Նորաձևությունը և սոցիոլոգիան

Հեղինակ` Էմմի Թոքմաջյան

feel4life2@yahoo.com

 Նորաձևությունը ունի վառ արտահայտված սոցիալական բնույթ, քանի որ այն կապված է մարդկանց ամենօրյա դրսևորումների հետ: Հետևաբար, ճիշտ է այն պնդումը, որ նորաձևությունը սոցիոմշակութային ֆենոմեն է և ուսումնասիրության կարիք ունի:

Սոցիոլոգիական  ուսումնասիրությունը կարող է նպաստել նորաձևության առավել համապատասխան նկարագրմանը և բացատրմանը:

Դա կապված է այն բանի հետ, որ նորաձև նմուշների տարածման և փոփոխման գործընթացին հատկանշական է, նախ և առաջ, մարդկանց արժեքային վերաբերմունքը իրերի և այլ մարդկանց հանդեպ և այդ վերաբերմունքի հետ կապված մարդկանց տարանջատումը խմբերի:

Արժեքները գոյություն ունեն միայն ինտերսուբյեկտիվորեն, այսինքն սոցիալապես :

Դրանց միջոցով է ներկայացվում այն յուրահատուկ տիպի իրականությունը, որն Է.Դյուրկհեյմը անվանել է սոցիալական փաստ: Այսպիսով, նորաձևության սոցիոլոգիական ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս բացահայտել այդ փաստերը: Այդ պատճառով, ուսումնասիրելով արժեքների ամենօրյա դրսևորումը նորաձևության մեջ, սոցիոլոգը կարող է բացահայտել տվյալ հասարակությանը բնորոշ խորքային առանձնահատկությունները:

Արդեն 19-րդ դարում`սոցիոլոգիայի առաջացման  պահից, նորաձևությունը դարձավ հետազոտական հետաքրքրության առարկա: Իրենց աշխատություններում նորաձևության ուսումնասիրությանը կարևոր տեղ հատկացրած ակնառու սոցիոլոգներից կարելի է նշել Գ. Տարդին, Գ. Սպենսերին, Գ. Զիմելին, Վ. Զոմբարտին, Տ. Վեբլենին, Գ. Բլումերին, Պ. Բուրդյեին: Դասական վարկածներից յուրաքանչյուրը նորաձևության սոցիալական էությունը արտացոլել է այնպես, ինչպես այն եղել է որոշակի շրջանում:

 

Գրականության ցանկ

1.            Веблен Т. Теория праздного класса. М.: Прогресс, 1984

2.            Katz, E. and Lasarsfeld, P.Personal Influence. Glencoe, Il : The Free Press, 1955; King, Ch. W. Fashion adoption // Toward Scientific Marketing. Chicago, 1963

3.            Гофман А. Б. Мода и люди: новая теория моды и модного поведения. М., 1994

4.            Зомбарт В. Народное хозяйство и мода. СПб., 1904

5.            Гофман А. Б. Мода и обычай // Рубеж, 1992, № 3.

6.            Зиммель Г. Психология моды // Научное обозрение. 1901, № 5.

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *