
April 24, 2013 | Հրապարակել է Admin3-ը |
-Պարոն Տատրյան, ահա արդեն երկար տարիներ է, ինչ հետևում ենք ձեր գործունեությանը և այն անհավասար պայքարին, որը դուք երկար տասնամյակներ վարում եք հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այնուամենայնիվ, մենք շատ քիչ բան գիտենք ձեր մասին, ձեր ակունքների, այն հանգամանքների մասին, որոնք դրդեցին ձեզ զբաղվել ցեղասպանության պատմությամբ:
Հոդվածի բաժինը` Հարցազրույցներ |
Հոդվածի գրանշումներ` Վահագն Տատրյան, ցեղասպանություն |
Comments Off

February 6, 2013 | Հրապարակել է Admin3-ը |
Հեղինակներ` Վարդուհի Գաբոյան ,Արշալույս Հակոբյան varduhi_gaboyan92@mail.ru ; aka-aka92@mail.ru Սումգայիթը ցույց տվեց, որ բազմազգ պետությունում, որտեղ ազգերի միջև բարեկամությունը հավերժ սուրբ էր համարվում, մարդկանց կարող են սպանել միայն նրա համար, որ նրանք այլ ազգ են ներկայացնում: Սումգայիթի դեպքերը իրենց դրսևորումը գտան ԽՍՀՄ փլուզման մայրամուտին: 1980-ականներին երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով սրվել էին ազգային հարցերը, ուժգնացել [...]
Հոդվածի բաժինը` Կոնֆլիկտաբանություն |
Հոդվածի գրանշումներ` ցեղասպանություն |
մեկնաբանություն չկա »

April 20, 2011 | Հրապարակել է Admin3-ը |
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է ֆիլմի դիտում-քննարկում: Ցուցադրվելու է «Աղետ. մի Ցեղասպանություն»/ «Aghet: Nation Murder» ֆիլմը: «Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց Ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա: Միջոցառումը հատկապես հետաքրքիր կլինի կոնֆլիկտաբանությամբ [...]
Հոդվածի բաժինը` Նորություններ |
Հոդվածի գրանշումներ` ցեղասպանություն |
մեկնաբանություն չկա »

October 27, 2010 | Հրապարակել է Admin3-ը |
Ցեղասպանությունը, ինչպես եւ ցանկացած այլ երեւույթ, բազմակողմանի վերլուծության կարիք ունի: Խոսելով բազմակողմանիության մասին առավել մեծ շեշտադրում անհրաժեշտ է կատարել ժամանակային եւ տարածական գործոնների վրա:
Ժամանակային գործոնը Հայոց ցեղասպանության դեպքում կապված էր տվյալ տարիներին Թուրքիայի արտաքին իրադրության հետ: Ինչպես գիտենք 1912-1913թթ.-ի ռուս-թուրքական պատերազմում տանուլ տալուց հետո թուրքերի իշխանության տակ գնտվող քրիստոնյա մի շարք ազգեր ազատագրվեցին: Միեւնույն ժամանակ հայերը փորձում էին ստանալ Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայից անկախանալու համար եւ միանալու Արեւելյան Հայաստանին, որի արդյունքում թուրքական կողմի մոտ կարող էր վախ առաջանալ կորցնելու իր տարածքներից եւս մեկը:
Հոդվածի բաժինը` Կոնֆլիկտաբանություն, Հոդվածներ |
Հոդվածի գրանշումներ` մեթոդաբանություն, Վահագն Տատրյան, ցեղասպանություն |
մեկնաբանություն չկա »

June 14, 2010 | Հրապարակել է Admin3-ը |
Հեղինակ` Աստղիկ Օսյան astghosyan@gmail.com Ազգայնականությունն ազգերի գոյության և համախմբման հիմնական միջոցներից է հանդիսանում: Այնուամենայնիվ, որոշ մեկնաբանությունների պայմաններում այն կարող է ընկալվել որպես ազգերի համերաշխության և համագործակցության սպառնալիք, հետևաբար նաև որպես անհանդուրժողականության հիմք և գլոբալացման գործընթացի խոչընդոտ: Նման սխալ մեկնաբանություններից խուսափելու համար անհրաժեշտ է տարանջատել ազգայնականությունը վերջինիս ծայրահեղ դրսևորումներից, մասնավորապես, ազգայնամոլությունից կամ շովինիզմից, էթնոցենտրիզմից, ֆաշիզմից, քսենոֆոբիայից, [...]
Հոդվածի բաժինը` Մեթոդաբանություն |
Հոդվածի գրանշումներ` ազգայնականություն, կոնստրուկտիվիզմ, ցեղասպանություն |
1 մեկնաբանություն »