“Պատերազմի պոռնոգրաֆիան”

Ժ. Բոդրիարի “Պատերազմի պոռնոգրֆիան” տպագրվել է “Libération” թերթում, 19.05.2004թ.

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

 Համաշխարհային առևտրի կենտրոն` արտաքինից իշխանությանը հասցված ցնցում, նվաստացնող մի հարված: Բաղդադի բանտերի պատկերի հետ միասին այդ նվաստացումը վատագույնն էր, որը նույնքան սիմվոլիկ կերպով մահաբեր է, ինչպես և իր վրա տարածելը, նույն` տվյալ դեպքում ամերիկացիների համաշխարհային իշխանությունը, ամոթի ու ոչ մաքուր խղճի ցնցումը: Ահա, թե ինչում այդ երկու իրադարձությունները կապվեցին:

Երկուսի առջև` մի ամբողջ աշխարհի կատաղի արձագանք. առաջինի դեպքում` հրաշքի զգացում, երկրորդի` նողկալիության:
Սեպտեմբերի 11-ի առումով պատկերները ոգեշնչում էին մի գլխավոր իրադարձության, մեկ այլնի դեպքում` պատկերներն ինչ- որ կերպ նվաստացնում են, որը հակառակն է մի իրադարձության, անհարիր մի գռեհկության, զլմ-ների կողմից ուռճացված, բայց իրականում աննշան իրադարձության դեգրադացիան` սարսափելի, բայց և սովորական ոչ միայն զոհերի, այլև այս բռնությունը նմանակող սիրողական սցենարիստների համար: Քանզի ամենավատը դեռևս այն չէ, որ խոսվում է բռնության նմանակման, նույն ինքը` պատերազմի մասին. պոռնոգրաֆիան` դառնալով անզոր պատերազմի վերջին անազնվության օրինակը, լինելու պարզապես պատերազմ, պարզապես սպանություն, և որը գրոտեսկային ու ինֆանտիլ ռիելիթի-շոուի տիրապետության անհույս սիմուլյակրի մեջ ուժասպառ է լինում: Այս տեսարանները մի իշխանության պատկերումն են, որն իր գագաթնակետին հասած լինելով` հետայսու չգիտի ինչ անել առանց վերջնական նպատակի, առանց ենթադրելի թշնամու և համայն անպատժելիության մեջ գտնվող` իր իսկ վրա բարդված անառարկայական իշխանության հետ: Նա կարող է բարդել միայն մի անհատույց նվաստացում, և ինչպես գիտենք, բռնությունը, որը կիրառվում է ուրիշների նկատմամբ, միայն իրենց իսկ վրա կիրառելի բռնության արտահայտումը չէ. իշխանությունը չի կարող միևնույն ժամանակ նվաստացնել, ստորացնել ինքն իրեն ու օտարանալ ինքն իրենից` այլանդակ դաժանությամբ: Անարգանքը, ապականվածը վերջին նախանշաններն են այն տերության, որն այլևս չգիտի ինքն իր հետ ինչ անել:

Սեպտեմբերի 11-ով դա կարծեք համայն արձագանքն էր այն բոլոր մարդկանց, որոնք այլևս չգիտեն ինչ անել այդ համաշխարհային տերության հետ ու ոչ էլ այլևս հանդուժում են այն:  Իրաքցիների նկատմամբ  դաժան վերաբերմունքի դեպքում` շատ ավելի վատ. դա հենց ինքն է` իշխանությունը, որը չգիտի ինչ անել ինքն իր հետ ու այլևս իրեն չի հանդուրժում, բացի ինքն իրեն անմարդկային կերպով նմանակելուց: Այդ պատկերներն Ամերիկայի, ինչպես և կրակի մեջ հայտնված Համաշխարհային առևտրի կենտրոնի դեպքում, նույնպես ծառայում էին որպես հրակնատներ: Բացի դրանից, ինքնին Ամերիկան վիրավորված չէ, ու անօգուտ է ծանրառեբնել ամերիկացիներին. ինքնասպանության ակտերին համապատասխան ձևով ծառայող դժոխային մեքենան ինքն իրեն բռնկվում է: Իրականում, ամերիկացիներն առաջ անցան իրենց իսկ սեփական իշխանությամբ: Նրանք այլևս աղաչելու եղանակներ չունեն: Եվ մենք ակտիվ մասնակցություն ենք ունենում այդ իշխանությանը: Այդ ողջ Արևմուտքն է, որի անմաքուր խիղճը բյուրեղանում է այդ պատկերներում: Այդ ողջ Արևմուտքն է, որն առկա է ամերիկացի զինվորների սադիստական ծիծաղի պոռթկման մեջ, քանզի դա Արևմուտքն է, որն իսրայելական պատի կառուցման ետևում է:

Այնտեղ է այդ պատկերների իսկությունը, ուստի հենց դրանցով էլ այն ծանրաբեռնեցին. ցանկացած ուժի չափից շատ լինելն ինքն իրեն կարգում է որպես այլանդակ և պոռնոգրաֆիկ մի բան: Ոչ թե ճշմարտանմանը, այլ` ճշմարտությունը: Քանի որ դրանից սկսած անօգուտ է իմանալ արդյոք դրանք ճշմարտացի էին, թե`խաբուսիկ: Հետայսու և հավերժ մենք` պատկերների նկատմամբ, գտնվում ենք անորոշության մեջ: Միայն հաշվի է առնված հարվածի այն չափը, որչափով որ թաղվեցին պատերազմի մեջ: Նույնիսկ ավելի շատ կցված լրագրողի կարիք ունեն. հենց իրենք` զինվորականներն էին, որոնք քանակի շնորհիվ ընկղմվեցին պատկերի մեջ. պատկերները որոշակիորեն ներառվեցին պատերազմի մեջ: Դրանք չեն ներկայացնում պատերազմը, և չեն էլ պարունակում ո՛չ տարածություն, ո՛չ ընկալում, և ո՛չ էլ կարծիք: Դրանք այլևս վերարտադրման  կատեգորիայից չեն ու ոչ էլ ուղիղ իմաստով` տեղեկատվության, այդ իսկ պատճառով ամբողջ հարցը կայանում է նրանում, որպեսզի իմանանք, թե արդյոք պետք է դրանք արտադրել, վերարտադրել, տարածել ու խոչընդոտել. կամ էլ անգամ գիտենալ դրանց ճշմարիտ կամ կեղծ լինելու «վերծանող» հարցը, որն այլևս «անկարևոր է»:
Որպեսզի պատկերները պարունակեն հավաստի տեղեկատվություն, պետք կլիներ, որպեսզի նրանք տարբերակվեին պատերազմից: Մինչդեռ այսօր նրանք դարձան պատերազմի պես վիրտուալ և ուրեմն նրանց յուրահատուկ դաժանությունն ավելացավ պատերազմի յուրահատուկ դաժանությանը: Դրան գումարած, իրենց ամեն ինչին մասնակից լինելով, այսօր, ըստ համաշխարհային ամենը նկատելի կանոնին համաձայն, պատկերները` մեր ներկայիս պատկերները, ըստ էության դարձան պոռնոգրաֆիկ. նրանք ինքնաբերաբար իրենց կապում են պատերազմի պոռնոգրաֆիկ կողմի հետ:
Այս ամենում, և հատկապես իրաքյան վերջին միջադեպում, առկա է պատկերի իմանենտ արդարությունը. նա, ով խաղադրույք է կատարում ներկայացման վրա, զոհվում է նույն այդ ներկայացմամբ: Ցանկանո՞ւմ եք ստանալ ուժ պատկերների միջոցով: Դե ուրեմն դրանց հակառակ կողմը ձեզ համար մահացու կլինի:

Ամերիկացիներն ունեն այդ դառը փորձը ու դեռ կունենան. և այս ամբողջը ամեն տեսակ «դեմոկրատական» թակարդների ու թափանցիկության սիմուլյակրի նկատմամբ վրդովմունքի հետ միասին, որը պատասխանում է ռազմական ուժի անհասության սիմուլյակրին: Ո՞վ իրականացրեց այս գործողությունները և ո՞վ է իրականում պատասխանատու դրա համար: Ռազմական վերնախա՞վը: Մարդկային բնությո՞ւնը` անասնական, ինչպես գիտենք, «անգամ դեմոկրատիայում»: Իրական սկանդալն այլևս տանջանքի մեջ չէ. դա այն մարդկանց դավաճանության մեջ է, որոնք գիտեին ու ոչինչ չասացին (կամ էլ միգուցե նրանք, որոնք այն բացահայտեցի՞ն): Ամեն դեպքում, ողջ իրական դաժանությունը շրջվում է դեմոկրատիայի թափանցիկության վրա` համարելով հրապարակել իր արատները` ամրապնդելու մի առաքինություն:

Այս ամենից զատ, ինչո՞ւմն է այս նողկալի սցենարների գաղտնիքը: Եվս մեկ  պատասխան ամեն տեսակ ռազմավարական ու քաղաքական հանկարծական փոփոխություններից, սեպտեմբերի 11-ի նվաստացումից, և նրանք ցանկանում են պատասխանել դեռ շատ ավելի վատ մի նվաստացմամբ` շատ ավելի վատ, քան մահն է: Չհաշված գլուխներին հագցրած սև պարկերը, որոնք արդեն անգլխի տեսք ունեն` (որին աղոտ կերպով համապատասխանում է ամերիկացու գլխատումը) չհաշված ավերակների կույտերն ու շները. հարկադրված մերկությունն արդեն ինքնին սեփական անձնի բռնաբարումն է: Այդպես ականանտեսն եղանք “GI”[1]-ների կողմից մերկ ու շղթայված իրաքցիներին քաղաքի միջով զբոսանքի տանելիս, ու Պատրիկ Դեկասերկի “Allah Akhbar” նովելում տեսնում ենք Ֆրանկին` “CIA”-ի (ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ)) վստահված անձին. ստիպել զրկվել արաբերենից, ստիպել նրան ուժի գործադրմամբ հագնել կորսետ ու ցանցավոր զուգագուլպա և վերջապես խոզի հետ զբաղվել անասնականությամբ` ամենը լուսանկարելով, որը կուղարկի գյուղ և իր ամբողջ հարազատությանը: Այդպիսով մեկ ուրիշը սիմվոլիկ կերպով կոչնչացվի: Ահա այստեղ են տեսնում` պատերազմի նպատակը սպանելը կամ հաղթելը չէ, այլ չեղարկել թշնամուն, ձգտել զրկել (կարծում եմ ըստ Կանետիի) երկնքի լույսից:

Փաստորեն ինչո՞ւմ են ստիպում նրանց խոստովանել` այդ մարդկանց, ո՞րն է գաղտնիքը, որ ցանկանում են նրանցից դուրս հանել: Մենք պարզապես ցանկանում ենք իմանալ` հանուն ինչի՞, ի բարօրություն ինչի՞. նրանք մահից չեն վախենում: Այստեղ առկա է խորը նախանձ, ու «ոչ մի մահ» ասվածի վրեժը նրանց նկատմամբ, որոնք չեն վախենում, հանուն ինչի էլ որ լինի, իրենց պատճառեն մի ավելի վատ բան, քան մահը…Ռադիկալ անամոթություն, մերկության անարգանք, ամեն թաքնվածի կողոպուտ. մշտապես թափանցիկության միևնույն խնդիրն է` հանել կանանց գլխաշորը կամ հագցնել տղամարդկանց դիմակներ`ստիպելու թվալ ավելի մերկ, ավելի անպատշաճ…Այս ողջ դիմակահանդեսը, որը պսակում է պատերազմի անպատվությունը` առ վերջինիս այլանդակվածությունը, այդ ամենաարյունարբու նկարում (ամենաարյունարբու Ամերիկայի համար), որովհետև ամենապատրանքային ու «դարձունակ»-ը բանտարկյալին էլեկտրական հոսանքի սպառնալիքով ու ամբողջովին սև պարկի վերածված, գրանցված որպես Ku Klux Klan[2]-ի մի անդամ, իր նմաններով խաչված: Այս դեպքում սա իսկապես Ամերիկան է, որն ինքն իրեն նստեցրեց էլեկտրական աթոռի վրա:

[1] G.I.  օգտագործվում է որպես գոյական` նկարագրելու համար ԱՄՆ զորքերին ու ԱՄՆ օդային զինուժի օդաչուներին, ԱՄՆ ծովային զորքերին, ինչպես նաև իրենց հանդերձանքը: Ներկայումս սույն տերմինը վերաբերում է «գալվանացված երկաթ» արտահայտությանը, որն օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերի լոգիստական ծառայությունների կողմից:

[2] Ռասիստական ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ում:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *