1930
Իմանուել Մորիս Վալերշտայնը ամերիկացի սոցիոլոգ է, աշխարհամակարգային վերլուծության հիմնադիրը, ժամանակակաից ձախ-ծայրահեղական հասարակագիտության առաջնորդներից մեկը:
Ծնվել է Նյու Յորքում 1930 թ. Սեպտեմբեր 28-ին: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլոգիա (բակալավրի աստիճան է ստացել 1951-ին, մագիստրոսի աստիճան՝ 1954-ին, և դոկտորի աստիճան՝ 1959-ին): Աշխատել է Կոլումբիայի համալսարանում (1958-1971), Մակ-Գիլի համալսարանում(1971-1976), Բինգեմտոնյան (1976-1999) եւ Յելի համալսարաններում (2000-ից):
1976-ից գլխավորել է իր կողմից ստեղծված Ֆերնան Բրոդեյլի կենտրոնը, որը զբաղվում է տնտեսության, պատմական համակարգերի եւ քաղաքակրթությունների ուսումնասիրմամբ: Կենտրոնի անդամներն ակտիվորեն զբաղվում են համաշխարհային համակարգերի (աշխարհամակարգեր) մոտեցման զարգացման եւ տարածման գործով: 1994-1998-ին Վալերշտայնը հանդիսացել է Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ:
Իր գիտական գործունեությունը սկսելով որպես սոցիոլոգ-աֆրիկանիստ՝ 1960-ականներից Վալերշտայնը սկսեց զբաղվել սոցիալ-տնտեսական զարգացման ընդհանուր տեսությամբ: Իր կողմից մշակված համաշխարհային համակարգերի տեսությունը հիմնված է ֆրանսիացի պատմաբան Ֆերնանդ Բրոդելի առաջարկած համալիր պատմական վերլուծության գաղափարի վրա: Այն իր մեծ ներառում է հասարակական էվոլյուցիայի սոցիոլոգիական, պատմական և տնտեսական մոտեցումներ:
Վալերշտայնը հրատարակել է 20-ից ավել գիրք և ավելի քան 300 հոդվածների:
Ի. Վալերշտայնի հիմնական աշխատությունը՝ Ժամանակակից համաշխարհային համակարգը բազմահատորյակն է: Առաջին հատորում (1974) դիտարկվում է Եվրոպական համաշխարհային տնտեսության (աշխարհտնտեսության) ծնունդը 16-րդ դարում, երկրորդում (1980)՝ դրա զարգացումը մերկանտիլիզմի ժամանակահատվածում, երրորդ հատորում (1989)՝ Վալերշտայնը զարգացնում է այդ մոտեցումը բերելով մինչև 1840-ականներ: Իր մյուս աշխատություններում Վալերշտայնը վերլուծում է կապիտալիստական համաշխարհային տնտեսության զարգացումը 19-20 դդ.-ում և նույնիսկ կանխատեսումներ է անում 21-րդ դարի համար:
Վալերշտայնի կողմից մշակված հայեցակարգի հիմնական գաղափարն համաշխարհային տնտեսությունն է, որն իրենից ներկայացնում է առևտրի վրա հիմնված միջազգային կապերի համակարգն: Բացի համաշխարհային տնտեսության համակարգերից տարբեր երկրներ կարող են միավորվել նաև համաշխարհային կայսրությունններում (աշխարհակայսրություններում), որոնք հիմնված են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական միավորման վրա: Պատմությունը Վալերշտայնի կողմից դիտարկվում է որպես տարբեր տարածաշրջանային աշխարհամակարգեր (ամաշխարհային տնտեսությանների և համաշխարհային կայսրությունների) զարգացում, որի ընթացքում այդ համակարգերը երկար ժամանակ մրցակցում են միմյանց հետ, մինչև որ եվրոպական (կապիտալիստական) համաշխարհային տնտեսությունը դարձավ բացարձակ գերիշխող: Այսպիսով Վայնշտեյնի վիճարկում է պատմության դիտարկման ավանդական ֆորմացիաների և քաղաքակրթությունների մոտեցումները՝ առաջարկելով հասարակական զարգացման նոր, երրորդ պարադիգմա:
Ավանդաբար համարվում էր, որ կապիտալիզմը, որպես սոցիալական համակարգ, ի սկզբանե ձևավորվել է տարբեր առավել զարգացած երկրներում, և միայն հետո է սկսել ձևավորվել կապիտալիստական համաշխարհային տնտեսության: Սակայն Վալերշտայնի մոտեցման համաձայն, ընդհակառակը, նույն հայեցակարգի Վայնշտեյնի, ընդհակառակը, կապիտալիզմը ի սկզբանե զարգացել է որպես միջազգային կապերի ամբողջական համակարգ, որի առանձին միավորներն են եղել ազգային տնտեսությանները:
Ըստ Վայնշտեյնի, կապիտալիզմը ծնունդ է առել 16-րդ դարում, երբ պատահական դիպվածով Արևմտյան Եվրոպայում համաշխարհային կայսրությունները իրենց տեղը զիջեցին համաշխարհային տնտեսությանը՝ հիմնված առևտրի վրա: Կապիտալիստական համաշխարհային տնտեսությունը առաջ բերեց Արևմտյան Եվրոպայի երկրների գաղութային ընդլայնում, արդեն 19-րդ դարում այն ճնշեց բոլոր մյուս համաշխարհային տնտեսությանները և համաշխարհային կայսրությունները՝ մնալով միակ ժամանակակից համաշխարհային համակարգը:
Վալերշտայնի տեսություն համաձայն կապիտալիստական համաշխարհային տնտեսության բոլոր երկրները ապրում են ընդհանուր ռիթմով, որը թելադրվում է Կոնտրոդատեվի “երկար ալիքով”:
Կապիտալիստական համաշխարհային տնտեսությունը բնորոշ է ՚՚աշխատանքի հիմնական բաժնումը”՝ առանձնացնելով միջուկ (կենտրոն) և ծայրամասը: Համաշխարհային տնտեսության միջուկը կազմող եվրոպական քաղաքակրթության երկրները շարժիչ ուժի դեր են կատարում համաշխարհային տնտեսության զարգացման գործում: Ոչ եվրոպական երկրները (որոշ բացառություններով) կազմում են ծայրամասը, այն է՝ հանդիսանում են տնտեսապես և քաղաքականապես կախված: Ըստ Վալերշտայնի ծայրամասի հետամնաց լինելը բացատրվում է միջուկի երկրների կանխամտածված քաղաքականությամբ. նրանք ենթակա երկրներին պարտադրում են այնպիսի տնտեսական մասնագիտացումը, որը պահպանում է զարգացած երկրների գերիշխանությունը: Թեև զարգացած երկրները քարոզում են «ազատ առևտրի» գաղափարախոսությունը, Վալերշտայնը կապիտալիզմը համարում է մեծապես հակաշուկայական համակարգ, քանի որ միջուկի երկրները մենաշնորհ են դարձրել իրենց արտոնյալ դիրքը և ուժով պաշտպանում են այն: Ինչևէ, 20ր-դ դարում միջուկի և ծայրամասի միջև սահմանը մասամբ ջնջվում է, ինչի պատճառ են նախկինում հետամնաց երկրների (օրինակ, Ճապոնիա) ակտիվ փորձերը ներխուժելու համաշխարհային տնտեսության ակտիվ մասնակիցների շրջանակ:
Բացի թշնամական հարաբերություններից միջուկի և ծայրամասի միջև կապիտալիստական համաշխարհային տնտեսության զարգացման հիմքում ընկած է նաև պայքարը միջուկի երկրների միջև: Համաշխարհային առևտրում հաջորդաբար հեգեմոն դերը են զբաղեցրել Հոլանդիան (17-րդ դարում), Մեծ Բրիտանիան (19-րդ դարում) և ԱՄՆ (20-րդ դարում): Հոմոգենության փուերի միջև ընկած ժամանակահատվածները լրացվում էին տնտեսապես ուժեղ համարվող կայսրությունների միջև տնտեսական ու քաղաքական պայքարներով (18-րդ դարի անգլո-ֆրանսիական պատերազմների, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների 20-րդ դարում): Ըստ Վալերշտայնի, ժամանակակից աշխարհում Ամերիկան կորցնում է բացարձակ առաջատարի իր կարգավիճակը. «ԱՄՆ դեռևս ամենաուժեղ կայսրությունն է աշխարհում, բայց այն մարող կայսրություն է»:
«Երրորդ աշխարհի» երկրիների հետամնաց լինելու մեղքը բարդելով Արևմուտքի զարգացած երկրների վրա՝ Վալերշտայնը շարունակում է իմպերիալիզմի մարքսիստական տեսության ավանդույթը: Նրա կողմից առաջարկած պատմության մեկնաբանման մոտեցումը հսկայական ժողովրդականություն է վայելում զարգացած և զարգացող երկրների ձախ-ռադիկալ տնտեսագետների շրջանում: Նրանք հատկապես տպավորված են Վալերշտանյի մոտ վառ արտահայտված հակաամերիկյան գաղափարներով:
Չնայած շատ հասարակագետներ համաձայն չեն Վալերշտայնի հետ, համաշխարհային համակարգերի տեսությունը ունեցել է հսկայական ազդեցություն պատմության՝ որպես միասնական համաշխարհային գործընթացի վերաբերյալ հետաքրքրություն աճի գործում և նպաստել է պատմական գլոբալիստիկայի ձևավորմանը:
Հիմնական աշխատություններն են.
- “Սոցիոլոգիա և պատմություն. Էմիլ Դյուրկհեյմի կոչը” / “Социология и история: призыв Эмиля Дюркгейма” 2002
- “Համաշխարհային համակարգերի վերլուծություն”/ “Анализ мировых систем” 2006
- “Ծանոթ աշխարհի վերջը. 21-րդ դարի սոցիոլոգիա”/ Конец знакомого мира: Социология XXI века 2004
Թարգմանեց` Աստղիկ Օսյան