ՊԻՏԻՐԻՄ ՍՈՐՈԿԻՆ

sorokin_p1889-1968

Պիտիրիմ Սորոկինը ռուս-ամերիկացի սոցիոլոգ ու մշակութագետ է: Սոցիալական ստրատիֆիկացիայի ու սոցիալական մոբիլության տեսությունների հիմնադիրներից մեկն է:

Պիտիրիմ Սորոկինն ծնվել է 1889թ. հունվարի 23-ին, Ռուսական կայսրության Տուրյա գյուղում, ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ երկու եղբայր: Վաղ տարիքում մահանում է Սորոկինի մայրը: Սորոկինն որոշ ժամանակ ապրում է հոր՝ Ալեքսանդր Սորոկինի հետ: Այդ ժամակահատվածում Պիտիրիմի ստացված գիտելիքներն համակարգված չէին, ինչին նպաստեց մեծապես հոր հետ կապված խնդիրներն (հայրը հարբեցող էր): Այդպիսի վեճերից մեկի ժամանակ Պիտիրիմն իր եղբայրների հետ հեռանում է հայրական տնից: Բայց Սորոկինն ուսուցման մասին  չի մոռանում: 1904թ Պիտիրիմն առաջադիմությամբ ավարտում է Գամսյան դպրոցը:

1906թ միանում է սոցիալիստ-հեղափոխական կուսակցությանը ու ակտիվ սկսում է տարածել հեղափոխական գաղափարախոսությունները: Այդ նույն տարի Պիտիրիմը ձերբակալվում է, այդ ընթացքում նա հնարավորություն է ունենում բավականին շատ ընթերցել:

1907թ աշխատանք գտնելու ու ուսումը շարունալկելու նպատակով մեկնում է Սանկտ-Պետերբուրգ: Դասախոսական աշխատանք գտնելուց հետո, որոշում է համալսարան ընդունվել, բայց բախվում է խնդիրների (չէր տիրապետում օտար լեզուների):

1914թ՝ համալսարանն ավարտելուց հետո, նա սկսում է քաղաքական գործունեություն ծավալել և դառնում է «Ժողովուրդի Գործ» թերթի խմբագիրներից:

1917թ ամուսնանում է Ելենա Բարտինսկայի հետ: Նույն այդ ժամանակ Սորոկինի հանդեպ դժգոհություն է հայտնում Վ. Լենինն: Այս կոնֆլիկտը սրվելով, բերում է նրան, որ Սորոկինը հարկադրված է լինում լքել երկիրը:  Նա մի որոշ ժամանակ ապրում է Բեռլինում, այնուհետև 1923թ տեղափոխվում է ԱՄՆ: 1930թ ամերիկայի քաղաքացիություն է ստանում: 1931թ հիմնադրում է սոցիոլոգիայի բաժին Հարվարդի համալսարանում և ղեկավարում է այն մինչև 1942թ:

Մահացել է 1968թ, Վինչեստերում:

Հիմնական աշխատություններ`

  • Հանցանք ու պատիժ, հերոսություն ու պարգևատրում (1914)
  • Սոցիոլոգիայի համակարգ (1920)
  • Հասարակական և մշակութային դինամիկա (1937-1941)
  • Հեղափոխության սոցիոլոգիա (2005)
  • Սոցիալական մոբիլություն (2005)

Թարգմանեց` Իռա Բաղդասարյանը

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *