1798 -1857
Օգյուստ Կոնտը ֆրանսիացի փիլիսոփա է, նա համարվում է սոցիոլոգիայի, ինչպես նաև պոզիտիվիզմի հիմնադիրը: Նա համարվում է առաջին գիտական փիլիսոփան:
Կոնտը ծնվել է 1798 թվականի հունվարի 19-ին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում: Կրթությունը ստացել է Ժեֆրեյի Լիցեյում /Lycée Joffre/, հետագայում սովորել է աշխարհի հնագույն համալսարաններից մեկում՝ Մենպելյեի համալսարանում /University of Montpellier/: Ընդունվել է Փարիզի Էկօլ ճարտարագիտական համալսարան /École Polytechnique/: Վերակառուցման պատճառով 1816 թվականին Էկօլը փակվում է, սակայն այնուամենայնիվ Կոնտը շարունակում է իր կրթությունը ընդունվելով Մոնտպելեի բժշկական համալսարան:
1817-24թթ. աշխատել է քարտուղար Սեն Սիմոնի մոտ` յուրացնելով սոցիալիստ մտածողի շատ գաղափարներ: Սեն Սիմոնի հետ կապերը խզումելուց հետո նա այլևս երբեք հաստատուն վաստակով աշխատանք չի ունեցել: 1840-ական թթ. կարդացել է դասախոսություններ Պոլիտեխնիկական ընկերությունում բանվորների համար: 1848թ. ունկնդիրների խմբով և դրան հարող ուսանողներով կազմակերպել է պոզիտիվիստական ընկերություն, որի խնդիրն էր ժողովրդի դաստիարակումը և ուսուցումը պոզիտիվիստական աշխարհայացքի ոգով:
1826 թվականին Կոնտը տեղափոխվում է հոգեբուժարան, սակայն այնտեղից դուրս է գրվում առանց պատշաճ բուժում ստանալու, նրա առողջական վիճակը ուղղակի ստաբիլացվում է Էսքուիրոլի /Esquirol/ կողմից, ինչը նրան թույլ է տալիս չդադարեցնել իր գիտական աշխատանքը /1827 թվականին Կոնտը ինքնասպանության փորձ է կատարում/: 1826-1842 թվականների ընթացքում ընկած ժամանակահատվածում Կոնտը հրատարակում է իր աշխատությունների վեց հատված:
Մահացել է 1857թ. միայնակ և խելագար համարված:
Աշխատություններ.
- «Պոզիտիվիզմի ընդհանուր դիտարկում» A general view of positivism 1856
- «Պոզիտիվ կրոնի վարդապետարան»The Catechism of Positive Religion; 1891.
- «Պոզիտիվ փիլիսոփայություն» The Positive Philosophy, 1853
- «Վաղ քաղաքական գրառումներ» Early Political Writings; 1998.
Թարգմանեց` Բելլա Բաղդասարյանը