Հեղինակ` Էմմի Թոքմաջյան
feel4life2@yahoo.com
Haute Couture /բարձր նորաձևություն/ – ֆրանսերենից թարգմանած ՙբարձր կար՚, այսինքն լավագույն մոդելարարների մոդելները` ընտրախավի համար:
Այս մոդելները եզակի են, պատրաստման ժամանակ ձևվածք չի կատարվում, բացակայում են կարի մեքենայով կատարված կարերը: Այս մոդելների համար օգտագործվում են ամենաորակյալ կտորները: Այս մոդելները միայն կողմնակիորեն են հարաբերվում նորաձևությանը. նորաձևությունը սկսվում է այնտեղ, որտեղ սկսվում է մոդելների մասսայականությունը:
Ինչու՞մն է բարձր նորաձևության դերը: Վ.Ի.Իլինը առանձնացնում է երկու սպեկտ.
I Դա մաքուր ՙարվեստ է արվեստի համար՚: Շատ մոդելներ նախատեսված են միայն ցուցադրության համար , անգամ չի ենթադրվում, որ դրանք կկրեն մասսայական բնույթ:
II Բարձր նորաձևությունը բազմաթիվ մոդելարարների համար ոգեշնչման աղբյուր և մտահազացումների խթանիչ է հանդիսանում, և բարանեպաստ պայմանների առկայության դեպքում վերջինիս որոշ մոդելներ, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, կարող են մտնել նորաձևության շարքեր:
Բարձր նորաձևությունը և նորաձևությունը հարաբերակցվում են ինչպես արվեստը և կյանքը: Արվեստը, այդ թվում և բարձր նորաձևության տեսքով, անկախ է կամ գրեթե անկախ է: Նկարիչը գնահատվում է հենց նորության նորարարության համար: Արվեստը հիմնվում / կառուցվում / է բացառիկության, անկրկնելիության ձգտման վրա, այդ իսկ պատճառով այն հաճախ հեռանում է իշխող մշակույթից: Մշակույթն էլ իրենից ներկայացնում է վարքի, սպառման կայուն մոդելներ, որոնք հաճախ փոխանցվում են սերնդեսերունդ: Նորաձևությունը տվյալ երկրի մշակույթի մի մասն է: Այն բավարարում է ոչ թե բոլորին նմանվելու պահանջմունքը, այլ լավագույններին/ռեֆերենտ խմբերիին/ նմանվելու պահանջմունքը: Այդ պատճառով, ի տարբերություն բարձր նորաձևությունից, նորաձևությունը ազատ չէ ավանդույթներից, բարոյականությունից, ադմինիստրատիվ սահմանափակումներից, սոցիալ հոգեբանական կարգավորիչներից: Միշտ համեմատաբար պահպնողական մասսայական մշակույթի հունում մոդելներ առաջարկող մոդելարարները արդեն աշխատում են ոչ թե արվեստի, այլ հագուստի արտադրության համար: Այս մոդելները ֆրանսերեն անվանվում են pret-a-porter /պիտանի կրելու համար/:
Արդեն իսկ անվան մեջ առկա է հակադրություն բարձր կարին, որն նախ և առաջ նախատեսված է ցուցադրության համար: Այսպիսով, արվեստը գրեթե ազատ է, մշակույթն էլ դա ազատության սահմանափակման ձև է /նորմեր/, բարձր նորաձևությունը արվեստի ժանր է, իսկ նորաձևությունը` մշակույթի ձև:
Գրականության ցանկ
1. Веблен Т. Теория праздного класса. М.: Прогресс, 1984
2. Katz, E. and Lasarsfeld, P.Personal Influence. Glencoe, Il : The Free Press, 1955; King, Ch. W. Fashion adoption // Toward Scientific Marketing. Chicago, 1963
3. Гофман А. Б. Мода и люди: новая теория моды и модного поведения. М., 1994
4. Зомбарт В. Народное хозяйство и мода. СПб., 1904
5. Гофман А. Б. Мода и обычай // Рубеж, 1992, № 3.
6. Зиммель Г. Психология моды // Научное обозрение. 1901, № 5.
Հետաքրքրասերների համար` http://www.youtube.com/watch?v=rxWhwyAa6FM
http://www.youtube.com/watch?v=dczVqe5ig74