1929
Էդվարդ Թիրաքյանը ծնվել է Նյու Յորքում` Բրոնքսվիլում, հայերի ընտանիքում: Թիրյաքյանը հայտնի հատկապես իր ներդրումով ինքնության և նացիոնալիզմի հիմնահարցերում իր ուսումնասիրություններով:
Թիրաքյանի ինքնակենսագրությունից հայտնի է, որ նա ուսումը ստացել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Սոցիոլոգիայի բակալավրի կոչումը ստացել է Պրինսետոն համալասարանում, որտեղ նա պարգևատևրվել է Ֆի Բետտա Կապպա բանալիով, որը գիտությունների և արվեստի ոլորտում շատ հեղինակավոր պարգև է: Նման “բանալիով” պարգևտրվելը մեծ պատիվ է: Մագիստրոսի կոչումը Թիրաքյանը ստացել է Հարվարդի համալսարանում 1956 թվականին: 1954-1956 թվականները ստացել է Ֆուլբրիտի դրամաշնորհ և սովորել է Ֆիլիպիններում:
1956–ին Թիրաքյանը սկսում է աշխատել Դյուկի համալսարանում իբրև դոցենտ, և երկու տարի հետո ստանում է պրոֆեսսորի կոչում: 1969-1971 թվականներին Թիրաքյանը զբաղեցնում էր Դյուկի համալսարանի Սոցիոլոգիայի և Անտրոպոլոգիայի բաժնի վարիչի պաշտոնը:
Թիրաքյանը եղել է տնօրենի օգնական “Կիրառական հետազոտությունների բարձրագույն դպրոցում”, Փարիզի համալսարանի 6-րդ բաժնում 1971-1972 թվականներին: Թիրաքյանը հրավիրյալ դասախոս էր մի շարք համալսարանում այդ թվում Փարիզի Ռենեի համալսարանում 1985 թվականին, Լավալի և Կոնկորդիայի համալսարանում, Կանադայում 1978 թվականին:
1988-ին Թիրաքյանը նշանակվեց տնօրեն Միջազգային Ուսումնասիրությունների կենտրոնում, որտեղ նա աշխատեց մինչև 1991 թվականը: Այս ամենի հետ մեկ տեղ Թիրաքյանը շարունակում էր դասավանդել և կատարել բազմապիսի ուսումնասիրություններ, որոնք այժմ իրենց տեղն ունեն դասական տեսական սոցիոլոգիական մտքում:
Հիմնական աշխատանքների ցանկ
- Ներածություն Սոցիոլոգիայի սոցիոլոգիա / Introduction to the sociology of sociology
- Նացիոնալիստական շարժումները զարգացած հասարակություներում Nationalist movements in advanced societies
- Արևմուտքի զարգացման նոր նացիոնալիզմը (Ռ. Ռոգովսկու հետ հետ) / New Nationalisms of the Developed West: toward explanation (by R. Rogowski)
- Սոցիոլոգիայի Ֆենոմեն/ Phenomenon of Sociology
- Ռուսաստանը և ԱՄն-ն (Պ. Սորոկինի հետ) / Russia and the United States (by Pitirim Sorokin)
- Գլոբալ ճգնաժամը. Սոցիոլոգիական վերլուծություն և պատասխաններ / The Global Crisis: Sociological Analyses and Responses
- Տեսական սոցիոլոգիա. Հեռանկարներ և զարգացումներ/ Theoretical Sociology: Perspectives and Developments (by John C. McKinney)
Թարգմանեց` Գայանե Հարությունյան