“Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկեր”.կոնֆերանս

Հարգելի հասարակագետներ և հումանիտար ոլորտի ապագա մասնագետներ,

ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 24-28 կազմակերպվում է միջազգային կոնֆերանս “Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը” թեմայով` ի պատիվ աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի:

Միջազգային կոնֆերանսը նախաձեռնում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ:

Միջազգային կոնֆերանսի աշխատանքային լեզուն անգլերենն է (ելույթները կարող են ներկայացվել նաև գերմաներեն):  Նախատեսվում է կոնֆերանսի արդյունքների տպագրություն:

Կոնֆերանսին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 15-ը sociology@ysu.am էլ.հասցեին ուղարկել թեզիս 500-650 բառի սահմաններում, որը պետք է գրված լինի անգլերենով, Times New Roman տառատեսակով:

Թեզիսներն ուղարկելուց հետո` մինչև հուլիսի 9 Ձեզ կտեղեկացնեն արդյոք Դուք ընտրվել եք որպես կոնֆերանսի մասնակից, թե` ոչ:

Թեզիսին ներկայացվող պահանջներն են՝
1. Էջի ամենավերևում պետք է նշված լինի ելույթի վերնագիրը,
2. վերնագրին հաջորդող տողում պետք է գրել հեղինակ(ներ)ի անուն ազգանունը, այն հաստատությունը, որում ներգրավված է գիտականորեն, պաշտոնը և գիտական կոչումը (եթե առկա են), հեռախոսահամարը և էլ.հասցեն,
4. նշել, թե որ սեկցիայում եք նախընտրում ելույթ ունենալ,
3. վերոնշալից հետո միայն գրել թեզիսի շարադրանքը,
4. վերջում նշել օգտագործած գրականության ցանկը:

Նախատեսվող սեկցիաներն են`
Session 1: The Peculiarities of Social Construction in Transition Periods
Session 2: National Identities in Communication World
Session 3: Humanity and Education beyond the Bondage of Past: Institutionalization and Transformation in Education
Session 4: Intercultural communications: Chances and Risks in Globalizing Era
Session 5: Extended Europe as Communication Cohesion Area

Հարգանքներով`
կոնֆերանսի կազմակերպիչներ:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *