1910-1993
Քենեթ Բոուլդինգը ամերիկացի տնտեսագետ, ծագումով բրիտանացի, փիլիսոփա, սոցիոլոգ, մանկավարժ, բանաստեղծ, այս ամենի հետ մեկտեղ կրոնական միստիկ էր, ով ակտիվորեն հանդես էր գալիս որպես խաղաղության համար պայքարող շարժումների հետևորդ:
Քենեթ Բոուլդինգը ծնվել է 1910թ. հունվարի 18-ին Լիվերպուլում (Liverpool, England), հասարակ աշխատավորի ընտանիքում: Ավարտելով Լիվերպուլի Կոլեգեալ դպրոցը (Liverpool Collegiate School), որտեղ կրթություն ստանալու համար նա կրթաթոշակ էր ստացել, իր գրանցած փայլուն արդյունքների շնորհիվ նա կրկին կրթաթոշակ է ստանում օքսֆորդյան Նոր քոլեջում (New College, Oxford) սովորելու համար:
Մի տարի անց նա սկսում է ուսումնասիրել փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն և ավարտում է Օքսֆորդի համալսարանը գերազանաց առաջադիմությամբ: Երբ դասակարգային խոչընդոտները թույլ չտվեցին Բոուլդինգին դասավանդել Օքսֆորդի համալսարանում, նա մեկնեց Միացյալ Նահանգներ Commonwealth Scholarship and Fellowship Plan կրթական ծրագրի միջոցով: Նահանգներում նա սովորում էր Չիկագոյի համալսրանում (University of Chicago) Ֆրենկ Նայթի (Frank Knight)-ի և Հենրիխ Շուլցի (Henry Schulz) մոտ, իսկ ավելի ուշ Հարվարդի համալսարանում (Harvard University) Յոզեֆ Շումպետերի (Joseph Schumpeter) մոտ:
1934 թվ-ին Քենեթը վերադառնում է Մեծ Բրիտանիա (UK), որպեսզի դասավանդեր Էդինբուրգի համալսարանում (University of Edinburgh): 1937թ-ին Կոլգեյթ համասլարանում (Colgate University) իր մանակավարժական գործունեությունից սկսվեց Բոլուլդինգի երկար ու փայլուն մասնագիտական կարիերան Միացյալ Նահանգներում և Կանադայում, հետագայում սկսել է դասավանդել է Մակգիլլի համալսարանում (McGill University), Այովա նահանգի համալսարանում (Iowa State University) և 1947-1969թթ. Միչիգանի համալսարանում (University of Michigan): 1948թվ. տնտեսագետը ստանում է Ամերկայի քաղաքացիություն: 1967թվ.-ից Բոուլդինգը Բոուլդերի Կոլորադոյի համալսարանում (University of Colorado at Boulder) դարձավ դասախոսական անձնակազմի անդամ և անցավ հանգստի որպես վաստակավոր տնտեսագետ: Բացի այդ նա զբաղեցրել է “Ամերիկյան տնտեսագիտական ասոցացիայի” ( American Economics Association), “Գիտությունների զարգացման ամերիկյան ասոցացիայի” (Ameroacn Association for Advancement of Science), “Հասարակություն ուղղված ընդհանուր համակարգային տեսության բարելավմանը” (Society for the Advancement of General System Theory) և “Միջազգային հետազոտությունների ասոցացիայի”(International Studies Association) նախագահի պաշտոնը:
Բոուլդինգը հրատարակել է ավելի քան հազար աշխատություններ՝ հիմնականում հոդվածներ գիտության 30 տարբեր ոլորտներում՝ սկսած շրջակա միջավայրի խնդիրներից, գյուղատնտեսությունից, աշխատանքից, էթիկայից և կրոնից մինչև կոնֆլիկտների լուծում խաղաղության կամ պատերազմի միջոցով: Բոուլդինգը ոչ միայն գրող էր և նոր գաղափարների հեղինակ, այլև համաշխարհային համբավ վայելող ակադեմիական գիտնական, սոցիալական գիտությունների ոլորտում նշանակալի կերպար: Համաձայն Բոուլդինգի սոցիոլոգիան և տնտեսագիտությունը չեն համարվում սոցիալական գիտություններ, այլ ավելի շուտ սոցիալական գիտությունների առանձին ասպեկտ՝ ուղղված մարդկանց, մարդկանց և նրանց միջև հարաբերությունների և կազմակերպությունների ուսումնասիրմանը:
Բոուլդինգը հանդիսանում է համակարգերի ընդհանուր տեսության հիմնադիրներից մեկը և տնտեսագիտության և սոցիալական գիտությունների ոլորտում մի շարք ինտելեկտուալ ծրագրերի հիմնադիր:
Բոուլդինգը մահացել է 1993թվ. մարտի 18-ին, 83 տարեկանում:
Հիմնական աշխատանքների ցանկ
- “Տնտեսական վերլուծություն” դասագիրք, /“Economic Analysis”, 1941
- “Տնտեսական տեսությունների վերակառուցում” /“A Reconstruction of Economics”, 1950
- “Կերպարը” /”The Image”, 1950
- “Էկոդինամիկա” / “Ecodynamics”, 1978
- “Համակարգերի ընդհանուր տեսություն- գիտության կմախք// Համակարգերի ընդհանուր տեսության հետազոտություն” / “ Общая теория систем – скелет науки // Исследования по общей теории систем” 1969
Թարգմանեց` Մարիամ Խալաթյան