Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Կյանքի վերջում Միշել Ֆուկոն տարված էր «բժշկական իշխանության» ու հասարակության համատարած «բժշկակականացման» գաղափարով: Գրեթե քառասուն տարի անց մենք հասանք դրան՝ թագավարակով:
Բժշկականացում ասելով նա առաջին հերթին ենթադրում էր գրեթե կրոնական հավատք թերապևտ բառին, ու կառավարչի փոխարինումը բժշկով՝ իր ետևից հասարակությանը տանող բարի հովվի դերում: Անկեղծ ասած՝ մի՞թե մենք այնքան հեռուն ենք հասել, երբ տեսնում ենք, որ համաշխարհային առաջնորդները իրենց շրջապատում են գիտական խորհուրդների այնպիսի լուսապսակ հեղինակությամբ, որը կուզենային թալիսմանի պես զավթել, չեն արտահայտվում, քանի դեռ նախապես ծանոթ չեն այդ նոր հեղինակությունների կարծիքին ու չեն համաձայնվել, ոմանց դեպքում, որ ժողովրդավարական քննարկումները, հանրապետական որոշումը, կարճ ասած՝ քաղաքականությունը, հետայսու իմաստ ունեն միայն, երբ պատշաճ ձևով հատատվա՞ծ են բժշկական գիտելիքներով:
Հետո նա հավելեց, որ քանզի քաղաքականությունը դարձել է կլինիկական ոլորտ, հետևապես վեջինիս պետք է հուզի միայն օրգանիզմի զննումը, բուժումը, և, ի վերջո, օրգանիզմի առողջությունը: Դժվար է համաճարակին այլ կերպ դատել: Այո, այդպես է: Այնուամենայնիվ… Այդպես համոզվա՞ծ ենք, որ առողջ մնալը գոյության վերջին խոսքն է: Մի՞թե այլ արժեքներ չկան՝ ազատությունը, օրինակ, արդարությունը, եղբայրությունը, որոնք նույնչափ կարևոր են, որքան ողջ մնալը կամ, անգամ, ինքնին կյանքը: Պե՞տք է բացառենք հանրային բանավեճերից, և տվյալ պահին, 24- ժամյա ռեժիմով լուրերի ալիքներով հաղորդվող այլ սպառնացող աղետները. Դաեշ-ի վերադարձը Մերձավոր Արևելք, ի դեմս Ռուսաստանի՝ Ուկրաինայի թուլացումը, որը թողնված էր բախտի քմահաճույքին իր իսկ դաշնակիցների կողմից ու ստիպված էր, համաձայն վերջին լուրերի, գրեթե դե ֆակտո ընդունել իր անջատողական հանրապետությունները: Կամ մեկ այլ ողբերգություն, մասնավորապես առողջության ոլորտում, որը միլլիոնավոր գործազուրկներով նոր՝ 1929 թվի ճգնաժամ կհրահրի:
Եվ հետո, Միշել Ֆուկոն նկատի ուներ այդ սրբազան բժշկական ուժի սխալականությունը: Նա գիտեր, որ ամենամեծ գիտնականները, որքան էլ հանճարեղ լինեին, այնուահնդերձ սովորական կրքերին տրվող մարդիկ են: Նա ծանոթ էր գիտական հանրույթներում գործող իշխական հարաբերությունների մասին, որոնք, ինչպես ենթադրվում է, գոյություն ունեն միայն անշահախնդիր սիրով առ գիտելիք: Եվ լինելով գիտության պատմաբան Ժորժ Կանգիլեմի[1] օրինակելի աշակերտ, նա նկատի ուներ այն մեծ հակասությունները, որոնցում մանդարինային իշխանությունը ցուցաբերում էր երևակայության անբավարարություն և մտավոր ճկունության պակաս, ինչը խոշորագույն իմացաբանական խոչընդոտ էր: Անձամբ ես, օրինակ, ո՛չ կողմ եմ, ո՛չ էլ դեմ պրոֆեսոր Դիդեի Ռաուլին[2]: Ու հավանաբար, ստուգելուց հետո կբացահայտենք, որ նրա հրաշք- բուժումը բնավ էլ այդպիսին չէր: Բայց մինչ այդ ինձ ապշեցրին ցասման պոռթկումները: Ցնցված էի իր գործընկերներից շատերի կողմից իր իսկ նկատմամբ իրականացրած հարձակումներով: Ու տեսնելով դա այն ժամանակ, երբ անտեսվեց «հետահայացության բացակայություն» փաստարկը (կարծեք մահացածների ապաքինումը սկսելուց առաջ անհրաժեշտ էր ավարտել մկների թեստավորումը), այն բանից հետո, երբ անհայտ վնասակար հետևանքների փաստարկը մի կողմ դրվեց (քլորոքինը հին դեղամիջոց է, շատ լավ յուրացված ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետների, և, ի դեպ, մալարիայով հիվանդների կողմից). կարող էին մեղադրել միայն մեծամտությանը, երևակայությանը կամ «Բժշկության Դեպարդիեի» տեսքը, չէի կարող չմտածել այլ մեծ «տարօրինակների» մասին, որոնց նույն կերպ հեռացվեցին. Ժոզեֆ Պրիստլիին ծաղրում էին, որ 1739 թվականին նա բացահայտեց ծիծաղաբեր գազը ու անզգայացման օրենքը… Թոմաս Ուիլլիսը, գիտնական, ում խելագար էին համարում ու ով մշակեց ռեֆլեքսի կոնցեպցիան մարդկային մարմնի պատկերի հիման վրա, բոլոր ուղղություններով, կրակներով հատված… ես կարող էի անվերջ շարունակել՝ Դարվինից սկսած, ով քննադատվում էր Քեմբրիջում, կամ Ժորժ Կլեմանսոյի[3] հարձակումներով, ով բժիշկ էր, Լուի Պաստիորի վրա, ով բժիշկ չէր, ու էլ ավելի վատ՝ պարզվեց բացարձակ կեղծ բարեպաշտ էր… Եկեք հստակեցնենք իրավիճակը:
Կարծում եմ մեր առաջնորդները ճիշտ են, երբ խորհրդակցում են բժիշկների հետ: Երախտապարտ եմ այն կանանց ու տղամարդկանց, որոնց նախորդ գրառումներիս մեջ անվանում էի Հանրապետության սպիտակ հուսարներ և ովքեր վտանգում են իրենց կյանքը գնալով մահվան ռիսկի՝ իմը կանխելու համար: Եվ չհեռանալով Փարիզից, ինչպես մյուսները, ովքեր գնում են գյուղում ապրելու, ես, նրանց նկատմամբ հարգանքից ելնելով, հետևում եմ ինքնամեկուսացման բոլոր կանոններին:
Բայց յուրաքանչյուրին հնազանդության և կասկածանքի կոչ է արվում:
Խոսքը պահելը վտանգավոր գայթակղություն է, ինչպիսին էլ որ այն լինի, ինչպես Աստվածաշնչի խոսքը: Ինչ վերաբերում է ինքնամեկուսացմանը, ապա դեռ կնկատենք, որ դրա գործընթացները գործնականում չեն փոխվել այն պահից ի վեր, երբ միջնադարյան քաղաքները հորինեցին արտակարգ իրավիճակի պլաններ, որոնք կայանում էին հետևյալում, Ֆուկոյին մեջբերում եմ վերջին անգամ, մնալ տանը՝ ենթարկվել «հսկողների» իշխանությանը, որոնք պետք է «անցնեին թաղամասերով» «ստուգելու, որ ոչ ոք դուրս չի գալիս», և ուր ամեն երեկո կանգնում էին պատուհանի մոտ ոչ թե ծափահարելու բժիշկներին, այլ ցուցադրելու մահացածների ու ողջ մնացածների թիվը:
Զգուշացեք նոր գույնի հին բժշկությունից:
Զգուշացեք ապագայից, ուր ոչինչ, ինչպես մեզ են ասում, այնպիսին չի լինելու, ինչպես առաջ, բայց որում գլխավոր նորությունն ամբողջովին կարող էր լինել վերածնված համն առ հիգիենան ու դրա դիսցիպլինները:
Համաճարակը կհաղթահարվի:
Բայց չպետք է թողնենք, որպեսզի դրանից հետո սոցիալական հեռավորության տհաճ հոտ մնա, երբ ամեն մեկի տունը դառնում է իմպերատիվ, իսկ ապաքինված, բայց միայնակյաց մարդկությունը երկար ժամանակով հրաժեշտ է տալիս աշխարհին:
Բերնար- Անրի Լևի
[1] Ժորժ Կանգիլեմ (1904-1995), ֆրանսիացի փիլիսոփա, գիտության պատմաբան, բժիշկ, «էպիստեմոլոգիական պատմության» ստեղծող: Իրեն համարում էր Գ. Բաշլյարի աշակերտը, ժառանգել ու զարգացրել է նրա բազմաթիվ գաղափարներ: Ինչպես և Բաշլյարի մոտ, Կանգիլեմի մոտ նույնպես գիտության զարգացումը հակապոզիտիվիստական բնույթ է կրում (թարգմ.):
[2] Դիդիե Ռաուլ (ծնվել է 1952 թվին), ֆրանսիացի բժիշկ-վարակաբան, մանրէաբան։ Իր գործընկերների հետ միասին հայտնաբերել են ավելի քան վաթսուն նոր տեսակի վիրուսներ, այդ թվում՝ միմիվիրուսը։ Աշխարհի 99 հայտնի մանրէաբաններից և 73 ամենաբարձր վարձատրվող ֆրանսիացի գիտնականներից մեկն է, Կու տենդ և Վիպլայի հիվանդության աշխարհի առաջատար մասնագետներից է։ Նրա անունը տեղ է գտել աշխարհի 400 ամենամեջբերված բժիշկների ցանկում (թարգմ.)։
[3] Ժորժ Կլեմանսո (1841-1929), ֆրանսիական պետական և քաղաքական գործիչ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1918) (թարգմ.):