Ֆրենսիս Ֆուկույաման (Yoshihiro Francis Fukuyama) ճապոնական արմատներով ամերիակացի քաղաքագետ, քաղաքական տնտեսագետ ու գրող է: Ֆուկույամային մեծ ճանաչում բերեց իր գիրքը՝ “Պատմության ավարտը ու վերջին մարդը” (1992), որում նա հայտարարեց, որ ամբողջ աշխարհում լիբերալ ժողովրդավարության տարածումը կարող է դառնալ մարդկային իշխանության վերջնական ձևը:
Ֆրենսիս Ֆուկույաման ծնվել է 1952թ-ին հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում: Ընտանիքի միակ զավակն է եղել, մանկություն անցկացրել է Նյու Յորքում: Նա շատ քիչ է առնչվել ճապոնական մշակույթի հետ, ինչպես նաև չգիտեր ճապոներեն: 1967թ ընտանիքով տեղափոխվում են Պենսիլվանիա: Ֆուկույաման ստացել բակալավրի աստիճան Կորնելի համալսարանում, որտեղ ուսումնասիրում էր քաղաքական փիլիսոփայություն: Հետագայում ընդունվում է ասպիրանտուրա Յելի համալսարանում, լինում է նաև Փարիզում, որտեղ մոտ վեց ամիս սովորում է Ռոլան Բարտի մոտ: Վերադառնալով ԱՄՆ սկսում է քաղաքագիտություն ուսումնասիրել Հարվարդի համալսարանում: 1981թ-ին ստանում է փիլիսոփա քաղաքագետի դոկտորի աստիճան: 1981-1982թթ-ը Ֆուկույաման աշխատում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում:
Նույն այս ժամանակահատվածում, 1980-ականներին Ֆուկույաման ճանաչում է ձեռք բերում՝ “Պատմության ավարտը ու վերջին մարդը” (1992) գրքի շնորհիվ: Այն թարգմանվում է մոտ 20 լեզուներով: Ճանաչում գտնելուց հետո, Ֆուկույաման որոշում է հրաժարվել իր աշխատանքից Պետդեպարտամետոմ, որպեսզի կենտրոնանա իր գիրքը գրելու վրա: Դրանից հետո 1996-2000թթ-ը, Ջ. Մայսոնի անվան համալսարանում պետական քաղաքականության պրոֆեսորի պաշտոն է զբաղեցնում: Մինչև 2010թ-ը Ֆուկույաման Ձ. Հոբկինսի համալսարանում միջազգային քաղաքական տնտեսագիտության պրոֆեսորի ու տնօրենի պաշտոն է զբաղեցնում:
Ֆուկույամայի աշխատանքները մեծ մասամբ նվիրված են մարդկության պատմության վերաիմաստավորման, գաղափարական համակարգերի, սոցիալական կապիտալի և ցանցերի ուսումնասիրությանը:
Հիմնական աշխատանքների ցանկ
- Մեծ խզում/ The Great Disruption (2003) http://www.gumer.info/bibliotek_Buks/Polit/fuku/index.ph
- Վստահություն. Սոցիալական արժանիքներ ու բարեկեցության ստեղծում/Доверие: Социальные добродетели и путь к процветанию (2005) http://yanko.lib.ru/books/cultur/fukuyama-doverie-a.htm
- Պատմության ավարտը ու վերջին մարդը / Конец истории и последний человек (2003) http://lib.ru/POLITOLOG/FUKUYAMA/konec_istorii.txt
- Հզոր պետություն. Կառավարում ու համաշխարհային կարգ XXI դարում/ Сильное государство: Управление и мировой порядок в XXI веке (2006)
Թարգմանեց` Իռա Բաղդասարյան