ՌԱԼՖ ԴԱՐԵՆԴՈՐՖ

1929-2009

Ռալֆ Գուստավ Դարենդորֆը գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, քաղաքագետ և հասարակական գործիչ է: Նա ծնվել է 1929 թվականին Համբուրգում: Եղել է Գերմանական Սոցիոլոգիական Ընկերության նախկին նախագահող, արտաքին գործերի նախարարության պարլամենտական քարտուղար,Եվրոպական հանձնաժողովի անդամ, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի տնօրեն: Դարենդորֆը Գերմանիայում Կոնստանցի համալսարանի հիմնադիրներից մեկն է և Բրիտանական լորդերի պալատի նախկին անդամ:

Նրա հայրը սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեպուտատ էր: 1933-ին նրա հորը բանտարկեցին ընտրություններին կառավարությանը արտակարգ լիազորություններ  տրմադրելու դեմ քվեարկելու համար: 1941-ին այդ պատճառով նրա ընտանիքը Բեռլինից տեղափոխվեց Բուկով: Այնտեղ Դարենդորֆը տպագրում էր հակա նացիոնալ սոցիալիստական բովանդակության թռուցիկներ: Այս գործունեությունը շուտով անհաջողությամբ տապալվեց ինչի արդյունքում Դարենդորֆը տեղափոխեցին Շվետիգ ճամբար, որտեղ նա մնաց մինչև Կարմիր Բանակի շարքերն անցնելը:

(more…)

Read More