Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի քանի շրջանավարտներ նախաձեռնել են սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպում:
Հանդիպման նպատակն է ստեղծել Շրջանավարտների միություն, ինչպես նաև քննարկել սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտը Հայաստանում: Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ` ստեղծելով սոցիոլոգիական ցանց: Նման ցանցը հնարավորություն կտա սոցիոլոգ շրջանավարտների հանդիպումների միջոցով քննարկել այսօր Հայաստանում առկա սոցիոլոգիական դաշտի վերաբերյալ հարցերը, խնդիրները, ներուժը, զարգացման հեռանկարները:
Նմանատիպ ցանցը/շրջանավարտների միությունը կկարողանա անդրադառնալ մի շարք խնդիրների`
> Գնահատել սոցիոլոգիա մասնագիտության ուսումնական պլանը` առարկաները, ծրագրերը,
> Բաց դասախոսություններ ունենալ ֆակուլտետում,
> Կազմակերպել ուսանողների պրակտիկան իր կազմակերպությունում,
> Սոցիոլոգիական փորձաքննություն կատարել,
> Փորձի փոխանակում իրականացնել մյուս սոցիոլոգների հետ,
> Վերապատրաստումներ կազմակերպել և իրականացնել միմյանց համար,
Սոցիոլոգ շրջանավարտների Առաջին հանդիպումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 1100-ին ԵՊՀ-ի Կոնֆլիկտի Կենտրոնում:
Նախաձեռնության համագործակից կառույցներն են`
Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն
Հայկական Սոցիոլոգիական Ակումբ