Հոդվածներ հետևյալ բաժնից` 'Կոնֆլիկտաբանություն'

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման քաղաքականության համեմատական վերլուծություն

Գևորգ Գասպարյան gevor.gasparyan@yandex.ru Դարասկզբին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և տարածումը հասարակական կենսագործունեության բոլոր ոլորտներում թույլ է տալիս խոսելու մարդկության զարգացման որակական նոր փուլի սկսման մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ արմատական վերակառուցումների է ենթարկվում սոցիալական իրականությունը, քաղաքական ու տնտեսական սուբյեկտների գործունեությունը, ինչպես նաև հասարակական զարգացման և գործառնության մի շարք օրինաչափություններ: Տեղեկատվական հեղափոխության արդյունքում էականորեն փոփոխվում են սոցիալական կապերի [...]

1988թ-ի Սումգաիթի ցեղասպանության ուսումնասիրության մեթոդաբանական հարցերի շուրջ

Հեղինակներ` Վարդուհի Գաբոյան ,Արշալույս Հակոբյան varduhi_gaboyan92@mail.ru ; aka-aka92@mail.ru Սումգայիթը ցույց տվեց, որ բազմազգ պետությունում, որտեղ ազգերի միջև բարեկամությունը հավերժ սուրբ էր համարվում, մարդկանց կարող են սպանել միայն նրա համար, որ նրանք այլ ազգ են ներկայացնում:   Սումգայիթի դեպքերը իրենց դրսևորումը գտան ԽՍՀՄ փլուզման մայրամուտին: 1980-ականներին երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով սրվել էին ազգային հարցերը, ուժգնացել [...]

Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու հիմնապատաճառները

    Հեղինակ` Գևորգ Տեր Հովհաննիսյան gevorgterhovhannisyan@gmail.com Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառների համակարգային ուսումնասիրությունը և դրա հիմքում ընկած առանձնահատկությունների ու դրանք պատճառավորող գործոնների վերհանումը, պարզաբանումն ու մասնագիտական վերլուծությունն  առանձնակի կարևորություն է ներկայացնում ոչ միայն պատմական և քաղաքագիտական, այլև միջազգային իրավունքի շրջանակներում:

Կոնֆլիկտի հոգեբանական տիրույթը. զգացմունքային և ճանաչողական մակարդակներ

Հեղինակ` Տաթև Կարապետյան tatevkarapetyan@mail.ru Կոնֆլիկտի դիտարկումը, որպես սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբողջություն, թույլ է տալիս հասկանալ կոնֆլիկտի բովանդակային կարևորագույն ասպեկտներից  մեկը:   Այդտեղ կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ մարդը գտնվում է ինֆորմացիոն դաշտում, որտեղից նա կարող է ստանալ բազմապիսի ու բազմաբնույթ ինֆորմացիա: Անձին հատկապես դժվար է լինում կողմնորոշվել սոցիալական իրականության մեջ այն ժամանակ, երբ միևնույն երևույթի մասին [...]

Կոնֆլիկտների մաթեմատիկական մոդելավորում

Հեղինակ` Տաթև Կարապետյան tatevkarapetyan@mail.ru Կոնֆլիկտների մոդելավորումը պետք է մշտապես գտնվի կառավարողների և այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր ձգտում են կոնֆլիկտում մաքսիմալ շահել: Կոնֆլիկտի մոդելավորումը թույլ է տալիս բացահայտել նոր բովանդակություններ, որոնք սովորաբար գրավում են բոլոր սուբյեկտներին, թե ինչ սցենարով է զարգանալու կոնֆլիկտը հետագայում և թե ինչ հնարավոր փոխազդեցություններ կան կոնֆլիկտում:

Պաղեստինա-իսրաելական բանակցությունների ժամանակակից փուլը

Հեղինակ` Տաթև Կարապետյան tatevkarapetyan@mail.ru Արաբաիսրաելական կոնֆլիկտն իրենից ներկայացնում է կոնֆլիկտային հարաբերությունների մի ամբողջ համակարգ, որոնց կենտրոնում գտնվում է Իսրաել պետությունը: Արաբաիսրաելական կոնֆլիկտի ուսումնասիրության համար շատ կարևոն է առանձնացնել այն կենտրոնական հիմնախնդիրները, որոնք ընկած են այս բարդ և խորը արմատավորված կոնֆլիկտում: Պաղեստինաիսրաելական կոնֆլիկտ` արաբաիսրաելական կոնֆլիկտի սկզբնապատճառը և միջուկը Իսրաելի կոնֆլիկտը արաբական երկրների հետ, որոնց շարքում առաջին [...]

Միջուկային անվտանգության խնդիրը գլոբալ անվտանգության պահպանման հարցում. Ճապոնիայի միջուկային հիմնահարցերը

Հեղինակ` Տաթև Կարապետյան tatevkarapetyan@mail.r Գլոբալ անվտանգության խնդիրը կենտրոնական տեղ է զբաղեցնում միջազգային հարաբերությունների համակարգում: Դրա հետ այսպես, թե այնպես առնչվում է նաև միջազգային քաղաքականության ցանկացած հարց: Ազգերը, էթնիկ խմբերը, կայսրություններն ու պետությունները մարդկության պատմության ընթացքում մշտապես թշնամացել են միմյանց նկատմամբ ու կործանել են իրար: Այդ իսկ պատճառով մասնագետները փորձել են ստեղծել պաշտպանության և հակազդեցության տարատեսակ [...]

Էթնիկ կոնֆլիկտներ ու էթնիկ ռիսկեր. թուրք հասարակության օրինակով

Հեղինակ` Գայանե Հարությունյան gayane.harutyunyan@gmail.com Սույն աշխտանքը նվիրված է էթնիկ ռիսկերի և էթնիկ կոֆլիկտների ուսումնասիրությանը: Աշխատնաքում էթնիկ ռիսկն ու էթնիկ կոնֆլիկտը դիտարկվել է իբրև էթնիկ հիմնախնդրի դրսևորման ձև: Նյութում առկա են հիմնախնդրի վերաբերյալ ինչպես տեսական դրույթներ, այնպես էլ դրանցից բխող կոնկրետ օրինակներ :

Ցեղասպանության՝ որպես սոցիոլոգիական հիմնախնդրի ուսումնասիրման մեթոդաբանական բաղադրիչները հայկական օրինակով

Ցեղասպանությունը, ինչպես եւ ցանկացած այլ երեւույթ, բազմակողմանի վերլուծության կարիք ունի: Խոսելով բազմակողմանիության մասին առավել մեծ շեշտադրում անհրաժեշտ է կատարել ժամանակային եւ տարածական գործոնների վրա:

Ժամանակային գործոնը Հայոց ցեղասպանության դեպքում կապված էր տվյալ տարիներին Թուրքիայի արտաքին իրադրության հետ: Ինչպես գիտենք 1912-1913թթ.-ի ռուս-թուրքական պատերազմում տանուլ տալուց հետո թուրքերի իշխանության տակ գնտվող քրիստոնյա մի շարք ազգեր ազատագրվեցին: Միեւնույն ժամանակ հայերը փորձում էին ստանալ Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայից անկախանալու համար եւ միանալու Արեւելյան Հայաստանին, որի արդյունքում թուրքական կողմի մոտ կարող էր վախ առաջանալ կորցնելու իր տարածքներից եւս մեկը:

Պատերազմի սոցիետալ հետևանքները

Սոնա Նահապետյան sona.nahapetyan@gmail.com Ի՞նչ է իրենից ներկայացնում պատերազմը: Որպեսզի առավել լավ հասկանանք պատերազմի համակարգային մոտեցումը և որպեսզի կոնֆլիկտի համակարգային կառավարումը և կանխարգելման  ռազմավարությունները առավել լավ ձևավորվեն, իրագործվեն և գնահատվեն, անհրաժեշտ է  ձևավորվել պատերազմի սոցիետալ  և համակարգային հետևանքները գնահատելու չափումներ: Սա հնարավորություն կտա առավել լավ տեղեկանալ սոցիալական կոնֆլիկտների և գլոբալ մասշտաբում նաև  քաղաքական բռնության վերաբերյալ: Գոյություն [...]