Հայտարարություն

Հայկական Սոցիոլոգիական Ակումբն արդեն մեկ տարեկան է: Գործունեության շրջանակում համագործակցել է մի շարք կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ: Ամենամեծ ձեռքբերումներից այն է, որ հայկական էլեկտրոնային դաշտում կա միակ հայկական մասնագիտական կայքը` http://armsociology.com/, որտեղ հրապարակվում են մասնագիտական նորություններ, հայտարարություններ, գիտական աշխատանքներ և այլ օգտակար նյութեր: Կայքի գործունեությունն էլ ավելի զարգացնելու համար Հայկական Սոցիոլոգիական Ակումբը հայտարարում է նախաձեռնող [...]

Հակատերևաթափ

Այս անգամ Future Creators խուբը փորձել էր գտնել սոցիոլոգիայի միասնականության խորհրդանիշը, որը կհամախմբեր բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն տվյալ ոլորտի հետ: Բոլոր սոցիոլոգներին հայտնի է «սոցիոլոգիայի ծառ» հասկացությունը, որը որոշ չափով կարելի է համարել տվյալ գիտության խորհրդանիշ: Հենց այդ էր պատճառը, որ Future Creators խումբը փորձել էր գտնել այդ խորհրդանիշի յուրովի [...]

Դասընթացների շարք սոցիոլոգիայի բաժնի չորրորդ, մագիստրատուրա առաջին, երկրորդ կուրսերի համար

Այս դասընթացը կներկայացնի մի քանի մեթոդ, որոնք միասին ներկայացնում են գործողությունների հետազոտման ոչ քանակական մեթոդների մի խումբ (Problem Structuring Methods): Դասընթացը կներկայացնի հետևյալ չորս մեթոդները` – Որոշման ամրության վերլուծություն (Robustness Analysis), – Փափուկ համակարգերի մեթոդաբանություն (Soft Systems Methodology), – Ռազմավարական որոշման մոտեցում (Strategic Choice Approach), – Ռազմավարական տարբերակների մշակում և վերլուծություն (Strategic Options Design and [...]

Սոցիոլոգիան՝ որպես գալիք սերնդի մասնագիտություն

Future Creators՝ այսպես են իրենց կոչում սոցիոլոգիայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, ովքեր նպատակ են հետապնդում բարձրացնել իրենց ֆակուլտետի հեղինակությունը ապագա ուսանողների շրջանում: Այցերը մի շարք դպրոցներ թույլ կտան աշակերտներին ավելի հստակ պատկերացում կազմել սոցիոլոգիայի վերաբերյալ, ինչն էլ ավելի կհեշտացնի ապագա մասնագիտության ընտրությունը: Առաջին դպրոցը, ուր այցելեցին խմբի անդամները, Հայկ Բժշկյանցի անվան թիվ 129 դպրոցն էր: [...]

Էլեկտրոնային գրադարնների օգտագործում և կառավարում

Եպհ սոցիոլոգիայի ֆակուլտետը և Հայկական սոցիոլոգիական ակումբը գրադարանավարների օրվա առթիվ կազմակերպում են սեմինար-քննարկում` <<Էլեկտրոնային գրադարանների օգտագործում և կառավարում>> թեմայով: Միջոցառմանը հրավիրված են սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Սաթենիկ Մարգարյանը և Համահայկական էլեկտրոնային գրադարանի (http://www.freebooks.do.am/) ադմինիստրատոր Գևորգ Ղազարյանը: Միջոցառումը տեղի կունենա 07.10 ժամը  12 :00-ին, Կոնֆլիկտի լուծման կենտրոնում (Եպհ կենտրոնական մասնաշենք, գրադարանի 3-րդ հարկ):

Քննարկում նվիրված հայ ինքնությանը

<<ԱԿՈՍ>> մշակութային հկ-ի կողմից կազմակերպված <<Արվեստագետների միջազգային ստեղծագործական կացարան>> ծրագրի շրջանակներում Հայաստանում է գտնվում արվեստագետ Փիթեր Գինենը / Pieter Geenen/: Սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը և Հայկական սոցիոլոգիական ակումբը կազմակերպում է հանդիպում ուսանողների հետ, որտեղ Փիթեր Գինենը կներկայացնի իր` <<Արարատ լեռան` որպես սրբապատկերի նշանակութունը հայ ինքնության կոնտեքստում>> ուսումնասիրությունը: Նյութի ներկայացմանը կհաջորդի քննարկումը: Աշխատանքային լեզուն անգլերենն [...]

Առաջնորդներ և նրանց հետևորդներ

«Մյուսների հետ հեշտ է ապրել ընդհանուր հասկացություններով, մենության մեջ հեշտ է ապրել սեփական կանոններով, բայց մեծություն է այն մարդը, որ ամբոխի մեջ հեշտությամբ պահում է մենության անկախությունը»: Սակայն բնության մեջ մարդիկ կողմնորոշված են դեպի ուրիշները, և քանի որ մարդիկ էլ սոցիալական կենդանիներ են, ապա մնացած խմբերի նման մենք էլ ենք ընտրում առաջնորդներ և հետևում նրանց [...]

Հայաստանի բրենդը

Պետության բրենդի ձևավորումը ցանկացած երկրի կարևորության բարձրացման ուղղված ռազմավարական գործընթացն է: Արտաքին տնտեսական քաղաքականությունը և տնտեսական աճի զարգացման դինամիկան արտաքին շուկայում կապված են երկրի հեղինակության հետ: Նախ և առաջ պետք է սահմանել, թե ինչ է բրենդը և ինչով է այն տարբերվում ընդհանուր սովորական անուններից: Բրենդ կարող է լինել ցանկացած անուն:

Պատերազմի սոցիետալ հետևանքները

Հեղինակ Սոնա Նահապետյան sona.nahapetyan@gmail.com Ի՞նչ է իրենից ներկայացնում պատերազմը: Որպեսզի առավել լավ հասկանանք պատերազմի համակարգային մոտեցումը և որպեսզի կոնֆլիկտի համակարգային կառավարումը և կանխարգելման  ռազմավարությունները առավել լավ ձևավորվեն, իրագործվեն և գնահատվեն, անհրաժեշտ է  ձևավորվել պատերազմի սոցիետալ  և համակարգային հետևանքները գնահատելու չափումներ: Սա հնարավորություն կտա առավել լավ տեղեկանալ սոցիալական կոնֆլիկտների և գլոբալ մասշտաբում նաև  քաղաքական բռնության վերաբերյալ: [...]

Ինչ է բանակցությունը

Բանակցությունները(այսուհետև Բ.) մի քանի րոպեանոց իրադարձություններ չեն, որոնք կարելի է անց կացնել իմիջիայլոց, այլ շատ պատասխանատու և աշխատատար գործ է, որըսկսում է շատ ավելի շուտ, քան հենց բանակցության վարման օրը: Յուրաքանչյուր Բ. բաղկացած է 3 փուլից. 1. Բ. նախապատրաստում, 2. Բ. ընթացք, 3. Բ. նախապատրաստման, ընթացքի և արդյունքի վերլուծություն Բ. նախապատրաստման փուլը իր մեջ ներառում [...]