«Կանանց հարցի» սկզբնավորումը հայ պարբերական մամուլում

Հեղինակ` Աննա Բաբայան

annasona.babayan@yandex.ru

Այսօր գենդերային հիմնախնդիրը բավական մեծ տարածում է ստացել սոցիալական ուսումնասիրություններում, մասնավորապես սոցիալական հարաբերությունների և փոխգործողությունների համատեքստում: Այս պարագայում կարևոր է հասկանալ, որ հենց սոցիոմշակութային պայմաններն են ձևավորում վարքային առանձնահատկությունները: Իսկ վերը նշված պայմանների, ինչպես նաև գենդերային կերպարների արտադրության, դրանք հասարակության լայն զանգվածներին ներկայացնելու առավել ներգործուն ու հզոր միջոց են հանդիսանում ԶԼՄ-ները: Դրանք արտահայ տում են ինչպես քաղաքական հետաքրքրություններ և պետական գաղափարախոսություն, այնպես էլ առօրեական գիտակցության պատկերացումներ, որոնք բնորոշ են տվյալ ժամանահատվածին` ամրագրելով որոշակի հասկացություններ և կարծրատիպեր: Այսօր ժամանակակից աշխարհում ակնհայ տորեն աճել է ինֆորմացիայի հոսքը, որը կարևոր դեր է խաղում հասարակական կարծիքի ձևավորման, մարդկանց և երևույթների գնահատականիվ րա` ստեղծելով կյանքի և գիտակցության որոշակի ստանդարտներ: Տարբեր կերպ վերաբերվելով ինֆորմացիայի ստացման այս կամ այն միջոցներին, այնուամենայնիվ ժամանակակից մարդիկ արդեն չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց թերթերի, ամսագրերի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվության ստացման այլ միջոցների: Ուստի ԶԼՄ-ների կողմից ներկայացվող, առաջարկվող կերպարները, գիտակցորեն կամ շատ դեպքերում անգիտակցորեն ստեղծվող կարծրատիպերը մեծ նշանակություն ունեն սոցիումի և դրանում անհատի նորմալ գործառնության վրա: Կարելի է ասել, որ XIX սկզբի հասարակությունը նույնպես կրել է այն ժամանակ նոր ձևավորվող մամուլի ազդեցությունը:

Պետք է նշել, որ հայ պարբերական մամուլի սկզբնավորումից սկսած այն կարևորագույն դեր ունեցավ հայ հասարակական-քաղաքական մտքիզարգացման գործում: Արդեն XIX դարի երկրորդ կեսից մամուլի միջոցով հայ իրականության մեջ մեծտարածում են գտնում լուսավորական գաղափարները, որոնց համատեքստում էլ բարձրացվում է կանանց հարցը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ “կանանց հարցը” հրապարակ հանվեց հենց հայ տղամարդ մտավորականների կողմից` որպես ազգային շարժման, ազգի ապագայի կերտման պատասխանատվության ըմբռնում, հետևաբար և կանանց կրթության, աշխատանքի, հասարակական կյանքին մասնակցելու իրավունքների ճանաչման հիմնախնդիր: Կանանց կրթության անհրաժեշտությունն ընդունում էին բոլոր հասարակական-քաղաքական հոսանքների գրեթե բոլոր գործիչները, քանի որ առանց դրա հնարավոր չէր ապահովել ազգի առաջընթացն ու զարգացումը: Նշված հիմնախնդիրների բարձրացումը բավական լուրջ ջանքեր էր պահանջում, քանի որ հասարակության կողմից ստեղծվել է ին որոշակի արմատացած նախապաշարումներ և կարծրատիպեր մասնավորապես կնոջ, ընտանիքում նրա տեղի ու դերիվերաբերյալ:

Այս հարցը արծարծվել է ժամանակի գրեթե բոլոր պարբերականների էջերում: Սակայն, եթե 1850-ական թթ.-ներին հայ մտավորականները, հասարակական գործիչները կարևորում էին կնոջ կրթությանխնդիրը` տեսնելով նրանց միայն որպես երեխաներին դաստիարակելու և իրենց ամուսինների կողքին բանիմաց կնոջ դերում, ապա ավելի ուշ` 60-70-ական թթ. Ներից սկսեցին ներկայացնել նաև հասարական գործունեության ծավալող կնոջ կերպար` շարունակելով ուշադրության կենտորում պահել նրանց լուսավորության և կրթության հարցը:

Այսպես, 1851-1852թթ. Կ. Պոլսում լույս տեսնող “Բանասեր” հանդեսն առաջիններից մեկն էր, որ բարձրացրեց կանանց կրթության և լուսավորության հարցը: Ամսագրի հենց առաջին համարում խմբագիր Հ. Հիսարյանը անդրադառնում է այսխնդրին և զարմանք հայ տնում, թե ինչպես որոշ մարդիկ կարող են արհամարհել կնոջ ունակությունները, քանի որ “մայրերն են միայն, որ մարդիկ կշինեն”, իսկ երեխայի համար կրթված մորից լավ դաստիարակ չկա, իսկ տղամարդու համար` ընկեր: Ն աամսագրի հենց առաջին համարում ամոթ է համարում, որ հասարակությունն անփույթ է կանանց կրթության հարցում, քանի որ“կանանց ձեռքին է մարդկության ապագան և ղեկը[1]”:

“Օրագիր կանանց ” հոդվածում, “չուրանալով կանանց մտավոր ձիրքերը”, հեղինակը շեշտում է կրթության պակասության այն ազդեցությունը, որ թողնում է այն առհասարակ բոլոր մարդկանց վրա: Չնայած այն հանգամանքին, պետք է նշել, որ խմբագիրը, առաջ քաշելով կանանց կրթության կարևորության հարցը, չի դիտարկում վերջիններիս հասարակական գործունեության մեջ, ընդունելով, որ կանանց գլխավոր պաշտոնը այնուամենայնիվ, մայրություննէ, և կրթությունը պետք է ծառայի ընտանիքում երեխաների դաստիարակությանը:

Հայ կանանց կրթության անհրաժեշտության նանդրադառնում է նաև արևելահայ պարբերականներից “Հյուսիսափայլը”, որն իր գոյության 6 տարիների ընթացքում զգալի տեղ է հատկացրել կանանց կրթության, դաստիարակության և իրավահավասարության հարցերին: Ամսագիրը բողոքում է հայ կանանց իրավազուրկ վիճակի դեմ` նշելով, որ նրանք չունեն ոչ մի “ընկերական խորհուրդ”, այլ “որպես մի իր ձգած ու փակված են, առանց իրավունքի”[2]:

Ամսագրի խմբագիր Ստ. Նազարյանն իր “Սեր և ամուսնություն” հոդվածում ընտանիքի երջանկությունը պայմանավորում է ամուսինների փոխադարձ սիրով: “Առանց սիրո չկա ոչինչ ճշմարիտ, ոչինչ բախտավոր ամուսնություն, գարշելի են ինձ այն ամուսնությունը, որ լինում են հարմարության պայմաններով, երկրորդական դիտավորությամբք և ոչ սիրո պատճառով: Այդպիսի ամուսնությունքը են արդար և միյան սուրբ, մի ամբարիշտ բան[3]”:

Թվում է, թե Նազարյանն անկեղծ սիրո վրա հիմնվա ծամուսնության հետ կպահանջի նաև կնոջ և տղամարդու իրավահավասարությունը: Սակայն այս հարցում դրսևորվում է նրա հայացքների սահմանափակությունը: Նրա կարծիքով կանանց ստացած կրթությունը պետք է լինի այնպիսին, որ նրանք որոշ հարցերում մնան “սիրելի, բարեսիրտ անգիտության մեջ”:

Ամսագրում հրապարակված գրեթե բոլոր նյութերի հեղինակները, բացի Մ. Նալբանդյանից, կնոջ կոչումն էին համարում լինել սիրող մայր և հավատարիմ ամուսնուն: Նման գաղափարի կողմնակիցն էր նաև ամսագրի թղթակից Հարություն Համասփյուռը, որը մասնավորապես իր “Կին մարդու բարոյական կողմը ”հոդվածում նշում է, որ կնոջ գերագույն երջանկությունը պետք է լինի այն, որ ամուսնանալով սիրած տղամարդու հետ, դառնա նրա զավակների մայրը, լինի նրա զբոսանքի, ուրախության և կյանքի ընկերը:

Մինչդեռ Մ. Նալբանդյանն ու նրա կողմնակիցները իրենց հոդվածներում չէին սահմանափակվում կնոջ դաստիարակչական և ընտանեկան գործառույթներով, այլև անդրադառնում էին նրանց իրավահավասարության, հասարակության լիիրավ անդամ լինելու հարցերին: Իսկ կանանց կրթության բացակայությունը կամ թերի լինելու հանգամանքը Մ. Նալբանդյանը չէր բացատրում նրանց բնածին հատկություններով` չնսեմացնելով նրանց ընդունակությունները: “Նոքա ինչո՞վ մեղավորեն, ո՞վ կրթեց ու դաստիարակեց նորանց, և նոքայ ուրյանցան ընդունակությամբ չլուսավորվեցան կամ մնացին վայրենի հասկացողության վիճակի մեջ[4]”:

Դիմելով հայ կանանց, Մ. Նալբանդյանը նշում էր, որ եկել է նոր դարաշրջան և որ մարդիկ այլևս կանանց վրա չեն նայում որպես ստրուկների, “… անցան և հետ գալու չեն մյուս անգամ այն ժամանակները… երբ կանայք համարվում էին երբեմն սատանա և երբեմն հրեշտակ. այժմ, այս մարդասեր դարում, լուսավորյալ աշխարհը նայում է կանանց վերա, որպես մարդու վերա: Նա ճանաչել է այժմ այն մեծ և խորախորհուրդ պաշտոնը, որ վիճարկել էր աստված կանանց ազգին լցուցանելու”[5]:

“Հյուսիսափայլը” հատկապես Մ. Նալբանդյանի շնորհիվ վճռական բեկում մտցրեց կանանց հարցի նկատմամբ իշխող մտայնության մեջ: Այս պարբերականի միջոցով հայ ընթերցողն սկսում է այլ հայացքով նայել կանանց, և մասնավորապես հայ կանանց կրթության, ընտանիքի, սիրո և ամուսնության, ամուսինների փոխհարաբերությունների հարցերին:

Ուշագրավ են նաև 1889թ.ից լույս տեսնող “Մուրճ” պարբերականի և նրա խմբագիր Ավետիք Արասխանյանի առաջ քաշած գաղափարները: Թիֆլիսում լույս տեսնող այս հասարակական-քաղաքական և գրական այս ամսագիրը կանանց և տղամարդկանց խնդիրը դնում է նոր մակարդակի վրա: Այս առումով առանձնապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում խմբագրի “Կինը հասարակության մեջ” հոդվածը, որտեղ նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ շատերը, կամա թե ակամա, հարցը պարզաբանելո ւհամար ավելի են բարդացնում և խճճում այն, և կանանց հարցի կողմնակիցները թերևս նույնքան սխալեն գործում, որքան նրանց հակառակորդները: Կանանց խնդրի էությունը խմբագիրը բացատրում է հետևյալ կերպ. “Ստեղծել այն բոլոր նպաստաւոր արտաքին հանգամանքները, որոնց մէջ կնոջ ույժը կարողանա յայնքան ազատ արտայայտւել, որքան այդ հարկաւոր է դա տւած մի անհատի համար առ հասարակ – ահա թէ ինչումն է կանանց խնդիրը[6]”:

Արասխանյանը կանանց հարցը տեղափոխում է մարդու իրավունքների հարթություն` պահանջելով իրավունքների հավասարություն կնոջ և տղամարդու միջև: Խմբագիրը նշում է, որ այս հարցը հայ մամուլում և գրականության մեջ բավարար զարգացում ու ծավալ չի ստացել: “Կանանց զարգացման գործի հետ”առհասարակ կապված է ողջ ազգի, պետության, հասարակության առաջադիմությունը: “Հավասար իրաւունքները հարկաւոր են միայն որպէսզի կանանց ւյժերը նոյնքան ազատ զարգանալ կարողանան, որպէս ազատ զարգանալու հարկը ճանաչւում է տղամարդկանց համար: Իրաւունքը պահանջւում է ոչ թէ տղամարդուն անպատճառ հավասարւելու համար, այլ իրաւունքը պահանջւում է մի այն որպէս մի պայման, առանց որի կինը, նման, տղամարդուն, չի կարող իւր ոյժերը կանոնաւոր և ազատ կերպով զարգացնել, ուրեմն և ընտանիքին, հասարակութեանը, պետութեանը այն ծառայութիւնը մատուցանել, ինչին նա միայն ընդունակ է[7]”: Խմբագիրը նշում է, որ պետքէ ընդունել, որ կնոջ զարգացման համար պետք է ստեղծել նույնպիսի հավասար պայմաններ, ինչպես ստեղծվել են տղամարդու համար: Եվ «կանանց խնդիրը» պետք է դիտարկել ոչ թե զուտ կենսաբանական տեսանկյունից, այլ որպես մշակութային, հասարակական, պատմական հարց:

Ըստ Արասխանյանի, հարցն իր ճիշտ հունից շեղվել է այն պահից, երբ շրջանառության մեջ է մտել կանանց կոչում հասկացությունը, որը հրապարակ են հանել խնդրի հակառակորդները: Կանանց կոչումը բացատրելով միայն ամուսին և մայր լինելու նախասահմանվածությամբ, չափազանց հեշտ էր նրա իրավունքները սահմանափակել ամուսնության, տանտնտեսության, մայրական խմանքի շրջանակներով: “Կինը զոհ է գնացել նոյն այդ անքննադատուղղութեանը: Նախասահմանումն են տեսել այ նբանի մէջ, ինչ կնոջը յատուկ է իբրև կնոջ, իբրև սեռի, բոլորովին անտես առնելով այն բոլորը, ինչ կնոջը յատուկ է իբրև մարդու, իբրև անհատի առհասարակ: Բնական է, որ ունի մարդս իբր անհատ և իբր հասարակութե ան անդամ, հասարակութեան, որը, ինչպէս պատմութիւնն է ցոյց տալիս, պատմական ամեն կարգի փոփոխութիւններ է կրում ժամանակւ այդ նթացքում` նայած թէ որոշ ժամանակում մի ազգի կամ պետութեան շահերը ինչ են պահանջում”[8]:

Նշելով, որ “կանանց խնդիրը” և այդ խնդրի պահանջները տարբեր են եղել տարբեր ժամանակահատվածներում, և նույնիսկ միևնույն ազգի մեջ, խմբագիրը նշում է, որ այժմ այդ պահանջների մեջ իրենք տեսնում են “կնոջ անհատական իրաւունքների զարգանալու մի խնդիր: Եվ կ’աւելացնենք` այդ շարունակութիւն է մի պրոցեսի, որի հիմքը դրել է նոր ժամանակների օրէն սրութեան ոգին: Այդ նոր օր է նսդրութիւնը աշխատել է կարելի անչափ զտել կնոջ նկատմամբ այն` ինչ պատկանում է կին –մարդուն իբրև սեռի և այն` ինչ պատկանում է կին –մարդուն իբրև անհատի, իբրև հասարակութեան անդամի[9]”:

Կանանց հարցին անդրադարձել են նաև ժամանակի այլ հայտնի պարբերականներ, որոնցից են “Կովկասը”, Կ. Պոլսում լույս տեսնող “Ընտանի իմաստասերը”, և հատկապես Գր. Արծրունու“Մշակը”: Վերջինս հայ մամուլի պատմության մեջ աչքի է ընկնում հարցն առաջ տանելու հետևողականությամբ, նյութերի քանակով ու բովանդակությամբ: Բացի խմբագրի` կանանց հարցին վերաբերող բազմաթիվ հոդվածներից, աչքի է ընկնում Րաֆֆու“Հայ կինը” ուսումնասիրությունը, որը շարունակաբար լույս է տեսել պարբերականի համարներում: Հենց “Մշակի” շնորհիվ էր, որ ասպարեզ մտան կին թղթակիցներ, որոնք իրենց նյութերով ու բազմազան հոդվածներով համակողմանիորեն անդրադարձան խնդրի լուսաբանմանը:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ արդեն XIX դարի 60-ական թթ.-ից սկսեցին հրատարակվել կանանց հասցեագրված առաջին պարբերականները, որոնց թվում` “Հավերժահարսը”, “Կիթառը”, “Արտեմիսը”, “Ծաղիկը”, “Հայ կինը” և այլն: Խոսելով մասնավորապես “Արտեմիս” հանդեսի մասին, պետք է նշել, որ նրա առաջին համարի առաջնորդող հոդվածում թերթի խմբագիր ՄարիՊեյլերյանը փորձում էր ցույ ցտալ, որ “հայ կինն էլ ունի մտային ընդունակութիւն ըմբռնելու և շոշափելու համար այն ամեն ընկերային ու հանրային կարևոր հարցերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն իր կանացի պարտականութիւններուն, իրաւունքներուն ու պահանջքներուն հետ. Տեսնելու ու դատելու կարողութիւն` քրքելով ու ծեծեով իր թերթին մէջ կնոջական այն կարգմը խնդիրները` որոնք դեռ մութի մէջ կը մնան[10]”:

Այնուհետև ավելացնում է, որ թերթում պետք է ներկայացվեն ոչ միայն իգական սեռի առավելությունները, այլև նրանց “վատ և հոռի կողմերը”` անաչառորեն ի հայտտ բերելով թերությունները, ինչպես նաև անդրադառնալու են գավառացի կնոջ “տխուր կյանքին” և պիտի ջանա նարթնացնել ու նրա մեջ նախապաշարմունքներով թմրած հոգին:

Ամսագրում հայ կնոջ ազատությունների և իրավունքների սահմանները ձևակերպվում են որպես ազատ խոսելու և համարձակ կարծիք հայտնելու բոլոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ազատ լինելու ընտանեկան կյանքի, գործելու և մտածելու մեջ: Սակայն, սրա հետ մեկ տեղ, “Արտեմիսը” չէր քարոզում կանանց “սանձարձակ ազատություն”, այլ ցույց էր տալիս նրանց անսահմանորեն բարձր, երկնային դերը, “կնոջը վայել պատշաճ տեղը”. այն է` ընտանեկան հարկը: Փաստորեն, այնուամենայնիվ, հանդեսը չէր կարողանում կնոջը տեսնել ընտանեկան սահմաններից դուրս, նշելով, որ “իրենց ընտանեկան յարկին համոզմամբ ու եռանդով նուիրուած, պարկեշտ, խոհուն, և իրենց պարտականութիւններ ու նկատարելապ էս գիտակից մայրերն են որտուեր են աշխարհին պարկեշտ, խոհուն և պարտաճանաչ ազգեր”:

Այս նույն ժամանակահատվածում է, որ Կ. Պոլսում ակտիվ հասարակական գործունեություն սկսեցին ծավալել կին մտավորական-հասարակական գործիչներ Ս. Տյուսապը, Սիպիլը, Ս. Գալֆայանը և ուրիշներ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ XIX դարի սկզբից դրվեցին հայ կանանց հիմնախնդրի հիմքերը: Եվ եթե XIX դարի 40-50-ական թթ.ին այս հարցի համատեքստում դիտարկվում էր հիմնականում կնոջը կրթելու, լուսավորելու գաղափարը, ապա ավելի ուշ, 70-80-ական թթ. -ներին վեր է հանվում կնոջ իրավահավասարության, հասարակական կյանքին նրաներգրավվածության խնդիրը: Փաստորեն, մամուլի, ինչպես նաև ակտիվ հայ կին գործիչների շնորհիվ հասարակական գիտացության մեջ կնոջ վերաբերյալ արմատացած կարծրատիպերը աստիճանաբար փոփոխության էին ենթարկվում:

 

Օգտագործված գրականության ցանկ

1. Հայ պարբերական մամուլի պատմություն, XVIII-XIX դարեր, հ. 1, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Կահիրե, 2006

2. Զաքարյան Լ., Հարությունյան Ա., “Գենդեր և լրագրություն”, Երևան, 2010


[1] “Բանասեր”, 1951, թիվ 1

[2] “Հյուսիսափայլ”, 1861, N 7, էջ 73

[3] Նույն տեղում, 1861, N 7, էջ 74

[4] Նույն տեղում, 1859, N 9, էջ 691

[5] Նույն տեղում, 1860, N 5, էջ 383

[6] “Մուրճ”. 1891, թիվ 6, էջ 677

[7] Նույն տեղում, էջ 680

[8] Նույն տեղում, էջ 683

[9] Նույն տեղում, էջ 686

[10] “Արտեմիս”, 1902, թիվ 1, էջ 2

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *