
February 4, 2013 | Posted by Admin3
Հեղինակ` Մարինա Գալստյան
galstyanmarina@gmail.com
Միշել Ֆուկոն ֆրանսիացի տեսաբան է, որին դասում են կառուցվածքաբանության կամ, ավելի ճիշտ, պոստկառուցվածքաբանության ներկայացուցիչների շարքերին: Սակայն ինքը Ֆուկոն իրեն չէր համարում կառուցվածքաբան: Իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասում է, որ կառուցվածքաբանության շարքին հեղինակներին դասում են կողքից դիտարկողները, այսինքն` դա գնահատական է, որ տրվում է այս կամ այն հեղինակին: Սույն Էսսեն փորձ է համառոտ ներկայացնել ֆուկոյի հիմնական գաղափարները, որոնք տեղ են գտել «Բառեր և իրեր» գրքում:
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Սոցիոլոգիա |
Tags: Մ. Ֆուկո |
No Comments »

January 28, 2013 | Posted by Admin3
(1903-1969)
Գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա և երաժշտագետ Թեոդոր Լյուդվիգ Վիզենգրունդ Ադոռնոն ծնվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 1903 թվականին: Մանուկ տարիներից ունեցել է հետաքրքրություն երաժշտության հանդեպ, ինչին մեծապես նպաստել է մայրը: Ի դեպ, մի քանի տարի հոր ազգանունը կրելուց հետո նա սկսում է հանդես գալ մոր ազգանվամբ:
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Կենսագրություններ |
Tags: |
No Comments »

January 23, 2013 | Posted by Admin3
1931-1994
Գի Էռնստ Դեբորը (Փարիզ, 1931թ-ի դեկտեմբերի 28- 1994թ-ի նոյեմբերի 30, Օվերն) ֆրանսիացի գրող, նկարիչ-ավանգարդիստ, փիլիսոփա, սոցիոլոգ և ռեժիսյոր է, «Ներկայացման հասարակություն» (1967) գրքի հեղինակն է, ինչպես նաև Situationist International (SI) հեղափոխական խմբի հիմնադիրը:
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Կենսագրություններ |
Tags: Գի Դեբոր, կենսագրություն, ներկայացման հասարակություն |
No Comments »

January 13, 2013 | Posted by Admin3
Հեղինակ` Գևորգ Տեր Հովհաննիսյան
gevorgterhovhannisyan@gmail.com
Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառների համակարգային ուսումնասիրությունը և դրա հիմքում ընկած առանձնահատկությունների ու դրանք պատճառավորող գործոնների վերհանումը, պարզաբանումն ու մասնագիտական վերլուծությունն առանձնակի կարևորություն է ներկայացնում ոչ միայն պատմական և քաղաքագիտական, այլև միջազգային իրավունքի շրջանակներում: Կարդալ ամբողջությամբ »
Categories: Կոնֆլիկտաբանություն |
Tags: էթնիկ փոքրամասնություն, հայ-ադրբեջանական |
No Comments »

January 13, 2013 | Posted by Admin3
Հեղինակ` Մելինե Ասլանյան
meline14@gmail.com
“Գիտելիքի սոցիոլոգիա” հասկացությունը ներմուծել է Մարքս Շիլլեռը 1920 թվականին Գերմանիայում, իսկ այնուհետև զարգացրել Կ. Մանհեյմն իր աշխատություններում:
Ի սկզբանե հարկ է նշել, որ Պիտեր Բերգերի և Թոմաս Լուկմանի “Իրականության սոցիալական կառուցակցում” աշխատությունը մտածված է եղել որպես գիտելիքի սոցիոլոգիայի համար համակարգային տեսական աշխատություն: Կարդալ ամբողջությամբ »
Categories: Սոցիոլոգիա |
Tags: գիտելիքի Սոցիոլոգիա, սոցիալական իրականության կառուցակցում |
No Comments »

December 8, 2012 | Posted by Admin3
Հեղինակ Տաթև Կարապետյան
tatevkarapetyan@mail.ru
Կոգնիտիվ դիսոնանսը (անգլ. cognitive `«ճանաչողական» և dissonance `«համերաշխության բացակայություն») անհատի սոցիալ հոգեբանական վիճակ է, որը բնութագրվոմ է անհատի գիտակցությունում հակասական բնույթի տեղեկատվության բախումով` որևիցե երևույթի վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումների առաջացումով, ինչը իր հերթին հոգեբանական անհարմարության զգացում է առաջացնում անհատի մոտ: Այլ կերպ ասած` կոգնիտիվ դիսոնանսը մի սոցիալ հոգեբանական ևրևույթ է, երբ անհատի կողմից սոցիալական իրականության ճանաչողության ժամանակ տեղի է ունենում անհամապատասխանելիության սպասելիքների և իրականության միջև: Կարդալ ամբողջությամբ »
Categories: Սոցիալական հոգեբանություն |
Tags: կոգնիտիվ դիսոնանս, ճանաչողական կոնֆլիկտ |
No Comments »

December 4, 2012 | Posted by Admin3
Հեղինակ` Տաթև Կարապետյան
tatevkarapetyan@mail.ru
Կոնֆլիկտի դիտարկումը, որպես սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբողջություն, թույլ է տալիս հասկանալ կոնֆլիկտի բովանդակային կարևորագույն ասպեկտներից մեկը: Այդտեղ կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ մարդը գտնվում է ինֆորմացիոն դաշտում, որտեղից նա կարող է ստանալ բազմապիսի ու բազմաբնույթ ինֆորմացիա: Անձին հատկապես դժվար է լինում կողմնորոշվել սոցիալական իրականության մեջ այն ժամանակ, երբ միևնույն երևույթի մասին ստացված տեղեկատվությունը հակասական է լինում: Այս իրավիճակը մարդու մոտ ֆրուստրացիա է առաջացնում և կարող է հասցնել սթրեսային իրավիճակի: Ֆրուստրացիայի հետևանքները իրենց հերթին կարող են ծնել ագրեսիա: Նման իրավիճակում մարդը չի կարող երկար գոյատևել: Այդ նպատակով մարդը մշակում է կենսագործունեության այնպիսի քայլեր, որոնք կանխարգելում են հոգեբանական բացասական հետևանքները: Կարդալ ամբողջությամբ »
Categories: Կոնֆլիկտաբանություն |
Tags: կոնֆլիկտ |
No Comments »

December 1, 2012 | Posted by Admin3
Հեղինակ` Տաթև Կարապետյան
tatevkarapetyan@mail.ru
- Մարդկային տեսակի ընդհանուր բնութագիրը
Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը: Յուրաքանչյուր առանձին անհատ տիրապետում է իրեն տարբերակող առանձնահատկությունների և այդ իմաստով նա բացառիկ է, բայց միևնույն ժամանակ նրանում առկա են ընդհանուր առմամբ մարդկային տեսակին բնորոշ բոլոր գծերը: Նրա անհատականությունը պայմանավորված է մարդկային գոյության յուրահատկություններով, որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մարդկության ընդհանուր բնութագրի ուսումնասիրությունը պետք է առաջնային լինի մարդկային անհատականության բնութագրիչների և անձի ուսումնասիրության նկատմամբ:
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Սոցիալական հոգեբանություն |
Tags: Է. Ֆրոմմ, մարդու բնավորություն |
No Comments »

October 30, 2012 | Posted by Admin3
Gayane Harutyunyan
gayane.harutyunyan@gmail.com
Phenomena of markets exist from the very beginning of human kind development, though from that time till now not only the perception of markets but also markets themselves have cardinally changed. According to K. Polany in all epochs forerunning this one markets were only auxiliary tools for economic life [Polany 1944, 69]. Կարդալ ամբողջությամբ »
Categories: Papers in English |
Tags: exchange theory |
1 Comment »

October 27, 2012 | Posted by Admin3
Sona Nahapetyan
sona.nahapetyan@gmail.com
I. Introduction
When dealing with the information from online sources the main statements that we come across is that they do not correspond the reality. This is being proved by the content analysis and various comparison studies. But there’s one point, which is not being considered, and that’s the reason why people are tend to believe the online sources. According to Berger and Luckmann mass media do not reflect the world in any empirical sense, but instead help construct and maintain it by re-presenting particular meanings and understandings of “reality”[1].
Կարդալ ամբողջությամբ »
Categories: Papers in English |
Tags: social construction of the reality, textuality |
No Comments »