feel4life2@yahoo.com
Նորաձևությունը որպես սոցիոմշակութային ֆենոմեն կատարում է որոշակի կարևոր մշայութային, սոցիալական գործառույթներ:
Ընդհանուր առմամբ նշելով, որ նորաձևության սոցիալական դերին վերաբերող հարցը դեռ չի ստացել սպառիչ պատասխան, հետևյալ կերպ կարելի է ամփոփել դրա սոցիալական գործառույթների առավել տիպիկ մեկնաբանությունները.
1. Մշակությաին նմուշներում միատեսակության և բազմատեսակության ստեղծման և պահպանման գործառույթը: Միատեսակությունն ի հայտ է գալիս նրանում, որ նորաձևության շնորհիվ միևնույն նմուշը յուրացվում է որպես սեփական բազմաթիվ անհատների, սոցիալական խմբերի և գլոբալ հասարակությունների կողմից: Հենց նորաձևության այս գործառույթի համար էլ այն հաճախ քննադատում են ` մեղադրելով համընդհանուր ստանդարտացման և միանման ճաշակների հաստատման մեջ: Սակայն առանց մշակութային նմուշներում, կենսակերպի և առօրիայի վարքի մեջ միատեսակության որոշակի մակարդակի առկայության սոցիալական կյանքը ընդհանրապես անհնար կլիներ:
2. Ինովացիոն /նորարարական/ գործառույթ: Որքան նորաձևության ազդեցությունը տարածվում է սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում, այնքան մեծանում է հասարակության ինովացիոն պոտենցիալը, համապատասխան ոլորտներում նորամուծությունների ներդրման և ընդունման պատրաստականությունը: Նորաձևությունը նպաստում է հասարակության, խմբերի, անհատների` գոյատևման փոփոխվող ներքին և արտաքին պայմաններին ադապտացվելուն:
3. Կոմունիկացիոն /հաղորդակցական/ գործառույթ: Հասարակության մեջ գործող բոլոր նշանային համակարգերը ծառայում են որպես մարդկանց միջև հաղորդակցման միջոց: Նորաձևությունն այդ համակարգերից մեկն է: Նորաձևության հաղորդակցումը կայանում է նրանում, որ որոշ մարդկանցից մյուսներին են փոխանցվում նորաձևության ստանդարտները, այսինքն` նորաձև նշանակությամբ օժտված որոշակի մշակութային նմուշներ: Այս ստանդարտների հետ մեկտեղ փոխանցվում են դրանցով պայմանավորված նորաձևության արժեքները:
4. Սոցիալական դիֆերենցիացիա և համահարթում: Նորոձևությունը հասարակությունը ընդգրկում է հասարակությունն ամբողջապես, իսկ դա նշանակում է, որ այւն չի կարելի համարել ո’չ ընտրախավի, ո’չ առանձին սոիալական դասերի և շերտերի, դեմոգրաֆիական խմբերի և այլնի ՙսեփականություն՚: Բոլորը, այսպես թե այնպես, մասնակցում են դրան` չնայած մասնակցության ձևերը և ակտիվության աստիճանը բնականաբար տարբեր են:
5. Սոցիալականացում: Նորաձևությունը անհատին` սոցիալական և մշակութային փորձին հարաբերող միջոցներից մեկն է: Մասնակցությունը նորաձևությանը կապված է որոշակի սոցիալական նորմերի և արժեքների յուրացման հետ:
6. Հեղինակության գործառույթ: Նորաձևությունը այս կամ այն երևույթների, արժեքների, մշակությաին նմուշների և այլնի հեղինակության բարձրացման կամ նվազեցման գործոններից է:
7. Հոգեֆիզիոլոգիական լիցքաթափման գործառույթ: Ժամանակակից պայմաններում այս ֆունկցիան առանձնահատուկ կարևորություն ունի: Ժամանակակից ինդուստրիալ և ուրբանացված հասարակությունում մարդու նյարդային համակարգի և հոգեկանի հոգնածությունը չափազանց բարձր է: Նորաձևությունը հոգեֆիզիոլոգիական լիցքաթափման կենսական պահանջմունքը բավարարող ասպեկտներից մեկն է: Այս առումով նորաձևության գործառութութային ծանրաբեռնվածությունը շատ մեծ է:
Բ. Դ. Պարիգինը և Գ. Գ. Շուբինը առանձնացնում են նորաձևության երեք
կարևորագույն ֆունկցիաները` կոմունիկատիվ, ինտերակտիվ և կոմպենսացնող:
Կոմունիկատիվ գործառույթը դրսևորվում է ինֆորմացիայի փոխանակման մեջ: Նորաձևությունն հանդես է գալիս որպես յուրահատուկ սոցիալական նշան, հեղինակության սիմվոլ:
Ինտերակտիվ գործառույթը հանդես է գալիս որպես գործողությունների համաձայնեցման, փոխհարաբերման միջոց: Նորաձևությունը կողմորոշում է դեպի ճանաչված առաջնորդները, համախմբում է ըստ վարքի որոշակի մոդելների, խթանում է հետաքրքրություն նորի հանդեպ:
Կոմպենսացնող գործառույթը թույլ է տալիս լրացնել չբավարարված կամ ոչ լիարժեք բավարարված պահանջմունքները` հանդես գալով որպես սոցիալական պահանջմունքների կարգավորիչ:
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ որոշ գործառույթներ իրականացվում են ամբողջ հասարակության մակարդակով` օրինակ, մշակութային նմուշնորի միատեսակության և բազմատեսակության ստեղծման և պահպանման գործառույթը, ինովացիոն գործառույթը, կոմունիկատիվ և սոցիալական դիֆերենցիացիայի և համահարթման գործառույթ: Մյուսներն էլ մարդու անհատական սոցիալական պահանջմունքների մակարդակով. սոցիալականացման գործառույթ, հեղինակության գործառույթ, ինչպես նաև հոգեֆիզիոլոգիական լիցքաաթափման գործառույթ:
Գրականության ցանկ
- Веблен Т. Теория праздного класса. М.: Прогресс, 1984
- Katz, E. and Lasarsfeld, P.Personal Influence. Glencoe, Il : The Free Press, 1955; King, Ch. W. Fashion adoption // Toward Scientific Marketing. Chicago, 1963
- Гофман А. Б. Мода и люди: новая теория моды и модного поведения. М., 1994
- Зомбарт В. Народное хозяйство и мода. СПб., 1904
- Гофман А. Б. Мода и обычай // Рубеж, 1992, № 3.
- Зиммель Г. Психология моды // Научное обозрение. 1901, № 5.