Ադամս Լաուրա Ջեյն

(1860 – 1935 )

Ջեյն Ադամսը ծնվել է 1860 թվականի սեպտեմբերի 6-ին Իլլինոյս նահանգի Սեդարվիլ քաղաքում: Նա ծնվել է սենատոր Ջոն Ադամսի ընտանիքում և 8 երեխաներից փոքրն է եղել: Սենատոր Ադամսը ազդել է իր աղջկա քաղաքական հայացքների վրա: Նա հակառակվել է ծնողների կամքին, որոնք ցանկանում էին նրան ամուսնացնել իր խորթ եղբոր հետ և ընդունվել է Ռոկլենդի քոլեջ, այնուհետև կրթությունը շարունակել է Ֆիլադելֆիայում և Եվրոպայում: Շատ է ճանապարհորդել Եվրոպայում իր ընկերուհի  Հելեն Գեյթս Սթարի (արվեստի ուսուցչուհի) հետ, որի հետ ծանոթացել էր քոլեջում: Լինելով Անգլիայում նրանք այցելել են Թոյնբի-Հոլլ, որը առաջին բանվորական հանրակացարանն էր և գտնվում էր Լոնդոնի  Ուայթչեպել արդյունաբերական շրջանում: Այդ հանրակացարանը հայտնի էր նրանով, որ այդտեղ երիտասարդ, բարձր խավի կանայք կարող էին ապրել աղքատության մեջ, ուսումնասիրել կյանքի նման պայմանները և հետո պայքարել  փոփոխությունների համար: Թոյնբի – Հոլը  Ադամսի և Սթարի վրա մեծ տպավորություն է թողնում, և նրանք, վերադառնալով այնտեղից, մտադրվում են նման մի բան ստեղծել Ամերիկայում: Չիկագո աշխատանքային շրջանում երկու կանայք բացում են Հոլ- Հաուզը որի բացումը երկու նպատակ էր հետապնդում`

  1. ապահովել կենցաղային սպասարկում և մշակութային զարգացման հնարավորություն տեղի պրոլետարիատի համար,
  2. ունենալ այնպիսի վայր, որտեղ սոցիալական ոլորտի աշխատողները կկարողանան անհրաժեշտ աշխատանքային փորձ ձեռք բերել կյանքի իրական պայմաններում:

Այնտեղ կային սպորտային դահլիճներ, մանկամսուրներ, գիմնազիա, կոմունալ խոհանոց և ակումբ` աշխատող աղջիկների համար: Պարապմունքներ էին կազմակերպվում տարբեր գիտությունների վերաբերյալ, ինչպես նաև անցկացվում էին երաժշտության և արվեստի դասեր:

Ադամսը ակտիվորեն քարոզչություն էր տանում  Ամերիկայում  մանկության պաշտպանության մասին օրենքի ընդունման, կանանց համար ութ ժամյա աշխատանքային օր սահմանելու, բանվորների  աշխատանքի և կյանքի  պայմանների բարելավման, նրանց աշխատավարձերի բարձրացման, կանանց` ընտրելու իրավունքի համար, ինչպես նաև քարոզում էր պացիֆիզմ: Նա պայքարում էր սևամորթների և իմիգրանտների իրավահավասարության  համար, աղքատության և հանցավորության պատճառների  ուսումնասիրության անցկացման համար: 1910թ-ին Ադամսը դարձավ Սոցիալական ոլորտի աշխատակիցների ազգային ասոցացիայի առաջին կին նախագահը, իսկ 1915 թվականին Կանանց համաշխարհային կոնգրեսի նախագահն էր  Հաագայում: 1919 թվականին ստեղծվեց Խաղաղության և ազատության համար պայքարող կանանց համաշխարհային լիգան, որն Ադամսը ղեկավարեց մինչև 1935 թվականը:

Նա 1931 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի սոցիալական բարեփոխումների ոլորտում ունեցած ավանդի և խաղաղության համար պայքարող կանանց համաշխարհային շարժման մեջ առաջատար դեր ունենալու համար:

Ջեյն Ադամսը մահացել է 1935 թվականի մայիսի 21-ին Չիկագոյում:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *