Իզաբել Շարպանտիե, CURAP, Պիկարդիի համալսարան (հատված)
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru
Գրադարանավարների[1] սոցիալ-պրոֆեսիոնալ պատկերացումների շուրջ գրված ատենախոսության շրջանակներում՝ էվրիստիկ էր թվում սկսել Աննի Էռնոյի «Պարզ կիրք»[2] հակասական վեպի ընկալման ուսումնասիրությունը, դրա լույս ընծայման պահին: Գիրքն արագորեն շլացուցիչ կոմերցիոն հաջողություն ունեցավ (վեց շաբաթում վաճառվեց 140.000 օրինակ), և, միաժամանակ, արժանացավ սուր քննադատության: Բանավեճն այնքան թեժ էր, որ L’Événement du Jeudi շաբաթաթերթի մի հոդված ամփոփեց և’ իգական, և’ արական սեռի մեկնաբանների հակադիր փաստարկները («Une passion qui sépare la critique», 2-8 ապրիլի, 1992 թ.), մինչդեռ, որպես բացառություն, Ժերոմ Գարսենը, փետրվարին դրան հատուկ հաղորդում նվիրեց “Masque et la plume” (France-Inter) խորագրով, որտեղ բախվեցին «կողմ»-ը (J. Սավինոյը “Le Monde”, Բ. Դը Սենտ-Վինսենտը “Le Quotidien de Paris”) և «հակա»-ն՝ Ք .-Ջ. Բրոշիե և Ջ.-Դ. Վոլֆրոմը Magazine littéraire)): Այս դաժան ցնցումն իր տարատեսակ ձևերով, պահանջված բազմամորֆ փաստարկները, որոնց նա հղում է, էլ ավելի զարմանալի են թվում առ այն, որ Էռնոն, կարծեք, շահեկան դիրք էր գրավում 1974 թվից ի վեր և, հատկապես, 1984 թվին՝ վայելելով քննադատների համեմատաբար կայուն բարեհաճությունը: Այս դեպքում, գրական ստեղծագործության ընկալման սոցիոլոգիայով հետաքրքրվողի համար՝ հարսնացուն չափազանց գեղեցիկ է, և մեծ է գայթակղությունը դիրքերի զարգացող համակարգում ձգտել որոնել այն սկզբունքը, որը, ենթադրաբար, թույլ կտար օբյեկտիվացնել ստեղծագործության արժեքի փոխակերպման գործընթացը:

(հատված, մաս II)
Բնօրինակը տե՛ս
Թարգմանեց ֆրանսերենից՝ Հռիփսիմե Դայան
Բնօրինակը տե՛ս
Հետարդյունաբերական հասարակություններում մեծագույն սոցիալական բարիք է խաղաղությունը։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում գլոբալացման, միջազգային տնտեսական փոխկախյալությունների և մի շարք այլ գործոնների հետևանքով պատերազմներին և առհասարակ ռազմական ոլորտին վերաբերող հարցերը խնդրականացվում են: Եթե նախկինում պետությունների ռազմական դոկտրինն առաջնահերթ էր և պայմանավորում էր պետության մնացած ոլոտների գործունեությունը, ապա հետարդյունաբերական հասարակություններում այս իրողությունը փոխվեց՝ զիջելով առաջնահերթությունը կյանքի որակը պայմանավորող գործոններին։
Բնօրինակը տե՛ս 