Բրունո Լատուր. Ընդհանուր աշխարհ գոյություն չունի. այն պետք է ստեղծել

MULT_045Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

Ընդհանուր աշխարհ չկա: Երբեք էլ չի եղել: Պլյուրալիզմը միշտ մեզ հետ է: Այո, մշակույթների,  գաղափարախոսությունների, կարծիքների, զգացումների, կրոնների, կրքերի պլյուրալիզմ, բայց և բնության, կենդանի, նյութական աշխարհի պլյուրալիզմ, ինչպես նաև հոգևոր աշխարհի հետ հարաբերությունների պլյուրալիզմ: Ոչ մի ընդհանուր հայտարար առ այն, թե ինչից է բաղկացած աշխարհը, վերջինս բնակեցնող, բնակեցրած ու այն երևույթների շուրջ, որոնք պետք է ապագայում բնակեցնեն: Տարաձայնությունները մանկավարժության կամ հաղորդակցության ոլորտի մակերեսային, ժամանակավոր, պարզ սխալների հետևանք հանդիսացող, անցողիկ չեն, այլ՝ հիմնային: Նրանք խայթում են մշակույթի, բնության, ակտիվ, կենդանի մետաֆիզիկայի ուղղությամբ:
Ահա թե ինչու անօգուտ է ասել. «Միգուցե մակերեսային մակարդակում տարբերվում ենք մեր կարծիքներում, գաղափարներում, կրքերում, բայց ըստ էության բոլորս նույնն ենք, մեր բնույթը նույնն է, ու եթե համաձայնում ենք մի կողմ դնել այն ամենը, ինչը մեզ բաժանում է, ապա կապրենք միևնույն աշխարհում, միևնույն ունիվերսալ կացարանում»: Ոչ, եթե մի կողմ թողնենք մեզ բաժանող ամեն ինչ, ապա այլևս բաժանելու բան չենք ունենա: Պլյուրալիզմը չափազանց խորն է խայթում: Տիեզերքը պլյուրիվերս է (Ջեյմս)[1]: Քաղաքականությունը, ինչպես դրան երբեմն անվանում են, չափազանց պարզունակ դարձրեց իր աշխատանքը: Կգտնվեին մարդիկ, ովքեր նախապես կիմանային, թե ինչից է կազմված ընդհանուր աշխարհը, ու դա բավական կլիներ այն իրագործելու համար՝ աստիճանաբար վերացնել այն ամենը, ինչ մեզ բաժանում է, այն ամենը, ինչ մեզ հետ միակարծիք չէ: Բավական կլիներ մի կողմ դնել կոնկրետ մետաֆիզիկական դրսևորումներ ու համաձայնեցնել մի շարք ունիվերսալ սկզբունքներ: Ավանագարդիստների շնորհիվ (աջակողմյան ու ձախակողմյան) կհամաձայնեինք: Գուցե լինեին քննարկումներ, հակադրություններ, թեժ մարտեր, բայց առաջընթացի զգացումը, ժամանակի սլաքը կգնա այն ճանապարհով, որը հնարավոր է որոշարկել. այն կընթանա ուղիղ. մակերեսայինի տակ բացահայտել տարաձայնությունը, այդ ունիվերսալի առաջադեմ ներխուժումը, այդ ընդհանուր աշխարհը, որն արդեն թաքնված է յուրաքանչյուրիս հոգու խորքում: Մենք կիմանայինք՝ ինչ է կատարվում աշխարհում, ու թե ինչ պետք է անել այն երևան բերելու համար: Քաղաքականությունը կդառնար գիտություն՝ արդեն իսկ առկա ընդհանուր աշխարհի մասին, որը պարզապես պետք կլիներ ստիպել կայանալ՝ պայքարելով բոլոր նրանց մակերեսային տարաձայնությունների դեմ, ովքեր չեն հասկանում, որ արդեն խորապես համաձայն են: Այսինքն համաձայն են տնտեսության օրենքների հետ, աստվածաբացահայտման օրենքին (հենց այս և ոչ թե մեկ այլ), ռացիոնալ քննարկման, քաղաքականության օրենքներով՝ քաղաքականության խիստ օրենքներով: Բայց ամեն դեպքում օրենքները կլինեն: Ակնհայտ է դա չի աշխատում, որովհետև գոյություն ունեն այնքան օրենքներ, որքան և գիտություններ, այնքան ընդհանուր աշխարհներ, որքան և աշխարհով մեկ գործող մետաֆիզիկաներ: Քաղաքականությունը գիտություն չէ, երբեք էլ չի կարող լինել, ինչ անուն էլ նրան տանք ու ինչ գիտություն էլ նրան նվիրենք: Այն արվեստ է, կամ ավելի շուտ այն, ինչը մենք անվանում ենք քաղաքական արվեստ[2]: Արվեստների միջոցով մարդ փորձում է աստիճանաբար հորինել ընդհանուր աշխարհ: Վերջինս պետք է կազմված լինի, ամենն այդտեղ է: Այն արդեն այնտեղ չէ՝ թաղված բնության մեջ, տիեզերքում, թաքնված գաղափարախոսությունների ու հավատքի ճմռթած վարագույրների ներքո, և որ բավարար կլիներ այն բացել՝ համաձայնության հասնելու համար: Դա պետք է արվի, պետք է ստեղծվի, պետք է հիմնվի: Ուստի, կարող է ձախողել: Ահա թե ինչումն է տարբերությունը. եթե ընդհանուր աշխարհը պետք է կազմավորվի, ապա դրա կազմությունը կարելի է բաց թողնել: Ժամասլաքը հետ-cառաջ է շարժվում կամ կանգ առնում՝ կախված, թե ինչպես է այն կազմված: Ոչ մի անխուսափելի բան: Ոչ մի անխափանելի բան: Պատմության ոչ մի զգացում: Ու միաժամանակ, այո, մենք այն կամաց- կամաց հորինում ենք: Բայց դա նույն առաջընթացը չէ, ինչպես առաջ, երբ հավատում էինք «քաղաքագիտությանը»: Միշտ կան «առաջընթացի կանայք և տղամարդիկ», առաջընթացավորներ ու արձագանքողներ, բայց հիմա ամեն բան կախված է նրանից, թե ինչպես են իրենք հաջողում կամ անհաջողություն կրում այդ կազմով, ինչն այլևս անխուսափելի չէ: Հնարավոր է սխալվում ենք ցանկացած պահի, երբ նշում ենք նրանց, ովքեր պատմության լավ կողմում են, ու նրանց, ովքեր վատ կողմում են: Կողմերն ունեն ցասումնալի միտում փոխվելու, մասերը կողմերով փոխվելու, էլ չասած մեր գործողությունների անսպասելի հետևանքների մասին, որոնք բազմապատկում են տատանումները իմաստի ու կազմման ընթացքի առումով:
Քաղաքագիտությունը պետք է տատանվի, շոշափի, փորձարկի, վերսկսի, միշտ վերսկսի, մշտապես թարմացնի իր կոմպոզիցիոն ստեղծագործությունը: Յուրաքանչյուր մտահոգություն, յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր օբյեկտ, յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր «խնդիր», յուրաքանչյուր վերաբերական. ամենը պետք կլինի վերսկսել: Չկա այնպիսի բան, որը հնարավոր լինի տեղափոխել մի իրավիճակից մյուսը. ամեն անգամ պետք կլինի հարմարվել, այլ ոչ թե կիրառել, բացահայտել, առաջ քաշել, հստակեցնել, նորմավորել, նկարագրել. նախևառաջ նկարագրել: Դա հենց արվեստն է, արտեֆակտները, հնարքները, հմտությունները, արհեստները, պրակտիկան, այլ ոչ թե գիտությունը: (…)

Քաղաքական արվեստները նույնքան հեռու են գիտությունից (քաղաքական), ինչպես և արվեստից: Եվ էլ ավելի հեռու հանրային արվեստ կոչվածից, հանրային ոլորտի ստեղծումից. կարծեք մենք գիտենք՝ ինչ ասել է հանրություն: Կարծեք հանրությունը ուրվական չէ, երևույթ, որը պետք է խավարի, երևույթ, որը պետք է մթագնի, ի վիճակի հայտնվելու, հավանաբար, բայց և վերանա, մթագնած, ինչպես այսօր, երբ հանրությունը, թվում է հավերժ կորել է (Դյուի)[3]: Քանի որ հանրայինը պետք է կազմավորվի, դեպք դեպքի ետևից, հարց հարցի ետևից, հոգս հոգսի ետևից, այդ իսկ պատճառով հանրային գոյություն չունի, ինչը պետք է բացահայտվի: Հանրայինը կարող է վերանալ ցանկացած պահի, եթե բաց թողնենք նրա կազմը: Չկա ավելի փխրուն բան, քան հանրայինը (Լիփման)[4]: Կենդանացնել հանրային գիտակցությունը անսահման բարդ է ու հազվադեպ է հաջողվում, և այն ավելի պետքական է ամենատարբեր մանիպուլյացիաների համար, քան սեղանները շուռ տալու. «Ոգի, դու այստե՞ղ ես»: Ցանկացած պատասխանի համար լռություն, և եկեք չկոտրենք պատվո հարթակը նրա կոդավորված ուղերձի համար:
Ինչի՞ց է բաղկացած այսօր քաղաքականություն կոչվածը: Ժամանակին եղած խղճուկ նմանակման նմանակման նմանակումից, որը մի օր եղել է, տասնամյակներ առաջ, նույնիսկ դարեր առաջ, հանճարեղ բացահայտումները, կոլեկտիվ ստեղծագործությունների հանճարեղ արարումները: Կրքերի, հարաբերությունների, պատմական բառերի ցանկ, որը փոքրանում է շագրենի կաշվի պես  ամեն ծախսի հետ զուգահեռ, ավելի ու ավելի անօգուտ, որը դառնում է պակաս հասկանալի ու ամեն պարբերությունում, պատճենահանումից պատճենահանում: Կա աշխարհ, պլյուրիվերս, որը պետք է հորինել, ու մենք ունենք երեք կամ չորս կիրք առ դա, երկու կամ երեք արձագանք, հինգ կամ վեց ավոտմատ զգացում, քիչ վրդովմունք, շատ քիչ պայմանական ռեֆլեքսներ, մի քիչ լավ մտածված սահմանումներ, մի խումբ պատրաստի քննադատական նկատառումներ: Մի կողմից բազում, մյուս կողմից չորս կամ հինգ կոնցեպցիա: Ու կարելի էր հորինել առաջինը երկրորդի հետ: Առանց հետազոտության ու առանց աշխատանքի, առանց նոր ստեղծագործության, առանց վերսկսելու, երբ չկա ընդհանուր աշխարհ հորինելու ուրիշ միջոց, ինչպես շատ լավ գիտենք, բացի այն վերաստեղծելուց, կազմավորման ընթացքը վերսկսելով:

[1] Ուիլիամ Ջեյմս (1842-1910), ամերիկացի փիլիսոփա, հոգեբան, պատմաբան: Պրագմատիզմի և ֆունկցիոնալիզմի հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը (թարգմ.):

[2] Հատված “Compositionist Manifesto” տեքստից, որն ուղեկցում է 2010 թվականի աշնանը Փարիզի Sciences Po Paris-ի Քաղաքական արվեստի դպրոցի (SPEAP) մեկնարկին:

[3] Ջոն Դյուի (1859-1952), ամերիկացի փիլիսոփապրագմատիզմի գլխավոր ներկայացուցիչ։ Հեղինակ է փիլիսոփայությանսոցիոլոգիայիմանկավարժության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների (թարգմ.):

[4] Ուոլթեր Լիփմեն (1889-1974), ամերիկացի գրող, ժուռնալիստ, քաղաքական մեկնաբան, ով համարվում է հրախարակախոսության և գիտական գրականության մեջ Սառը պատերազմի հասկացությունը ներմուծող, կարծրատիպ հասկացությունը ժամանակակից հոգեբանության տեսանկյունից մշակող, ժողովրդավարության ու զանգվածային լրատվամիջոցների քննադատ: 1922 հրատարակել է «Հասարակական կարծիք» («Public Opinion») աշխատությունը (թարգմ.):

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *