ՀԵՐԲԵՐՏ ՍՊԵՆՍԵՐ

1820 –1903

Հերբերտ Սպենսերը բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ է, էվոլյուցիոնիզմի հիմնադիրներից մեկն է, ում գաղափարները շատ հայտնի են եղել XIX դարի վերջին, նա սոցիոլոգայում օրգանիստական դպրոցի հիմնադիրն է և լիբերալիզմի ներկայացուցիչ:

Ծնվել է 1820 թվականի ապրիլի 27-ին Անգլիայի Դերբի քաղաքում ուսուցիչների ընտանիքում: Գիտություն նրան դասավանդել է իր հայրը Ուիլյամ Ջորջ Սպենսերը, իսկ Դերբիի Փիլիսոփայական Հասարակության /Derby Philosophical Society/ ներկայացուցիչները դասավանդել են էվոլյուցիոն կենսաբանության մինչ-Դարվինյան սկզբունքները: Հետագայում հրաժարվել է կրթություն ստանալ Քեմբրիջում: Կյանքի ընթացքում փոխել է բազմաթիվ մասնագիտություններ, որոնցից են ուսուցիչ, երթուղային ծառայող, շինարար, լրագրող և այլն:

1853 թվականին ստանում է կտակ, որը նրան թույլ է տալիս  իրեն լիովին նվիրել փիլիսոփայությանը և գիտությանը:

1992 թվականին, Սպենսերը նոմինացվել է Նոբելյան Մրցանակի գրականության մեջ իր ներդրման համար: Նա շարունակել է աշխատել և գրել իր ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ նա  83 տարեկան էր և վատառողջ էր, նա թելադրում էր իր աշխատաքները իր օգնականին, ով դրանք գրի էր առնում: Սպենսերը մահացել է 1903 թվականի դեկտեմբերի 8-ին:

Հիմնական աշխատությունների ցանկ.

  1. «Սոցիալական ստատիկա» (1851)
  2. «Սինթետիկ փիլիսոփայության համակարգ» (1862-96)
  3. «Մարդ և պետություն» (The Man versus the State, 1884)
  4. «Փիլիսոփայություն և կրոն. Կրոնի բնույթն ու իրականությունը» (Philosophy and Religion. The Nature and Reality of Religion,1885)
  5. «Պետական իշխանության հստակ սահմանները» (The Proper Sphere of Government,1843)
  6. «Մտավոր, բարոյական և  ֆիզիկական» (Education: Intellectual, Moral, Physical, 1861)

Թարգմանեց` Բելլա Բաղդասարյանը

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *