ՀԵՐԲԵՐՏ ԲԼՈւՄԵՐ

սիմվոլիկ ինտերակցիոնիզմ1900-1987

 Հերբերտ Բլումերը ծնվել է 1900թ.-ին  ԱՄՆ-ի Սենթ-Լույիս  նահանգում: Ամերիկացի սոցիոլոգ ու սոցիալ հոգեբան , ինտերակցիոնիզմ Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչ, եղել է Ջ.Գ. Միդի աշակերտը:  1925-1952 դասավանդել է Չիկագոյի համալսարանում, որտեղ իր ուսուցչի՝ Ջ.Գ. Միդի, պաշտոնն է զբաղացրել: 1952թ-ից աշխատել է Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում: 1955թ-ին Ամերիկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահի պաշտոն է զբաղեցնում:

1937թ-ին Բլումերը սիմվոլիկ ինտերակցիոնիզմի հասկացությունն է առաջարկում, մատնանշելու համար այն կոնցեպցիան, որի դասականը համարվում է հենց ինքը: Տվյալ կոնցեպցիայի շրջանակներում Ջ. Միդը ու Հ. Բլումերը մարդկանց փոխազդեցությունները դիտարկում են որպես անդադար  երկխոսություն, որի ընթացքում մասնակիցները դիտարկում ու իմաստավորում են միմյանց  նպատակները ու առձագանքում են դրանց: Այդպիսի փոխազնեցությունը տեղի է ունենում սիմվոլների, ժեստերի միջոցով, որոնց մեջ որոշակի իմաստ է դրվում: Այդ ժեստերին ու սիմվոլներին փոխադարձ ռեակցիա է հետևում՝ ինտերպրիտացիայի միջոցով: Ու այդ փոխազդեցությունը հնարավոր է դառնում այն դեպքում, երբ մարդիկ սիմվոլներին միևնուն նշանակություն են հաղորդում:

Բլումերը համարվում է ամերիկյան սոցիոլոգիայի դասական՝ զանգվածային հասարակության խնդիրների ուսումնասիրության հարցում: Նա մեծ ներդնում ունի մարդկանց կոլլեկտիվ վարքի ուսումնասիրություններում, հատկապես ոչ կազմակերպված կամ թույլ կազմակերպված խմբերում (ամբոխ, զանգվածներ, հասարակայնություն, շարժումներ և այլն..): Բլումերը նաև նպաստեց որակական և հատկապես էթնոգրաֆիկական  հետազոտությունների կիրառության տարածմանը սոցիոլոգիայում այդպիսով մարտահրավեր նետելով ավանդական պոզիտիվիստական ուսումնասիրության մեթոդաբանությանը, ինչի համար  հետագայում բազմաթիվ գիտնականների կողմից ենթարկվեց քննադատության:

 

.Հիմնական աշխատանքների ցանկ

 

Թարգմանեց` Իռա Բաղդասարյան

FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել