“Ահաբեկչության ոգին”

Ժ. Բոդրիար “Ահաբեկչության ոգին”, տպագրվել է “Le Monde” օրաթերթում 02.11.2001թ.

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

 Մենք ականատես էինք լինում մի շարք համաշխարհային իրադարձությունների՝ արքայադուստր Դիանայի մահից մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնություն, կամ էլ մի շարք այլ կատաղի և իրական իրադարձությունների, պատերազմների՝ ի դեմս ցեղասպանության: Սակայն չէր լինի համաշխարհային նշանակություն ունեցող և որևէ սիմվոլիկ իրադարձություն, ընդ որում ոչ միայն բոլորին հայտնի դարձած, այլև այնպիսին, որն անհաջողության կմատներ ինքնին համաշխարհայնացմանը:1990-ականներից ձգվող լճացումը՝ «իրադարձությունների գործադուլ»-ն էր (համաձայն արգենտինացի գրող Մակեդոնիո Ֆերնանդեսի): Դե ինչ, գործադուլն ավարտված է: Իրադարձություններն այլևս դադարեցին հանդես գալ որպես գործադուլ: Աբսոլյուտ իրադարձության դեպքում՝ Համաշխարհային Առևտրի կենտրոնի ու Նյու Յորքի վրա հարձակման հետ միասին, մենք միևնույն խնդիրն ունենք՝ իրադարձությունների «սկզբնաղբյուրը», բուն իրադարձությունը, որն իր մեջ կենտրոնացնում է երբևէ տեղի ունեցած բոլոր եղելությունները:

Պատմության և իշխանության ամբողջ խաղը գլխիվայր շրջվեց. վերլուծության պայմանները՝ նույնպես: Պետք  է ժամանակ շահել: Քանի որ որքան իրադարձությունները լճանում էին, այնքան պետք էր դրանք կանխել ու գործել դրանցից ավելի արագ: Երբ այս հարցում աճապարում են, պետք է ավելի դանդաղ գործել: Բայցևայնպես չթողնել այն թաքցնել դիսկուրսի աղբի ու պատերազմի ամպի տակ, և ամենը պահպանելով անվնաս պատկերների անմոռանալի շողարձակման ներքո:

Բոլոր դիսկուրսներն ու մեկնաբանությունները ներկայացնում են անգամ իրադարձությունից հետո մնացած լարվածության թոթափում ու հմայում, որն էլ այն իրականացնում է: Բարոյական դատապարտումը՝ ահաբեկչության հետ միասին սուրբ միությամբ, միջոց են պատկերելու զարմանահրաշ ցնծության այդ համաշխարհային գերտերության կործանումը. ավելի ճիշտ՝ տեսնել իր իսկ կործանման որևէ եղանակ. Ինքնասպան լինել գեղեցկության մեջ: Քանզի նա է, որ իր անտանելի ուժով աշխարհով մեկ առաջացրեց այս բնածին բռնությունը, ուստի և այդ ահաբեկչական երևակայությունը (առանց դա իմանալու), որը բոլորիս մեջ ապրում է: Թող որ երազենք այդ իրադարձության մասին, թող որ ամբողջ աշխարհն էլ առանց բացառության դրա մասին երազի, որովհետև ոչ ոք չի կարող երազել նման հեգեմոնիա ունեցող տերության կործանման մասին. դա անթույլատրելի է արևելյան բարոյագիտական գիտակցության համար, մինչդեռ` փաստ, և ինչը չափվում է բոլոր դիսկուրսների պաթետիկ բռնությամբ, որոնք ցանկանում են նրան ջնջել:

Վերջապես նրանք են, որ դա արեցին, բայց մենք ենք, որ այն ցանկացանք: Եթե դա հաշվի չեն առնում, իրադարձությունը կորցնում է իր ողջ սիմվոլիկ չափումը. այն զուտ մի պատահար է, լոկ կամայական արարք, մի քանի մոլեռանդների մահացու ցնդաբանություն, որը, այդպիսով, բավարար կլիներ ընդամենը վերացնել: Ուստի մենք լավ գիտենք, որ դա այդպես չէ: Այդտեղից է չարի ոգիների նզովման հակաֆոբիական ամբողջ զառանցանքը. այն ինչ այստեղ է, ամենուր. ցանկության այդպիսի մի աղոտ օբյեկտ: Առանց այդ բարդ հանցակցության, իրադարձությունը չէր ունենա այն ազդեցությունը, որն ունեցավ, և իր սիմվոլիկ ռազմավարությունում, անշուշտ, ահաբեկիչները գիտեն, որ կարող են հույսները դնել այդ ամոթալի հանցակցության վրա: Սա գերիշխող իշխանության նկատմամբ` շահագործողների ու ժառանգությունից  զրկվածների մոտ ատելությունից էլ հեռուն է գնում. նրանց մոտ, ովքեր հաստատված կարգից տանուլ տվեցին: Այդ չարամիտ ցանկությունն անգամ նրանց սրտերում է, ովքեր ցանկանում են կիսել օգուտները: Ալերգիա ամեն կայուն կարգի, ամեն կայուն ուժի նկատմամբ բարեբախտաբար համընդհանուր է, և Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերը լիովին, իրենց իսկ երկվորյակության մեջ, մարմնավորում են ավարտուն կարգը: Մահվան կամ էլ կործանման ազդակի կարիք չկա, ոչ էլ անգամ` կործանարար ազդեցությունների: Շատ տրամաբանական ու անդրդվելի է, որ իշխանության պոտենցիալ աճը սրում է կործանման ցանկությունը: Եվ նա մեղսակից է իր սեփական կործանման համար: Երբ այդ երկու երկնաքերերը քանդվեցին, այնպիսի տպավորություն էր, որ իրենց իսկ ինքնասպանությամբ պատասխանում էին առևանգված ինքնաթիռ-ինքնասպանի ինքնաոչնչացմանը: Նշեցին. «Անգամ Աստված ինքն իրեն չի կարող հայտարարել պատերազմ»: Բայց ախր այո՛, կարող է: Արևելքը՝ Աստծո դիրքորոշումից ելնելով (ամբողջ աստվածային զորության ու բացարձակ բարոյական լեգիտիմության), դարձել է ինքնակործան և իրենից է սկիզբ առնում պատերազմը:

Կործանումը պատկերող անթիվ ֆիլմերը վկայում են այդ ցնորապատկերների մասին, որոնք, ակնհայտորեն, պատկերով կանխում են այդ ամենը՝ ծածկելով հատուկ էֆֆեկտներով: Սակայն համաշխարհային գրավչությունը, որ նրանք զարգացնում են, տոնոգրաֆիային հավասար, ցույց է տալիս, որ անցումը բուն գործողության միշտ մոտ է. ողջ համակարգի նկատմամբ մերժման հակումն այնքան ուժեղ է, որ այն մոտեցնում է կատարելությանը կամ ամենազորությանը:

Բացի այդ, ճշմարտանման է, որ ահաբեկիչները (ոչ ավելի քան փորձագետները) չէին կանխատեսում երկվորյակ երկնաքերերի կործանումը, որը շատ ավելի, քան Պենտագոնի դեպքն ուժեղ, սիմվոլիկ շոկ առաջացրեց: Ամբողջ համակարգի սիմվոլիկ կործանումն իրականացվում է անտեսանելի հանցակցության միջոցով, կարծեք թե իրենք իրենց քանդելով, ինքանասպան լինելով, երկնաքերերը մտել էին խաղի մեջ՝ ավարտին հասցնելու իրադարձությունը:

Մի կողմից ամբողջ համակարգը, իր ներքին փխրունությամբ, հող է պատրաստում ձեռք մեկնելու սկզբնական գործողության համար: Որքան ավելի շատ է համաշխարհային մակարդակով համակարգը կենտրոնացված լինում աշխարհով մեկ, ստեղծելով միայն մեկ ցանց, այնքան տվյալ համակարգը տվյալ կետում դառնում է խոցելի (արդեն իսկ մի համեստ ֆիլիպինցի հակեր հաջողացնում էր իր նոութբուքից գցել “I love you” վիրուսը, որն աշխարհով մեկ պտտվեց՝ ավիրելով ամբողջ ցանցը): Ահաբեկչության դեպքում կա տասնութ մահապարտ, որոնք բացարձակ մահացու զենքի շնորհիվ, տեխնոլոգիական արդյունավետությամբ բազմատակված, գործի են դնում համաշխարհային կործանման մի գործընթաց: Երբ համաշխարհային իշխանության կողմից իրավիճակն այսպիսի մենաշնորհային վիճակում է գտնվում, երբ գործ ունեն եզակի մտքի ու տեխնոկրատական մեքենայական սարքավորումների միջոցով պայմանավորված գործառույթների այս հրաշալի խտացման հետ, էլ ի՞նչ այլընտրանքային ճանապահ կա, քան ընդամենը փոխադրել տվյալ իրավիճակի համար պատասխանատու ահաբեկչին: Նույն ինքը՝ համակարգն է, որ ստեղծեց այս կոպիտ ազդամիջոցների օբյեկտիվ պայմաններ: Բոլոր խաղաթղթերն իր կողմը քաշելու համար, նա պարտադրում է հակառակ կողմին իր խաղի կանոնները: Իսկ նոր կանոները վայրի են, որովհետև խաղն ինքնին վայրի է: Մի  համակարգում, որի ուժի ավելցուկն անգամ առաջ է քաշում մի անլուծելի մարտահրավեր, ահաբեկիչները պատասխանում են որոշիչ հակահարվածով, և ինքնին փոխանակումն անհնար է: Ահաբեչկությունը մի ակտ է, որն ընդհանրացված փոխանակման կենտրոնում վերադարձնում է անբացառելի յուրօրինակությունը: Բոլոր առանձնահատկությունները (տեսակները, անհատները, մշակույթները), որոնք իրենց կյանքի գնով վճարեցին համաշխարհային շրջանառության հաստատման համար` ղեկավարվող միայն մեկ տերության կողմից, այսօր վրեժխնդիր են լինում տվյալ իրադարձության համար պատասխանատու ահաբեկչի տեղափոխմամբ:

Ահաբեկությունն ահաբեկության դեմ. այլևս որևէ այլ գաղափարախսություն չկա այս ամենի ետևում: Այսուհետև ավելի ենք հեռու գաղափարախոսությունից ու քաղաքականությունից: Էներգիան սնում է սարսափը. ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի շարժառիթ, ոչ մի պատճառ, ոչ էլ անգամ՝ իսլամական, չի կարող հաշիվ տալ այդ ահաբեկությանը: Սա նույնիսկ նպատակ չունի ձևափոխելու աշխարհը, այլ՝ (ինչպես  ժամանակին հերետիկոսները) ինքնազոհաբերմամբ այն ավելի արմատական դարձնել, մինչդեռ համակարգը նպատակադրված է այն կյանքի կոչել ուժով: Ահաբեկչությունը, ինչպես վիրուս, ամենուր է: Կա ահաբեկչության համաշխարհային կաթիլային ներարկում, որն ինչպես մի ուրվական` ցանկացած տեսակ տիրապետությանը վերագրվող, պատրաստ ամենուր ուշքի գալու որպես կրկնակի գործակալ: Չկա այլևս մի սահամանզատիչ, որը թույլ կտար այն եզրագծել. դա անգամ այդ մարտնչող մշակույթների հոգում է, ու ակնառու կոտրանքը (և ատելությունը), որը դեմ է հանդես գալիս նրանց շահագործելու համաշխարհային պլանին, ու արևելյան աշխարհի թերզարգացածները գաղտնի կերպով միանում են գերիշխող համակարգի ներքին կոտրանքին: Այն կարող է հակազդել ողջ նկատելի անտագոնիզմով: Սակայն մյուս կողմից՝ վիրուսային կառուցվածքից, կարծես թե տիրապետման ամբողջ ապարատը արտազատեր իր հակակառուցվածքը՝ սեփական վերացման ֆերմենտը, ընդդեմ սեփական իշխանության այդ գրեթե ավտոմատ ռեվերսիայի ձևի, համակարգը ոչինչ չի կարող անել: Ու ահաբեկչությունն այդ լուռ ռեվերսիայի բախման ալիքն էր: Հետևաբար դա ոչ քաղաքականությունների, ոչ էլ կրոնի բախումն է, և իսլամից ու Ամերիկայից էլ առաջ է անցնում (որը թերևս էպիկենտրոնն է, բայց բացարձակապես ոչ ինքն իրենով պայմանավորված համաշխարհայնացման մարմնացումը) և իսլամի ասպեկտի շուրջը (որը նույնպես բացարձակապես ահաբեկչության մարմնացումը չէ) ցնծացող համաշխարհայնացումն ինքն իր հետ բախման մեջ: Այդ իմաստով, կարող են ասել, որ մի համաշխարհային պատերազմ, ոչ թե երրորդը, այլ չորրորդը ու միակ իսկական համաշխարհայինը, որովհետև որպես նպատակ նա ունի գլոբալիզացիան ինքնին: Առաջին երկու համաշխարհային պատերազմները պատասխանն էին պատերազմի դասական պատկերի: Առաջինը վերջ դրեց Եվրոպայի գերիշխանությանն ու գաղութատիրական շրջանին: Երկրորդը վերջ դրեցի նացիզմին: Երրորդը, որն արդեն իսկ տեղի ունեցավ` սառը պատերազմի և ահաբեկման ներքո, վերջ դրեց կոմունիզմին: Ամեն անգամ մեկից մյուսն անցնելով շատ հեռուն գնացինք՝ դեպի միաբևեռ աշխարհ: Այսօր այդ մեկը, սկզբունքորեն իր սահմանին հասած, անտագոնիստական ուժերի հետ միասին հայտնվում է բախումների մեջ, ամենուր տարածում գտած ուժերի շրջանում, անգամ հենց համաշխարհայինի հոգում, խորքում, էպիկենտրոնում, արդի բոլոր ջղաձգություններում: Բոլոր առանձնահատկությունների, բոլոր բջիջների կործանիչ պատերազմ, որոնք ընդվզում են հակամարմինների ձևով: Նման աննկատելի բախում, որին պետք է ժամանակ առ ժամանակ ազատել պատերազմի մտքից՝ դիտարժան բեմադրություններով, ինչպիսիք այսօր՝ Պարսից Ծոցի կամ Աֆղանստանի պարագայում: Բայց չորրորդ համաշխարհային պատերազմն այլ վայրում է: Դա այն է, որ հետապնդում է համաշխարհային ամբողջ կարգին, ամբողջ գերիշխանությանը. եթե անգամ իսլամը տիրի աշխարհին, ապա ահաբեկչությունը ոտքի կկանգնի հենց իսլամի դեմ: Քանզի հենց ինքը՝ աշխարհն է, որ դիմադրում է համաշխարհայնացմանը: Բարոյազուրկ ահաբեկչություն: Համաշխարհային առևտրի կենտրոնում տեղի ունեցածը, այդ սիմվոլիկ մարտահրավերը, բարոյազուրկ է և այն պատասխանն է համաշխարհայնացման, որն ինքնին անբարո է: Ուրեմն մենք էլ լինենք անբարո ու եթե ցանկանում ենք որևէ բան հասկանալ, ջանում ենք նայելու բարի ու չարի քիչ հակառակ կողմը: Այս անգամ, երբ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը մարտահրավեր է նետում ոչ միայն բարոյականությանն, այլև մեկնության ամբողջ ձևին, մենք ջանում ենք Չարի բանականությունը որդեգրել: Վճռորոշ պահը հենց արևմտյան փիլիսոփայության մեջ Բարու ու Չարու նկատմամբ ընդունված լիովին հակառակ ուղղվածության մեջ է՝ ի  դեմս Լուսավորականության դարաշրջանի ներկայացուցիչների: Միամտորեն հավատում ենք, որ Բարու զարգացումը, իր վերելքի ներուժը բոլոր բնագավառներում (գիտություն, տեխնիկա, դեմոկրատիա, մարդու իրավունքներ) համապատասխանում է Չարի պարտությանը: Կարծեք թե որևէ մեկը չի ձգտում հասկանալ, որ Բարին ու Չարը միևնույն ժամանակ, ըստ իրենց գործունեության ներուժի, ընթացքին զուգահեռ թափ են հավաքում: Մեկի հաղթականը մյուսի համեստ պահվածքի պատճառ չի հանդիսանում, նույնը և հակառակը: Չարը մետաֆիզիկորեն դիտարկում ենք որպես վրիպակ, բայց այս աքսիոմը, որտեղից բխում են Բարին ընդդեմ Չարի պայքարի մանիքեական կրոնի բոլոր եղանակները՝ խաբուսիկ են: Բարին չի սահամանափակում Չարը, ոչ էլ, մյուս կողմից՝ հակադրում. բայց և միևնույն ժամանակ մեկը մյուսի հանդեպ անհաշտ են ու խճճված: Ըստ էության, Բարին չի կարող պարտության մատնել Չարին, երբ հայտատարում են լինել Բարի, որովհետև յուրացնելով համաշխարհային իշխանության մոնոպոլիան, նա անգամ դրա միջոցով հանգեցնում է համեմատական ուժի կատաղի վերադարձին: Ավանդական աշխարհում դեռ կար Բարի ու Չարի բալանսը՝ համաձայն դիալեկտիկական հարաբերակցության, որը վստահեցնում էր՝ ինչ լինում է թող լինի. համաշխարհային բարոյականության լարվածությունն ու հավասարակշռությունը՝ քիչ նման Սառը պատերազմի շրջանին, երբ երկու տերություններ դեմ առ դեմ երաշխավորում էին ահաբեկչության հավասարակշռությունը: Հետևաբար` ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայությամբ: Այս բալանսը խախտված է այն պահից ի վեր, երբ կա Բարու լիակատար արտարկում (դրականի գերիշխանությունը կարևոր չէ, թե ինչ տեսակ բացասականության վրա, մահվան բացառում, ցանկացած տեսակ թշնամական ուժերի բացառում. Բարու արժեքների հաղթանակն ամբողջ գծով): Այդտեղից սկսած, հավասարակշռությունը խախտվեց և այդպես է, որ Չարը անտեսանելի ինքնավարության է անցնում` հետագայում ցուցադրական կերպով զարգանալով: Համանման պայմաններում, դա չնչին մասն է, որը տեղի է ունենում քաղաքական կարգում համաշխարհային լիբերալ իշխանության հաղթանակի և կոմունիզմի վերացման հետ միասին, ուրեմն ահա թե ինչպես է առաջանում մի թաքնված թշնամի, ներարակվելով աշխարհով մեկ, ամենի ուղղությամբ վիրուսի պես ներթափանցելով ամենուր, երևան հանելով հզորության  ինտերվալները, դատարկ ինտերվալները: Իսլամը: Իսլամը միայն անկայուն ճակատ է այս անտագոնիզմի բյուրեղացման գործում: Այդ հակամարտությունն ամենուր է, և այն մեզանից յուրաքանչյուրիս մեջ է: Այսպիսով, ահաբեկությունն ահաբեկության դեմ: Սակայն անհամաչափ ահաբեկություն: Եվ այդ անհամաչափությունն է, որ ողջ համաշխարհային հզորությունը լիովին զինաթափ է թողնում: Դրա հետ միասին, այդ հզորությունը կարող է միայն խրվել ուժերի հարաբերակցության իր սեփական տրամաբանության մեջ՝ չկարողանալով խաղալ մահվան և սիմվոլիկ մարտահրավերի դաշտում, ուստի նա չի կարող ունենալ որևէ այլ միտք, քան այն որ դուրս թողեց իր սեփական մշակույթից: Առ այսօր այդ բաղկացուցիչ ուժը միանգամայն հաջողեցրեց կլանել ու ներծծել ամբողջ ճգնաժամը` ողջ ժխտողականությամբ, որով ստեղծելով անգամ բնականից մի անհուսալի իրավիճակ (ոչ միայն երկրի նզովյալները, այլև ունևորներն ու արտոնյալները նունպես՝ իրենց ծայրահեղ հարմարավետության մեջ): Հիմնական անցքն այն է, որ ահաբեկիչները դադարեցին ինքնասպան լինել իզուր տեղը. Նրանք գործի են դնում իրենց սեփական մահը՝ անսպասելի ու արդյունավետ ձևով, ըստ ռազմավարական ինստիտուցիայի, որը պարզապես թշնամու ահռելի փխրունությունն է կիսակատարյալ մի համակարգից, և այդ իսկ պատճառով խոցելի ամենաքիչ կայծից: Նրանք հաջողեցրին իրենց սեփական մահից բացարձակ զենք ստեղծել ընդդեմ մի համակարգի, որը տեսավ մահվան բացառությունը, որի իդեալն է «ոչ մի մահ» ասվածը: Ամբողջ «ոչ մի մահ» համակարգը զրո համակարգ է իրենից ներկայացնում: Եվ ահաբեկման ու կործանման բոլոր միջոցները ոչնչի ունակ չեն մի թշնամու դեմ, ով արդեն իր մահկանացուն կնքել է հակագրոհային զենքով: «Ի՞նչ կարևոր են ամերիկայի ռմբակոծությունները: Մեր մարդիկ այնչափ մահանալու ցանկություն ունեն, որչափ և ամերիկացիները՝ ապրելու»:  Որտեղի՞ց 7000 ռմբակոծման արդյունքում մահացածների համարժեքությունը միանգամից «ոչ մի մահ» համակարգի նկատմամբ: Ուստի, այստեղ, ծաղրում են մահվանը վերաբերող ամեն բանին` ոչ միայն ուղղակի, վայրագ ներխուժմամբ իրական ժամանակում, այլև վրա հասնող մահվանը, որն ավելի իրական է, խորհրդանշական ու անձնազոհ, այսինքն՝ մի բացարձակ և կատեգորիկ իրադարձություն:

Այսպիսին է ահաբեկչության ոգին:

Երբեք չգրոհել համակարգը ուժերի հարաբերակցությունը բնութագրող տերմիններով: Դա երևակայական է (հեղափոխական), որը վզին է փաթաթում ինքնին համակարգը, որն էլ իր հերթին, միայն, անդադար հանկարծակիի է բերում նրանց, որոնք հարձակվում են համակարգի վրա՝ իրական հարթության վրա տեղի ունեցող կռվում, որոնք մշտապես իրեն են պատկանում. սակայն տեղափոխել կռիվը սիմվոլիկ դաշտ, ուր կանոնը մարտահրավեր է, ռեվերսիա, ուռճացում: Այնպիսին են, ինչպիսին մահվան դեպքում այն կարող է պատասխանել միայն համարժեք ինչ-որ բանով՝ մահով կամ ավելին: Համակարգին պատասխանել ընծայով, որին նա չի կարող արձագանքել որևէ այլ ձև,  եթե ոչ իր սեփական մահով ու սեփական կործանմամբ:

Ահաբեկչական հիպոթեզ, ըստ որի նույն ինքը համակարգն ինքնասպան է լինում որպես պատասխան մահվան, ինքնապաշտպանության ու բազմաթիվ այլ մարտահրավերների: Քանզի ո՛չ համակարգը, ո՛չ իշխանությունը չեն կարող հենց իրենք խուսափել սիմվոլիկ պարտավորությունից, ու հենց այդ թակարդի ընդհատակյա քարի վրա է հիմնվում աղետի իրենց միակ հնարավորությունը: Այդ փոխանակության գլխապտույտ մահվան անհնարինության շրջանում, ահաբեկչի շրջանը ճիշտ նույն այն փոքր կետն է, որն առաջացնում է ներշնչում, դատարկություն, մի ահռելի կոնվեկցիա: Այդ նվազագույն կետի շուրջը, իրականի և ուժի ամբողջ համակարգը, կարծրանում է, պարալիզացվում, կուտակվում է ինքն իր վրա ու ընկղմվում սեփական գերարդյունավետության մեջ: Ահաբեկչական մոդելի մարտավարությունն է` հրահրել իրականության ավելցուկ ու ստիպել քանդվել համակարգին նույն այդ իրականության ավելցուկի պատճառով: Իրավիճակի ամբողջ աննշանակալիությունը և իշխանության կողմից մոբիլիզացված բնակչությունը շրջվում են իր իսկ դեմ, քանի որ ահաբեկչական գործողությունները, միևնույն ժամանակ, ծառայում են որպես սեփական բռնության ու մի սիմվոլիկ բռնության մոդելի խոշորացնող հայելի, որոնք իրենց արգելված են, որպեսզի չկարողանան իրագործել սեփական մահը:

Ահա թե ինչու ամբողջ տեսանելի իշխանությունը ոչինչ չի կարող անել չնչին մահվան դեմ, այլ միայն սիմվոլիկ կերպով՝ որոշ անհատների նկատմամբ:

Պետք է խոստովանել, որ ծնվեց մի նոր ահաբեկչություն, մի նոր գործողության ձև, որը խաղ է խաղում ու իրեն վերագրում խաղի կանոնները` ավելի լավ այն խախտելու համար: Ոչ միայն այդ մարդիկ հավասար զենքերով չեն մարտնչում, քանզի գործի են դնում իրենց սեփական մահը, որին հնարավոր պատասխան չկա (վախկոտների մեկն են), այլև իրենց են վերագրել դոմինանտ ուժի բոլոր զենքերը: Փողն ու բորսայական սպեկուլյացիան, տեղեկատվական ու օդագնացական տեխնոլոգիաները, ցուցադրական չափումներն ու լրատվական ցանցերը. այս ամբողջն ասիմիլացված է մոդեռնին ու համաշխարհայինին, չփոխելով ուղղությունը, ասել է թե` կործանումը:

Խորամանկության գագաթնակետ. նրանք անգամ օգտագործեցին ամերիկյան առօրեականություnն  ու պարզունակությունn որպես դիմակ ու երկակի խաղ: Քնելով քաղաքի ծայրամասի փողոցներում, կարդալով ու սովորելով ընտանիքում՝ մի օր կարթնանային կարծեք ռմբակոծությունից: Այս` որևէ թերություն չունեցող գաղտնի գործունեության վարպետությունը գրեթե նույնպես ահաբեկչական է, ինչպես և սեպտեմբերի 11-ի ցուցադրական գործողությունը: Քանի որ այն կասկած է առաջացնում կարևոր չէ թե որ մեկի վերաբերյալ. կարևոր չէ, թե որ գոյն է անվտանգ, մի՞թե նա  իշխանություն ունեցող ահաբեկիչ չէ: Եթե այդ ահաբեկիչները կարողացան աննկատ անցնել, ուրեմն մեզանից յուրաքանչյուրս աննկատ հանցագործ ենք (յուրաքանչյուր ինքնաթիռ այնպես կասկածելի է դառնում) ու իրականում դա հենց այդպես էլ կա: Սա, թերևս, համապատասխանում է պոտենցիալ հանցագործության մի անգիտակցական ձևին, քողարկված ու մանրակրկիտ կերպով ետին պլան մղված, սակայն մշտապես ազդվող, եթե ոչ վերստին հայտնվող, գոնե սրբորեն անհանգստության մեջ պահելով Չարի ցուցադրությունը: Այդպիսով, իրադարձությունը մանրամասնորեն ճյուղավորվում է որպես դեռևս շատ անորսալի մտավոր ահաբեկչության աղբյուր: Արմատական տարբերությունն այն է, որ ահաբեկիչներն ունենան զենք, որը համակարգայնացված է. բացի դրանից, իրենց տիրապետության տակ ունեն ճակատագրական զենք՝ իրենց իսկ սեփական մահը: Եթե բավարարվում են, սեփական զենքով պայքարելով համակարգի դեմ, ապա անմիջապես կոչնչացվեին: Եթե առաջրկում են միայն իրենց սեփական մահը, ապա նույնքան արագ անօգուտ անձնազոհությամբ անհետ կորում էին. այնինչ ահաբեկչությունը գրեթե միշտ մինչ այդ պահն էր գործում (ինչպես պաղեստինյան ահաբեկիչ գրոհայինները) և ահա թե ինչու էր նա անհաջողության մատնվում: Ամեն բան փոխվում է ճիշտ այն պահից, երբ բոլոր ժամանակակից հասանելի միջոցները փոխարինում են բարձրագույն սիմվոլիկ զենքով: Հենց դա էլ մի քանի անգամ, անսահմանորեն բազմապատկում է պոտենցիալ կործանիչին: Այդ ֆակտորների բազմատակումն է (որոնք մեզ թվում են անհաշտելի) նրանց տալիս նման գերակայություն: «Ոչ մի մահ» ռազմավարությունը, ընդհակառակը, այդ «անձնային» պատերազմը, տեխնոլոգիականը ճիշտ և ճիշտ անցնում է «իրական» իշխանությունը սիմվոլիկ իշխանությամբ փոխակերպման կողքով:

Նման հարձակման անսովոր հաջողությունը դժվարություններ է ստեղծում, և ինչ-որ բան հասկանալու համար պետք է հանել մեր արևմտյան ակնոցները՝ տեսնելու, թե ինչ է կատարվում իրենց խմբավորումներում և ահաբեկիչների գլուխներում: Նման տիպի արդյունավետությունը մեզ ենթադրել կտար իրականացնելու առավելագույնս ռացիոնալ հաշվարկ, որը մենք հազիվ թե կարողանում ենք պատկերացնել մյուսների դեպքում: Եվ անգամ այս պարագայում միշտ էլ կլիներ, կարևոր չէ` ինչպես, որ կազմակերպությունում` գործնականում, թե գաղտնի ծառայության մեջ, ինֆորմացիայի արտահոսք և վրիպումներ: Ուստի նման հաջողության գաղտնիքն այլ վայրում է: Տարբերությունը միայն այն է, որ նրանց մոտ խոսքը չի գնում աշխատանքային պայմանագրի մասին, այլ՝ համաձայնության և սուրբ պարտականության: Նման պարտավորությունը աղբյուրն է ամեն տեսակ դավաճանության և կաշառակերության: Հրաշք` նշանակում է հարմարված լինել համաշխարհային ցանցին, տեխնիկական կարգոկանոնին՝ չկորցնելով ոչինչ այդ կյանքի ու մահվան մասնակցության մեջ: Պայմանագրին հակառակ, համաձայնությունը չի կապում անհատներին. անգամ իրենց «ինքնասպանությունը» անհատական հերոսություն չէ. դա մի կոլեկտիվ սրբացված գործողություն է՝ դրոշմված գերակա իդեալով: Եվ սա է երկու խմբավորումնների միավորումը՝ օպերացիոնալ կառուցվածքի և սիմվոլիկ համաձայնության, որը, միգուցե, նման գործողությանը չափազանց մեծ ծավալ հաղորդեց:

Այլևս որևէ միտք չունենք սիմվոլիկ հաշվարկի վերաբերյալ, ինչպես պոկերում կամ պոտլաչում՝ նվազ խաղ, առավելագույն արդյունք: Ճիշտ այն, ինչին որ հասան ահաբեկիչները գրոհելով Մանհեթընը, որը շատ լավ կպատկերեր քաոսի տեսությունը. մի նախնական շոկ՝ հրահրելով անհաշվելի հետևանքներ, մինչդեռ ամերիկացների ահռելի տարածումը («Անապատի մրրիկը»[1]) միայն ծիծաղաշարժ արդյունքի էր հանգեցնում. մի ավարտվող փոթորիկ, այսպես ասած, թիթեռի թևերի թափահարման մեջ:

Ինքնակործան ահաբեկչությունը խեղճերին հատուկ ահաբեկչությունն է, իսկ հակառակը՝ ունևորներին: Եվ հենց սա է, որ մեզ հատկապես վախեցնում է. այն, որ նրանք դարձան հարուստ՝ (ունեն դրա բոլոր միջոցները) չդադարելով ցանկանալ մեզ կորցնել: Միանշանակ, համաձայն մեր արժեհամակարգի՝ խարդախում են. դա սեփական մահվան վրա խաղադրույք կատարել չէ: Բայց նրանք դրան ուշադրություն չեն դարձնում, և խաղի նոր կանոնները նրանց այլևս վայել չեն: Ամեն ինչ տրամադրում է` վարկաբեկելու համար իրենց գործողությունները: Այդպիսով, նրանց համարելով «ինքնասպաններ» և «նահատակներ»: Միանգամից ավելացնեմ, որ նահատակը ոչինչ չի ապացուցում, նա ոչ մի ընդհանուր բան չունի ճշմարտության հետ, և որ նա անգամ (հղում կատարելով Նիցշեին) ճշմարտության համար առաջին թշնամին է: Անշուշտ, նրանց մահը ոչինչ չի ապացուցում, սակայն ապացուցելու բան էլ չկա մի համակարգում, որտեղ ինքը՝ ճշմարտությունն, անորսալի է. կամ էլ մի՞թե մենք ենք, որ ձևացնում ենք, թե տնօրինում ենք այն: Մյուս կողմից, այս վերին աստիճանի բարոյական փաստարկը հերքվում է: Եթե կամավոր կամիկաձե նահատակը ոչինչ չի ապացուցում իր մահով, ապա ոչ կամովին մահափորձ կատարող նահատակը նույնպես ոչինչ չի ապացուցում, և մի անտեղի ու անվայել բան կա դրանից բարոյական փաստ դուրս բերելու մեջ (դա որևէ կերպ չի կանխաենթադրում նրանց տառապանքն ու մահը): Մեկ այլ խելամիտ փաստարկի համաձայն ահաբեկիչներն իրենց մահը փոխանակում են դրախտում տեղ ունենալու համար: Իրենց գործողությունն անվճար չէ, հետևապես՝ ոչ օրինական: Անվճար կլիներ միայն այն, որ իրենք չէին հավատում Աստծուն, որ եթե մահն առանց հույսի է, ինչպես որ է մեզ համար (քրիստոնեա նահատակների շրջանում ոչ մի այլ բանի չեն սպասում, քան այդ բարձրագույն համարժեքությանը): Ուստի, այնտեղ նույնպես չեն մարտնչում հավասար զենքերով, որովհետև փրկությանն են պարտական, հետևապես մենք անգամ չենք կարող հույս փայփայել: Այսպիսով, սգանք մեր մահը, մինչդեռ նրանք դրանից կարող են շատ բարձր որոշակիության նպատակ դարձնել:

Ըստ էության, այս ամենը՝ շարժառիթը, ապացույցը, ճշմարտությունը, պարգևատրումը, ավարտն ու միջոցները, տիպիկ արևմտյան ոճին հատուկ հաշվարկ է: Անգամ մահը մենք գնահատում ենք տոկոսադրույքով, որակ- գին հարաբերակցության տերմիններով: Տնտեսագիտական հաշվարկը հատուկ է թշվառներին, և նրանց, ովքեր համարձակություն չունեն տնտեսական գնահատական տալ մահվանը: Ի՞նչ կարող է տեղի ունենալ պատերազմից դուրս, որը զուտ մի պայմանական պաշտպանության պատվար է հանդիսանում: Խոսում են կենսաբանական ահաբեկչությունից, մանրէաբանական կամ էլ՝ ատոմային: Սակայն այս ամենից և ոչինչ սիմվոլիկ պաշտպանության կարգադրություն չէ, այլ բնաջնջում՝ առանց խոսքի, առանց փառքի, առանց ռիսկի, վերջնական լուծման կանոնի:

Կամ էլ, հակառակ կողմից,  ահաբեկչի գործողության մեջ տեսնել զուտ կործանարար տրամաբանություն: Ինձ թվում է, որ իրենց սեփական մահն անքակտելի է իրենց գործողությունից (դա ճիշտ այն է, ինչից որ սիմվոլիկ ակտն է տեղի ունենում) և բացարձակապես ոչ մեկ ուրիշի անկողմնակալ մերժումը: Ամենը պաշտպանության և մենամարտի մեջ է. այսինքն դեռևս մենամարտային, անձնային հարաբերությունների մեջ՝ հակադիր ուժով: Նա է, որ ձեզ նվաստացրեց, նա է, որ պետք է ստորացված լինի: Եվ ոչ պարզապես բնաջնջված: Նրան պետք է խայտառակվել: Եվ դա երբեք լոկ ուժով և մեկ ուրիշին ոչնչացնելով ձեռք չեն բերում: Այդ բանը պետք է լինի նպատակ՝ լի չարաբախտությամբ: Պայմանագրից դուրս, որ միավորում է ահաբեկիչներին, կա չարաբախտության հետ կապված մենամարտի համաձայնագիր: Դա ճիշտ հակառակն է ստորության, ինչում իրենց մեղադրում են, ու հենց օրինակ այդ հակադրությունն են գործառնում ամերիկացիները Պարսից Ծոցի պատերազմում` (և ովքեր նույնը Աֆղանստանում վերսկսելու ճանապարհին են) անտեսանելի թիրախ, օպերատիվ լիկվիդացիա: Այս բոլոր հանկարծական փոփոխությունները մենք պահպանում ենք մտապատկերի ձևով: Եվ պետք է հսկենք այդ մտապատկերների բովանդակությունը, վերջիններիս գայթակղումը, քանզի նրանք են, ուզենք -չուզենք, մեր պարզունակ թատրոնը: Եվ Նյու Յորքի իրադարձությունները, որոնք միևնույն ժամանակ ծայրահեղացրին համաշխարհային իրավիճակը, դառնալով ավելի արմատական՝ իրականության վերաբերյալ պատկերի հաղորդման մեջ: Այն ժամանակ, երբ գործ ունեին անվերջ պարզունակ պատկերների առատության և անընդմեջ կեղծ իրադարձության ալիքի հետ, Նյու Յորքում տեղի ունեցածը վերականգնեց միանգամից պատկերներն ու իրադարձությունը:

Համակարգային զենքերից բացի, որոնք իր իսկ դեմ ուղղվեցին, ահաբեկիչներն օգտագործեցին պատկերի իրական ժամանակը, նրանց համաշխարհային ակնթարթային դիֆուզիան: Նրանք դա յուրացրեցին ճիշտ նույն անվան տակ ինչ և թոշակառուի հետ իրականացվող խարդավանքը, էլեկտրոնային տեղեկատվությունը ու օդի շրջապտույտը: Պատկերի դերը բացահայտորեն երկակի է: Իրադարձությունը զորեղացնելու հետ միաժամանակ, նա այն պատանդ է վերցնում: Պատկերն անվերջության բազմատակման և միևնույն ժամանակ՝ վնասագործողի ու չեզոքացնողի դեր է խաղում (արդեն իսկ այդպես էր 1968թ. դեպքերի ժամանակ): Միշտ մոռանում են, երբ խոսում են զլմ-ների վտանգավորության մասին: Պատկերը սպառում է իրադարձությունն այն իմաստով, թե որտեղ է նրան հափշտակում ու ստիպում ավարտին հասցնել: Վստահորեն պատկերը իրադարձությանը տալիս է մի նորահայտ ազդեցություն, ինչպես և հակառակը:

Ուրեմն որտե՞ղ է իրական իրադարձությունը, եթե ամենուր պատկերը, կեղծիքը, վիրտուալը գերակայում են իրականության մեջ: Տվյալ դեպքի համար թվացյալ վիրտուալ աշխարհում կարծեցին տեսնել (երևի թե որոշակի մխիթարանքով) իրականի վերածնունդը և իրականության դաժանությունը: «Ավարտեք վիրտուալ իրականության հետ կապված բոլոր պատմությունները. իրականը հենց դա է որ կա»: Այնուհանդերձ, կարողացան այնտեղ տեսնել պատմության հարությունն իր հայտարարված վերջից անդին: Սակայն իրականությունն իսկապե՞ս առաջ է անցնում պատրանքից: Եթե այդպես է, ապա դա հենց իրականությունն է, որ կլանում է էներգիան ու ինքն էլ վերածվում հորինվածքի: Կարող էին ասել, որ իրականությունը հորինվածքի խանդն է, որ իրականը մշտապես պատկերի նախանձն է…

Դա դուելի պես մի բան է, որը կլինի ամենաաներևակայելին:

Համաշխարհային աշտարակների փուլ գալը աներևակայելի է, բայցև դա բավարար չէ իրադարձությունն իրական դարձնելու համար: Դաժանության աճը բավարար չէ իրականության առջև բացվելուն: Քանի որ իրականությունը մի սկզբունք է և հենց այդ սկզբունքն է կորած: Իրականն ու հորինածը խճճված են, ու մահափորձի հմայքն առաջին հերթին պատկերի հիպնոսն է (հոբելյանական, բայց և միևնույն ժամանակ հիպնոսացնող հետևանքներն ինքնին լայնորեն երևակայելի են):

Ուստի այդ դեպքում, իրականը գումարվում է պատկերին, որպես սարսափի պարգև, ավելին՝ լրացուցիչ սարսուռ: Սա ոչ միայն զարհուրելի  է, այլև՝ իրական: Ավելի շուտ, քան իրականության դաժանությունը սկզբից այդտեղ կլինի, և որին էլ գումարվում է պատկերից ստացվող ցնցումը. պատկերն ի սկզբանե այդտեղ է, ու դրան էլ ավելանում է իրականի ցնցումը: Ինչ-որ բան պատրանքից ավելի առաջ է անցնում : Բալլարդը[2] (Բորխեսից հետո) այդպես էր ասում՝ վերաբացահայտել իրականը` որպես վերջին ու մի ավելի կասկածելի հորինվածք:

Այսպիսով, ահաբեկչական այդ դաժանությունը բնավ վերադարձ չէ իրականության մոխիրներից, ոչ ավելին, քան պատմության դեպքում: Այս ահաբեկչական դաժանությունը «իրական չէ»: Այլ ինչ-որ իմաստով ավելի վատը՝ այն սիմվոլիկ է: Ինքնին բռնությունը կարող է լինել կատարելապես պարզունակ և ոչ հարձակվողական: Միայն սիմվոլիկ բռնությունն է եզակիության առաջացման պատճառ հանդիսացողը: Եվ այդ առանձնահատուկ իրադարձության մեջ, Մանհեթընի աղետալի ֆիլմում միախառնվում են 20-րդ դարի պատրանքին բնորոշ երկու էլեմենտների ավելի քան ութը կետ. կինոյի սպիտակ կախարդանքն ու ահաբեկչության սև մոգությունը: Պատկերի սպիտակ լույսն ու ահաբեկչության սև լույսը: Մի պահ անց փորձում են նրան տալ կարևոր չէ, թե ինչ իմաստ, գտնել նրա համար կարևոր չէ, թե ինչ մեկնաբանություն: Բայց դա չկա, և սրանում է պայմանավորված ներկայացման ռադիկալ լինելը, վերջինիս բրուտալությունը, որը միայն օրիգինալ է և անսասան: Ահաբեկչության ներկայացումը պարտադրում է ներկայացման ահաբեկչություն: Եվ հակառակ այդ անբարոյական հրապուրանքին (անգամ եթե այն ծավալում է մի համընդհանուր բարոյական արձագանք) քաղաքական կարգն անզոր է: Սա մեր իսկ վայրագության թատրոնն է` միակ բանը, ինչը մեզ մնում է, ծայրահեղական այն բանում, ինչը միավորում է ներկայացման ու մարտահրավերի  ամենաբարձր կետում: Միևնույն ժամանակ դա իրական բռնության միջուկի առկայծող միկրո մոդելն է՝ մաքսիմալ արձագանքմամբ, այսինքն՝ հնարավորինս չափ մաքրամաքուր բեմականացված մի կառուցվածք և մի զոհաբերման մոդել, որն հակադրում է մարտահրավերի առավել կատարյալ սիմվոլիկ ձևը պատմական կամ քաղաքական կարգին:

Կարևոր չէ, թե որ մի ջարդի համար նրանց ներում կշնորհվեր, եթե իմաստ ունենար, եթե կարողանար մեկանաբանվել որպես պատմական դաժանություն. այդպիսին է հաջող բռնության բարոյական աքսիոմը: Կարևոր չէ, թե ինչ դաժանություն նրանց կներվեր, եթե զլմ-ներով այն չփոխարինվեր («Ահաբեկչությունը ոչինչ կլիներ առանց զլմ-ների»): Սակայն այս ամենը խաբուսիկ է: Զլմ-ներից խեր չկա. դրանք ստիպված են մասնակցել տվյալ իրադարձությանը, ահաբեկչությանն ու խաղում են այս կամ այն ուղղությամբ:

Պատժիչ գործողությունն անցնում է միևնույն չկանխատեսված պարույրով, ինչպես և ահաբեկչական գործողությունը. ոչ ոք չգիտի, որտեղ այն կկանգնի և շրջադարձները, որոնք կհաջորդեն: Ոչ մի հնարավոր զանազանում` պատկերների և ինֆորմացիայի  մակարդակին, ցուցադրականի և սիմվոլիկի միջև, ոչ մի հնարավոր տարբերակում «ոճրագործության» և ճնշման միջև: Եվ հենց սա է այդ անկառավարելի բարձթողի վիճակի հակառակ կողմը, որն ահաբեկչության իրական  հաղթանակն է: Իրադարձության ընդհատակյա ճյուղավորման ու թափանցման տեսանելի հաղթանակ. ոչ միայն ուղիղ տնտեսական, քաղաքական, բիրժային ու ֆինանսական անկում` համակարգի հետ միասին, այդ թվում և որպես վերջինիս արդյունք` բարոյականի ու հոգեբանականի անկում, այլև արժեհամակարգի անկում, ազատության ամբողջ գաղափարախոսության, ազատ շրջանառության և այլն…որ արևմտյան աշխարհի հպարտությունն էր հանդիսանում, ու այդպիսով պարծենում, որպեսզի գերիշխող դիրք գրավի աշխարհի մնացած երկրների վրա:

Անկախության գաղափարի տեսանկյունից` նոր և վերջին ժամանակների գաղափարի տեսանկյունից, արդեն իսկ բարքերն ու գիտակցությունները մաքրվելու ճանապարհին են, ու որ լիբերալ համաշխարհայնացումը ճիշտ հակառակ ձևով իրականացնելու ճանապարհին է: Այս մեկը ոստիկանական համաշխարհայնացում է՝ համատարած ղեկավարում, անվտանգային ահաբեկչություն: Ապակառավարումն ավարտվում է  առավելագույնս հակադրության և սահմանափակումների մեջ, որոնք հավասարվում են ֆունդամենտալ հասարակության ապակառավարմանը: Արտադրության սպառման, աճի անկումը (բայց ոչ վստահորեն կոռուպցիայի). այս ամեն տեղի է ունենում այնպես, իբր թե  համաշխարհային համակարգը դիմում է ռազմավարական նահանջի, իր արժեքների սրտաճմլիկ վերանայման. պաշտպանողական ռեակցիայի դեպքում թվում է, թե տվյալ համակարգն ահաբեկչության հարվածի տակ է գտնվում, սակայն պատասխանելով, ըստ էության, իրենց գաղտնի հրահանգներին. բացարձակ անկարգության պայմաններից ստեղծված  ստիպողական կարգավորում, որը, սակայն, ստիպում է ինքն իրեն ընդունել, այսպես ասած, խորապես տիրապետելով սեփական պարտությունը:

Ահաբեկիչների հաղթանակի մեկ այլ ասպեկտն էլ այն է, որ բռնության և անկարգության մյուս բոլոր ձևերն ի հեճուկս իրենց են գործում. տեղեկատվական ահաբեկչություն, կենսաբանական ահաբեկչություն, սիբիրյան խոցի ու բողոքի ահաբեկչություն. ամենը վերագրվում է Բեն Լադենին: Կարող էին անգամ ի շահ իրենց պահանջել բնական աղետներ: Կազմալուծման  ոչ բոլոր կազմակերպված և շրջանառության տեսակներն են նրան շահեկան: Անգամ համաշխարհային փոխանակման կառուցվածքը վերարտադրում է դա` ի հեճուկս անհնարին փոխառության: Դա ինչպես  ահաբեկչության վերաբերյալ մի ավտոմատ արձանագրում` վերստին ապահովված ահաբեկչության մասին ակամա ինֆորմացիայով: Այս բոլոր հետևանքների արդյունքն է խուճապը. սիբիրյան խոցի այս ամբողջ պատմության մեջ, թունավորումն ինքնին վայրկենական բյուրեղացման դեր է խաղում, ինչպես մի քիմիական լուծույթ` ստացված մոլեկուլի սովորական կապի արդյունքում. բանը նրանումն է, որ ամբողջ համակարգը հասավ մի կրիտիկական ծավալի, որը խոցելի կերպով նրան պատասխանեց կարևոր չէ, թե ինչ տեսակ ագրեսիայով:

Նման ծայրահեղ իրավիճակում լուծում չկա, հատկապես ոչ պատերազմը, որը միայն “déjà vu”-ի իրավիճակ է ներկայացնում` ռազմական ուժերի միևնույն հեղեղով, թյուր տեղեկատվությամբ, անօգուտ մահակներով, խարդախ և պաթետիկ դիսկուրսներով, տեխնոլոգիական մասնատմամբ և թունավորմամբ: Կարճ ասած, ինչպես Ծոցի պատերազմը`զլմ-ների կողմից ուռճացված նշանակություն հաղորդած, բայց իրականում աննշան, անգամ` անկարևոր մի իրադարձություն, որն իրականում տեղի չունեցավ:

Բայց և սա է նրա այնտեղ լինելու դրդապատճառը. փոխարինել մի հրաշալի և հավաստի իրադարձությամբ՝ եզակի և անկանխատեսելի, մի կրկնված ու “déjà vu”-ի պսևդո-եղելությամբ: Ահաբեկչական հարձակումը համապատասխանում է մի եղելության հավաստիությանն առնչվող մեկնաբանման բոլոր մոդելներին, մինչդեռ այս ռազմական ու տեխնոլոգիական հիմար պատերազմը համապատասխանում է իրադարձությանը վերաբերող առաջընթացության մոդելին, հետևաբար` մի արհեստական և ոչ տեղին խաղադրույք: Պատերազմը` որպես այլ միջոցներով քաղաքականության բացակայության շարունակականություն:

[1] 1990-1991թթ. Պարսից Ծոցի պատերազմի մի մասը` օպերացիան, որն ուղղված էր բազմազգ ուժերի կողմից Քուվեյթի ազատագրմանն ու իրաքյան բանակի ջախջախմանը:

[2] Ջեյմս Բալլարդ` բրիտանացի գրող, 20-րդ դարի երկրորդ կեսի բրիտանական գրականության խոշորագույն դեմքերից մեկը:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *