվածքի կոնֆլիկտ

Հեղինակ Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Կոգնիտիվ դիսոնանսը (անգլ. cognitive `«ճանաչողական» և  dissonance `«համերաշխության բացակայություն») անհատի սոցիալ հոգեբանական վիճակ է, որը բնութագրվոմ է  անհատի գիտակցությունում հակասական բնույթի տեղեկատվության բախումով` որևիցե երևույթի վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումների առաջացումով, ինչը իր հերթին հոգեբանական անհարմարության զգացում է առաջացնում անհատի մոտ:  Այլ կերպ ասած` կոգնիտիվ դիսոնանսը մի սոցիալ հոգեբանական ևրևույթ է, երբ անհատի կողմից սոցիալական իրականության ճանաչողության ժամանակ տեղի է ունենում անհամապատասխանելիության սպասելիքների և իրականության միջև: (more…)

Read More

Կոնֆլիկտի հոգեբանական տիրույթը. զգացմունքային և ճանաչողական մակարդակներ

կոնֆլիկտի հոգեբանական տիրույթՀեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Կոնֆլիկտի դիտարկումը, որպես սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբողջություն, թույլ է տալիս հասկանալ կոնֆլիկտի բովանդակային կարևորագույն ասպեկտներից  մեկը:   Այդտեղ կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ մարդը գտնվում է ինֆորմացիոն դաշտում, որտեղից նա կարող է ստանալ բազմապիսի ու բազմաբնույթ ինֆորմացիա: Անձին հատկապես դժվար է լինում կողմնորոշվել սոցիալական իրականության մեջ այն ժամանակ, երբ միևնույն երևույթի մասին ստացված տեղեկատվությունը հակասական է լինում: Այս իրավիճակը մարդու մոտ ֆրուստրացիա է առաջացնում և կարող է հասցնել սթրեսային իրավիճակի: Ֆրուստրացիայի հետևանքները իրենց հերթին կարող են ծնել ագրեսիա: Նման իրավիճակում մարդը չի կարող երկար գոյատևել: Այդ նպատակով մարդը մշակում է կենսագործունեության այնպիսի քայլեր, որոնք կանխարգելում են հոգեբանական բացասական հետևանքները: (more…)

Read More

Մարդու բնությունն ու նրա բնավորությունը ըստ Է.Ֆրոմմի

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

  1. Մարդկային տեսակի ընդհանուր բնութագիրը

 Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը: Յուրաքանչյուր առանձին անհատ տիրապետում է իրեն տարբերակող առանձնահատկությունների և այդ իմաստով նա բացառիկ է, բայց միևնույն ժամանակ նրանում առկա են ընդհանուր առմամբ մարդկային տեսակին բնորոշ բոլոր գծերը: Նրա անհատականությունը պայմանավորված է մարդկային գոյության յուրահատկություններով,  որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մարդկության ընդհանուր բնութագրի ուսումնասիրությունը պետք է առաջնային լինի մարդկային անհատականության բնութագրիչների և անձի ուսումնասիրության նկատմամբ:

(more…)

Read More

Sociological analysis of ancient markets: On the example of Tabriz Grand bazaar

Gayane Harutyunyan

gayane.harutyunyan@gmail.com

Phenomena of markets exist from the very beginning of human kind development, though from that time till now not only the perception of markets but also markets themselves have cardinally changed. According to K. Polany in all epochs forerunning this one markets were only auxiliary tools for economic life [Polany 1944, 69]. (more…)

Read More

TEXTUALITY AS A MEAN OF JUSTIFICATION FOR ALTERNATIVE REALITIES

Sona Nahapetyan

sona.nahapetyan@gmail.com

I. Introduction

When dealing with the information from online sources the main statements that we come across is that they do not correspond the reality. This is being proved by the content analysis and various comparison studies. But there’s one point, which is not being considered, and that’s the reason why people are tend to believe the online sources. According to Berger and Luckmann mass media do not reflect the world in any empirical sense, but instead help construct and maintain it by re-presenting particular meanings and understandings of “reality”[1].

(more…)

Read More

ՀԵՐԲԵՐՏ ԲԼՈւՄԵՐ

սիմվոլիկ ինտերակցիոնիզմ1900-1987

 Հերբերտ Բլումերը ծնվել է 1900թ.-ին  ԱՄՆ-ի Սենթ-Լույիս  նահանգում: Ամերիկացի սոցիոլոգ ու սոցիալ հոգեբան , ինտերակցիոնիզմ Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչ, եղել է Ջ.Գ. Միդի աշակերտը:  1925-1952 դասավանդել է Չիկագոյի համալսարանում, որտեղ իր ուսուցչի՝ Ջ.Գ. Միդի, պաշտոնն է զբաղացրել: 1952թ-ից աշխատել է Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում: 1955թ-ին Ամերիկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահի պաշտոն է զբաղեցնում:

(more…)

Read More

ՔԵՆԵԹ ԲՈՈւԼԴԻՆԳ

1910-1993

 Քենեթ Բոուլդինգը ամերիկացի տնտեսագետ, ծագումով բրիտանացի, փիլիսոփա, սոցիոլոգ, մանկավարժ, բանաստեղծ, այս ամենի հետ մեկտեղ կրոնական միստիկ էր, ով ակտիվորեն հանդես էր գալիս որպես խաղաղության համար պայքարող շարժումների հետևորդ:

(more…)

Read More