ՌԱԼՖ ԴԱՐԵՆԴՈՐՖ

1929-2009

Ռալֆ Գուստավ Դարենդորֆը գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, քաղաքագետ և հասարակական գործիչ է: Նա ծնվել է 1929 թվականին Համբուրգում: Եղել է Գերմանական Սոցիոլոգիական Ընկերության նախկին նախագահող, արտաքին գործերի նախարարության պարլամենտական քարտուղար,Եվրոպական հանձնաժողովի անդամ, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի տնօրեն: Դարենդորֆը Գերմանիայում Կոնստանցի համալսարանի հիմնադիրներից մեկն է և Բրիտանական լորդերի պալատի նախկին անդամ:

Նրա հայրը սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեպուտատ էր: 1933-ին նրա հորը բանտարկեցին ընտրություններին կառավարությանը արտակարգ լիազորություններ  տրմադրելու դեմ քվեարկելու համար: 1941-ին այդ պատճառով նրա ընտանիքը Բեռլինից տեղափոխվեց Բուկով: Այնտեղ Դարենդորֆը տպագրում էր հակա նացիոնալ սոցիալիստական բովանդակության թռուցիկներ: Այս գործունեությունը շուտով անհաջողությամբ տապալվեց ինչի արդյունքում Դարենդորֆը տեղափոխեցին Շվետիգ ճամբար, որտեղ նա մնաց մինչև Կարմիր Բանակի շարքերն անցնելը:

Գիտական ոլորտում Դարենդորֆը ավելի մեծ նվաճումներ ուներ: 1952-ին նա ատենախոսություն պաշտպանեց  “Արդարության գաղափարը Կարլ Մարքսի աշխատաքններում”: 1952-1954 թվականները Դարենդորֆը ուսումնասիրում էր սոցիալական գիտություններ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում: 1957-ին ներկայցրեց  ևս մեկ ատենախոսություն “Սոցիալական դասակարգերն ու դասակարգային կոնֆլիկտները արդյունաբերական հասարակության մեջ”: Դարենդորֆի առաջին տպագրված աշխատանքները  հատվածներ էին իր սոցիալական փիիսոփայության ատենախոսությունից:

Մահացել է Գերմանիայի Քյոլն քաղաքում 2009-ը թվականին, քաղցկեղից:

Հիմնական աշխատանքների թվում են.

  • “Սոցիալական դասակարգերն ու դասակարգային կոնֆլիկտները արդյունաբերական հասարակության մեջ”
  • “Սոցիալական կոնֆլիկտների տեսության էլեմենտներ”
  • “Ժամանակակից սոցիալական կոնֆլիկտներ”
  • “Հասարակություն և դեմոկրատիա Գերմանիայում”
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *