Ս. Մոսկովիչի «Ամբոխների դարաշրջան». Առաջնորդի սկզբունքը. Խարիզմատիկ առաջնորդի հոգեբանությունը

Երևանի պետական համալսարան

Սոցիոլոգիայի ֆակուլտետ

Մագիստրատուրա I կուրս

Հայրապետյան Սոնա

Առաջնորդի սկզբունքը

Ամբոխի հոգեբանության պարադոքսը

Հեղինակն այս  գլխում իր հայացքները սկսում է շարադրել Տարդի և Լե Բոնի ամբոխի ուսումնասիրություններից: Տարդը իր ուսումնասիրություններում շարժվում է  Լե Բոնի ճանապարհով: Նա սկսում է ամբոխի ուսումնասիրություններից, որն էլ ըստ նրա համարվում էր հասարակական կյանքի տարրերային, անարխիստական, բնական և տիպիկ երևույթ: Սակայն Տարդին թվում է, որ վերջնական տեսքով ամբոխն ավելի կարևոր է, քան արհեստական ամբոխները, որոնք կազմակերպված են, կարգավորված, օրինակ` քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունները և այլն:

Կարելի է ենթադրել, որ եկեղեցին, ընտանիքները, պետությունը, սոցիալական դասերը, որոնք համարվում են հիմնական և բնական միություններ, իրականում արհեստական են: Այստեղ հեղինակը մեջբերում է կատարում` նշելով. «Սկզբում մարդիկ ստեղծեցին հասարակությունը, այնուհետև ի հայտ եկան զանգվածները. Իսկ այսօր կարող ենք ասել, որ սկզբում մարդիկ գոյություն ունեին զանգվածում, այնուհետև նրանք ստեղծեցին հասարակությունը»:

Այստեղ էլ կայանում է արմատական տարբերությունը: Ամենառաֆինացված, ամենազարգացած հասարակական ինստիտուտները (ընտանիք, եկեղեցի, արհմիություններ, կուսակցություններ) հանդիսանում են հասարակ հասարակության` ամբոխի,  վերաձևակերպված ձևեր: Սրանք ունեն իրենց հոգեբանական բնութագրիչները: Հետևաբար գիտության խնդիրն է ոչ թե զանգվածի էության ուսումնսիրումը հասարակության հասկացման միջոցով, այլ հասարակության ուսումնասիրումն է զանգվածների մասին գիտելիքների հիման վրա. յուրաքանչյուր հասարակություն ծնվում է զանգվածից: Այսպիսով ամբոխի հոգեբանությունը դառնում է գիտություն հասարակության որպես ամբողջի մասին, քանի որ ամբոխները իրենց հայտնաբերում են ամեն տեղ:

Սա էլ հենց առաջ է բերում հիմնական դժվարությունը: Համաձայն ամբոխի հոգեբանության տեսաբանների` ամբոխը ունակ չէ ինտելեկտուալ ստեղծագործության, պատմական նախաձեռնողականության: Այստեղ հենց  հարց է առաջանում. ինչպե՞ս կարող էին նրանք դա անել, եթե  միմյանց հետ հավաքված մարդկանց մոտ մտածելու ունակությունը նվազում է և իրականության զգացումը մաքրվում է:  Սակայն, միևնույն ժամանակ, երբ դիտարկում ենք  սոցիալական ինստիտուտները, մենք տեսնում ենք, որ դրանք զարգանում են: Այսպես մենք կանգնում ենք ամբոխի հոգեբանության պարադոքսի առջև: Որպեսզի լուծենք այս պարադոքսը պետք է գանք հետևյալ սկզբունքից. «սուբյեկտները, որոնք միավորվել են ամբոխում, ավելի քիչ գիտակից են, ավելի քիչ են հակված ստեղծագործ գործունեության, քան առանձին առանձին վերցրած»: Այս դեպքում Տարդի մոտ առաջ է գալիս այլընտրանքային լուծում, որը հետևյալն է . «Ամբոխում գոյութուն ունի առանձին վերցրած սուբյեկտների դաս, որը հավաքում է մյուսներին իր շուրջ և ղեկավարում է նրանց»:  Այդպիսի մարդիկ առաջնորդներն են, կրոնական  քաղաքական գործիչները և այլն:

«Ովքեր են նրանք` այդ բացառիկ մարդիկ, որտեղից է նրանց այդ ամենակարողությունը»…

Ամբոխի հոգեբանության կենտրոնը զանգվածից տեղափոխվում է դեպի լիդեր: Իմմիտացիան, որը ներշնչման ձ¨ է հանդիսանում, դառնում է հասարակական կյանքի գլխավոր մեխանիզմ: Ենթադրվում է, որ այն բացատրում է առաջնորդի ազդեցությունը այդ իմմիտատորների խմբի վրա: Ենթադրելով, որ մի կողմից գոյություն ունի առաջնային չմիջնորդավորված ազդեցություն  մի մարդուց մյուսի վրա, իսկ մյուս կողմից  իմմիտացիոն ներշնչանքը տարածվում է նա¨ այնպիսսի միջոցներով, ինչպիսիք են օրինակ թերերը ¨ Տարդը համեմատում է լրագրողի գործունեությունը հիպնոս կատարողի ազդեցության հետ:

Արհեստական և բնական ամբոխներ

Մեծ հասարակական զանգվածները  թույլ են տալիս դիտարկել բազմաթիվ գործողություններ և ռեակցիաներ, մարդկանց, որոնք փոխվում են և փոխում են միմյանց, խմբեր, որոնք ստեղծվում և կործանվում են: Ցանկացածը, ով երկար ժամանակ հետազոտում է , նկատում է դրանցում առկա փոփոխություններ, ինչպես նաև կրկնություններ, նույնականացումներ և առաջացումներ: Գոյություն ունի հասարակ երևույթների  երկու տեսակ: Օրագանական բնությունում դրանցից մեկը անվանում ենք մուտացիաներ, մյուսը` ժառանգականություն: Մարդը, որը հայտնագործում է, խախտում է իրերի կարգը: Մարդը, որը նմանակում է, վերականգնում է այդ:  Առաջինը իրականացրեց էվոլյուցիա, երկրորդը` մոնոտոնության  կրկնություն, այսինքն` ավանդույթ, մոդա: Եթե նմանակումը սկիզբ է առնում հայտնագործումից, ապա յուրաքանչյուր խումբ, յուրաքանչյուր հասարակություն առաջանում է այն մարդուց, որը կրկնվել է հազարավոր կամ միլիոնավոր օրինակներով. քրիստոնյաները նմանակում են Քրիստոսին: Իսկ ի՞նչու ենք մենք նմանակում:  Սովորաբար մենք դա անում ենք 2 պատճառով` բնազդաբար ¨ տնտեսելով մեր ուժերը: Այս առիթով Տարդը գրում է. «Եթե նմանակումը սոցիալական եր¨ույթ է , ապա այն ինչը սոցիալական չէ, այլ բարձր մակարդակի բնական է համարվում, դա բնազդական ծուլություն է, որից առաջանում է հակվածությունը նմանակել այն բանի համար , որպեսզի խուսափենք աշխատանքից, ինչ-որ բան մտածենք: Բայց այսպիսի հակվածությունը ինքնստինքյան է, եթե այն  անհրաժեշտաբար նախորդում է սոցիալական վարքին, գործողությանը, որում այն գտնում է իր բավարարվածությունը, միանգամայն բազմազան է իր ուղղվածությամբ ¨ ինտենսիվությամբ»:

Այս կերպ Տարդը փորձում է ցույց տալ, որ մարդը առանց կասկածների սոցիալական կենդանի է: Սակայն նա որպես այդպիսին հանդես է գալիս այն ժամանակ, երբ ներշնչված է:  Հենց այստեղ էլ կոնֆորմիզմն է համարվում առաջին սոցիալական որակը, որը հիմք է ստեղծում ներշնչելու: Վերջինիս շնորհիվ ամենախորքերից ի հայտ են գալիս մտքերն ու զգացմունքները, որը չի նկատում գիտակցությունը:

Մարդը մտածող ոչխար է: Հեշտ հավատալով ¨ իմպուլսիվ կերպով նա ընդառաջ է գնում այն ամենին, ինչը չի տեսնում ¨ ոչինչ չգիտի դրա մասին: Ստացված հրամանից նա , ձգվում է, շարժվում է , ներդնում է մարմինն ու հոգին զանգվածի մեջ ¨ թույլ է տալիս զանգվածին իրեն կլանել, մինչ¨ որ չի փոխվում մինչ¨ անճանաչության:  Այստեղ Տարդը գալիս է այն մտքին, որ ինչքան էլ ամբոխները իրենց ծագումով լինեն տարբեր, մի¨նույն է, դրանք նման են միմյանց բազմաթիվ գծերով.

գ       իրենց անհամբերությամբ

գ       իրենց հիվանդագին ընկալումներով

գ       անպատասխանատվության ահավոր զգացումով

գ       իրենց ամենակարողության իլյուզիայով

գ       չափի զգացման կորստով

գ       չափազանցության ձգտումով

գ       էմոցիոնալ անկայունությամբ

գ       կոլեկտիվ հիստերիայով

գ       մանիայի ¨ մելանխոլիայի ժայթքումներով

Ամբոխի համար գոյություն չունի սահման անեծքների և հիացմունքի միջև,  «կեցցե’» և «մա’հ նրան» արտահայտությունների միջև:

Այս դեպքում Տարդը նշում է. «Նրանց մոտ իսկական կոլեկտիվ հալյուցինացիա է . մարդիկ, որոնք հավաքվել են միասին, վստահ են, որ լսում կամ տեսնում են իրերը, որոնք միայնակ չեն լսում ¨ տեսնում»:

Տարդը նշում է, որ ամբոխները սպոնտան են ¨ չեն կարող անընդհատ մնալ անհանգիստ վիճակում: Դրանք կամ անհետանում են այնքան արագ, որքան որ հայտնվել էին, առանց հետք թողնելու, կամ էլ հեղափոխություն են իրականացնում, որպեսզի վերածվեն կայուն ¨ կանոնակարգված ամբոխի: Գոյություն ունի շարժում, շղթա, որը վերածում է ամբոխի առաջին տիպը երկրորդի, որի արդյունքում էլ ի հայտ է գալիս ամբոխի նոր յուրահատուկ բնութագրիչ: Որպեսզի դրանք վերհանենք, բավական է նույնիսկ հայացք նետել որ¨է անհանգստացնող իրադարձության վրա, որտեղ մարդիկ գտնվում են մեկ մարդու ազդեցության տակ, օրինակ` երկրաշարժի ժամանակ, ֆուտբոլային խաղերի կամ երաժշտական մրցույթների, ¨ այն մարդկանց միավորումների վրա, որոնք ձ¨ավորվել են մտածված, օրինակ` եկեղեցին, կուսակցությունը ¨ այլն:

Հեշտությամբ կարելի է գտնել տարբերությունը, որը կայանում է կազմակերպության գոյության մեջ, որը հիմնվում է ընդհանուր հավատալիքների համակարգի վրա, հիերարխիայի կիրառման, որը ընդունված է կազմակերպության բոլոր անդամների կողմից: Հենց սա էլ տարբերակիչ հատկությունն է, որը հակադրում է բնական ամբոխները արհեստական ամբոխներին: Բնական ամբոխից արհեստական ամբոխ ճանապարհին հաջորդում է տրամաբանական էվոլյուցիան:

Այսպիսով ստացվում է, որ տարերային ամբոխները միշտ ձ¨ավորվում են ֆիզիկական գործոնի ազդեցության տակ, օրինակ` խցանումներ, անձր¨ներ, բնական աղետներ ¨ այլն: Իսկ կազմակերպված ամբոխները ձ¨ավորվում են ներքին պայմաններից ելնելով, փոխվում են  հավատալիքների ¨ կոլեկտիվ ցանկությունների գործողության միջոցով, նմանակման շղթայի միջոցով, որը դարձնում է մարդկանց ավելի ու ավելի միմյանց նման ¨ իրենց ընդհանուր մոդելին` առաջնորդին:

Ընդհանրացնելով նշենք, որ արհեստական և բնական ամբոխների տարբերակաման համար ամենագլխավորը արհեստական ամբոխներում նմանակման երևույթն է: Բնական ամբոխները առաջնորդվում են մեխանիկական օրենքներով, իսկ արհեստական ամբոխները հետ¨ում են նմանակման սոցիալական օրենքներով: Բնական ամբոխը նվազեցնում է անհատական մտածողության կարողությունը, իսկ արհեստական ամբոխը բարձրացնում է դրանք մինչև սոցիալական մակարդակ, որը կիսվում է բոլորի կողմից, նաև իրենց ղեկավարի:

Առաջնորդի սկզբունքը

Համաձայն ամբոխի հոգեբանության, զանգվածները ի վիճակի չեն իրական հոգևորի ստեղծման և հասարակական նախաձեռնողականության: Պատմության մեջ ցանկացած կարևոր հայտնագործություն, կարևոր փոփոխություն հանդիսանում է անհատաի կողմից ստեղծված: Յուրաքանչյուր կոլեկտիվ դրսևորման հիմքում թաքնված է անհատականությունը: Իսկ ինչ վերաբերում է զանգվածի կուլտին, հասարակությունում նրանց դերի փառաբանմանը, ապա դրանք բոլորը ամպագոռգոռ դեկլարացիաներ են, որոնք դուրս են գալիս այն դեմագոգներից, որոնք փորձում են թաքցնել իրենց անչափելի ամբիցիաները, եթե ոչ երեսպաշտությունը:

Այստեղ առաջ է գալիս հիմնական հարցադրումը. ամբոխները բանական են թե ոչ: Այդ դեպքում ինչու են նրանք թույլ տալիս խաբված լինել  այն մարդկանց կողմից, ում որ  նրանք վստահել են և ումից այլևս ոչինչ չեն պահանջում: Հարուստ են արդյոք նրանք տաղանդով և բարեգործությամբ: Ապա այդ դեպքում ինչու են նրանք այդքան վատ գլուխ հանում ձեռք բերված իշխանությունից: Տարդը այստեղ նշում է, որ իրականում զանգվածի ընկերները, դրանք կեղծ ընկերներ են, և մեջբերում է կատարում Վագներից և Վիկտոր Հյուգոյից. «ժողովուրդը հանդիսանում է արվեստի գործի գործող ուժ, իսկ միայնակ վերցրած մարդը ի վիճակի չէ որև բան արարելու, այլ ընդունակ է միայն սեփականացնել ընդհանուր հայտնագործությունները»:

Եթե դիտարկենք այն եզրահանգումները, ըստ որի  ամբոխի հոգեբանությունը արդարացնում է անհատի գերազանցությունը, ապա ակնհայտ է դառնում, որ դրանք բոլորը բերում են մի բանի` հայտնագործության: Գիտնականը, պետական գործիչը, նախագահը կամ կուսակցության քարտուղարը, մի խոսքով ասած ղեկավարը իրենից ներկայացնում է անհատականության կվինտեսսենցիա, իսկ դրա հակառակ տեսակը հայտնագործողն է: Նրանց գործունեության ոլորտները  միանգամայն տարբեր են, սակայն նրանց բնութագրիչները նույնական են, հիմնական տաղանդները ընդհանուր են: Գրեթե բոլորում կարելի է հայտնաբերել մարդկանց կատեգորիաների միջ¨ տարբերություն որոնք կարողանում են հայտնագործություն անել, ղեկավարել այն մարդկանց ովքեր կրկնօրինակում են այն կերպարին ում որ հետ¨ում են. օրինակ քրիստոնյաները Քրիստոսի կերպարին, կոմունիստները Ստալինին, հոգեվերլուծողները` Ֆրեյդին:

Եթե ասեն, որ լիդերները իրենցից ներկայացնում են հայտնագործողներ, կամ էլ հայտնագործողները դրանք լիդերների տարատեսակներ են, ապա սա կլինի չափազանցություն: Եթե առաջնորդը գրավում է զանգվածին, ապա դա տեղի է ունենում որ¨է էքստրաօրդինար ¨ օրիգինալ գործողության արդյունքում, որի վրա էլ նա կառուցում է իր հեղինակությունը: Նա հիացնում է բոլոր նրանց, ովքեր որ իրենց զգում են ներգրավված այդ նմանակման գործընթացում: Մենք բոլորս վերցնում ենք այդպիսի նմանակման պահանջմունքը: Նախ տեղի է ունենում մեր «Ես» ի տիրացում, այնուհետ¨ լիդերը  մոտենում է «Ես»ի հանգեցմանը, մարմանը: Քանի որ նա հազարավոր մարդկանց հոգեկանում զբաղեցնում է մի¨նույն տեղը, ապա նրանց ռեակցիաների արդյունքը, միանման զգացումները, նրանց մտքերի տրամաբանական կառուցվածքը, ծնում են տպավորություն կոլեկտիվ գիտակցության, խմբային հոգու, ընդհանուր գաղափարախոսության, որը գոյություն ունի ավտոնոմ կերպով:

Այստեղ ¨ս օգնության է գալիս մեր գիդը, այսինքն` Տարդը, հստակեցնելու վերոնշյալը.

«Նմանակումը զինվորական օրգանիզմի առաջնային ուժերից է, սակայն ինչն են կրկնօրինակում բանակում: Ղեկավարի կամքն ու գաղափարները, որն էլ ի շնորհիվ ենթակայության ¨ հավատի, տարածվում է ամբողջ բանակում ¨ հարյուր հազարավորները ստեղծում են մեկ ընդհանուր ոգին: Կոլեկտիվ ոգում չկա ավելի խորհրդավոր ¨ առեղծվածային. դա ուղակի առաջնորդի ոգին է»:

Իհարկե այս հիպոթեզը բնութագրական է ոչ միայն բանակի համար: Դրա իրական նշանակությունը առանց դժվարության ի հայտ է գալիս: Սա բացառում է «կոլեկտիվ գիտակցությունը», որը օգտագործվում է Դյուրքեյմի կողմից ¨ «ամբոխի ոգին», որը օգտագործում է Լե Բոնը: Այսպիսի ոգին, պնդում է Տարդը անըմբռնելի է ¨ իրականությունում գոյություն չունի: Կամ էլ այն մի փոքր այլ է, ինչպես առաջնորդի ոգին: Ամբոխի ոգին, դրա հոգեբանական ամբողջությունը հենց այն իդեալական լիդերն է, որը որ իր մեջ կրում է ամբոխի յուրաքանչյուր անդամ:

Այս առիթով տեղին է մեջբերել Միշլեի բանաձ¨ը.

«Իրենց էությամբ մարդիկ չեն կարող ապրել առանց իրենց ղեկավարման, ինչպես առանց հաց, ջրի ¨ քնի: Այդ քաղաքական կենդանիները կարիք ունեն կազմակերպման, այսինքն` կարգավորման ¨ ղեկավարության: Սա բնության օրենքն է. երբ մարդկանց խումբը հավաքվում են միասին, այդ մարդիկ տարվում են բնազդով` որ¨է մեկի իշխանության տակ ընկնելու: Յյուրաքանչյուր սոցիալական ոլորտում մարդը հենց դադարում է լինել միայնակ, նա ընկնում է առաջնորդի օրենքի տակ»:

Կանտը պնդում էր. «մարդը կենդանի է, որը այն պահից երբ սկսում է ապրել իր տեսակի մարդկանց կողքին, կարիք ունի տիրոջ: Սակայն այդ տերը ¨ս կենդանի է , որը կարիք ունի տիրոջ»: Իսկ այդ տիրոջ տերը հենց գաղափարն է, որին նա բացահայտել է կամ որը տիրացել է նրան:

Նորից անդրադառնանք առաջնորդի պարադոքսին ¨ պարզենք, թե ի՞նչ է առաջնորդը փնտրում ամբոխում: Այդ ո՞ր ցանկություննէ  նրանց ձգում դեպի ամբոխ, ստիպում է ազդել ամբոխի վրա. իշխանության ցանկությունը, սեփական ամբիցիաները թե դասային շահը: Իհարկե այս բոլորը ¨ս պատճառ են, սակայն ամբոխի հոգեբանությունը մեզ բացում է միակ պատճառը, որը իշխում է մնացած պատճառների վրա, դա  հեղինակության ցանկությունն է: եթե խոսքը գնում է անհատականությունների մասին, ապա դրանք կարող են լինել Ստալինս, Նապոլեոնը կամ Քրիստոսը ¨ այլն: Հեղինակության ցանկությունը դրս¨որվում է հայտնի լինելու ցանկության մեջ: Այստեղից առաջնորդի մոտ գալիս է կպչուն գաղափարը իր անունը հավերժացնելու:

Պետք է նշել, որ ոչ մի աջառնորդ չի կարող ղեկավարել անանուն, անհրաժեշտ է, որ նրա անունը ասոցացնեն իր հետ:  Բանականության համար անունը ոչինչ չի նշանակում, այն ծառայում է զգացմունքներին: Այդ հավերժության, անմահության, փառքի  համոզվածությունը զգացական նշաններ են իշխանության տիրապետման ¨ ուրիշների վրա տիրապետության: Մի խոսքով ասած` ներխուժել նրանց «Ես» ¨ իշխել նրանց եր¨ակայության վրա: Տարդը նշում է.

«Երբ ամբոխը հիանում է իր լիդերով, բանակը իր գեներալով, ինքը հիանում է հենց իրենով, այն իրեն է սեփականացնում այն բոլոր կարծիքները, որը այդ մարդը ունի»:

Այսպես մենք նորից գալիս ենք ¨ հանգում են պարադոքսի. Ինչու՞ են ամբոխները ենթարկվում առաջնորդին, ինչպես նախիրը հովվին: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սկսած այդ հարցը դարձավ ավելի արդիական: Ժամանակակից աշխարհում ի հայտ եկավ ֆենոմեն, որը ստեղծում էր վերապրումի տպավորություն, որի պատճառները անօգուտ փնտրում էին. որոշ առաջնորդների իշխանությունը ուղեկցվում էր ամենօրյա տեռոռով: Այս պահանջում է միլիոնավոր մարդկանց զոհաբերություններ դասային կամ ռասսայական մոտիվներով: Եվ այդ առաջնորդների իշխանությունը պահվում է ժողովրդի կամքով: Չնայած այդպիսի խստության, նրանք շրջապատված են եղել հարգանքով ¨ նույնիսկ անսահման սիրով: Շատ դեպքերում սերը ¨ հարգանքը կապված են սարսափի հետ: Սակայն այն ինչ ուղիղ կերպով պետք է կոչել հանցագործություններ, հայտնի էին բոլորին, բացառությամբ նրանց, ովքեր չէին ցանկանում դրա մասին իմանալ, նրանք ովքեր փակում էին իրենց աչքերը, որպեսզի չտեսնեին, փակում էին ականջները, որ չլսեին, բերանը որպեսզի չխոսային: Այսպես հանրաճանաչությունը, որով շրջապատված էին Հիտլերը, Ստալինը, բերում է խառնաշփոթության:

Այն փաստը, որ տոտալիտար ռեժիմը, չնայած իր հանցագործությունների ակնհայտությանը, հիմնվում է զանգվածների վրա, խորապես անհանգստացնում է,- գրում է Հաննա Արենդը:

Իրականում այն ոչ միայն անհանգստացնում է, այլ ապշեցնում է հենց այն դեպքում, երբ խոսքը գնում է Ստալինի մասին, որի մասին հայտնի է, թե ինչպիսի համառությամբ է նա հետապնդել իր թշնամիներին, կարգավորվում ¨ հետ¨ում էր յուրաքանչյուրի քայլերն ու գործերը: Ոչ ոք չէր «սողում» նրա տեռռոռից, այն տեռռոռից, որի լայն տարածումը հնարավոր էր միայն զանգվածների տարերային մասնակցությունից: Այնուամենայնիվ Ստալինը մնում էր հայտնի ¨ նրան «բարձրացնում» էին ինչպես Աստծու: Ըստ  գրքի հեղինակ Մոսկովիչիի, սարսափը, որը  Ստալինը ներշնչում էր, ավելի արդյունավետ էր այդ իմաստով, քան բարեկեցությունը, որը կարող էր ապահովվել նրա ռեժիմը: Այս առիթով սովետական փիլիսոփա Զինովեվան գրել է.

«Ինձ թվում է, որ Ստալինյան «մաքրությունները» նրան ավելի էին աստվածացնում, քան նրա ապրանքների գների իջեցման քաղաքականությունը»:

Նրա մասին գրում էին ոչ միայն ռուսական հեղինակները, այլ¨ արտասահմանյան մի շարք գրողներ: Ֆրանսիացի գրողներից մեկն ասել է.

«Հարյուրավոր ¨ հարյուր հազարավորներ տածում են իսկական մաքուր սեր մարշալ Ստալինի հանդեպ»:

Հեղինակներից մեկն էլ այսպես է բնութագրել Ստալինին.

«Մարդ` գիտնականի ուղեղով, աշխատավորի կառուցվածքով ¨ հագնված` ինչպես հասարակ զինվորը»:

Երբ մահացավ Ստալինը, մարդկանց զանգվածները ողբում էին փողոցում: Նրանք իրենց զգում էին որբացած, զրկված իրենց «Աստծուց»: Այստեղ առաջ է գալիս պանիկայի ¨ սարսափի եր¨ույթը: Այնուհետ¨ հաջորդում է սոցիալական հարաբերությունների անկում, անկարգություն, անարխիա, ինքնասպանություններ: Այս պատճառով կարելի է մահվան լուրը մատուցել մի փոքր իլյուզիայով, ասելով, որ առաջնորդը մահացու հիվանդ է, հնարավոր է շուտով մահանա:

Այս պայմաններում, երբ մահանում է առաջնորդը, ամբոխը իր  ողջ չարությունը թափում է նոր առաջնորդի վրա, որի վրա էլ ընկնում է նախկին առաջնորդի մահվան պատասխանատվությունը:

Ամփոփելով այս գլուխը` նշենք, որ ամբոխի հոգեբանության տեսանկյունից գաղտնիքը կայանում է ոչ միայն նրանում, որ մեկը հրամայի մյուսը հնազանդվի, սա դեսպոտական ռեժիմույմ ¨ս գոյություն ուներ: Այլ սրա հակառակն է: Եթե բոլոր առաջնորդները հրամայեին, ¨ բոլոր ամբոխները հնազանդվեին, գոյություն չէր ունենա հիմնական քաղաքական հիմնախնդիրը ¨ հիմնախնդիրներ ընդհանրապես:

Խարիզմատիկ առաջնորդի հոգեբանությունը

Հեղինակությունն ու խարիզման

Խարիզմայի հասկացությունը սկզբնավորվել և ձևավորվել է հին հունական դիցաբանությունից, որն ըստ դիցաբանության նշանակում է ուշադրությունը ձգել իր կողմը և խարիզմատիկ համարվել են հին հունական գեղեցկության և հմայքի աստվածուհիները: Հունարենից թարգմանած «խարիզման» նշանակում է շնորհ, աստվածային ուժ, որը տրված է մարդուն մեղսավորության հաղթահարման և փրկության հասնելու համար:

Այսօր խարիզմա տերմինն այնքան է հայտնի դարձել, որ նույնիսկ օգտագործվում է թերթերում և գրականության մեջ` համարելով, որ ընթերցողները հասկանում են դրա իմաստը: Եթե մենք առօրյայում հանդիպում ենք հետևյալ արտահայտությանը  «նա խարիզմա ունի», սա նշանակում է, որ տվյալ անհատը շրջապատողների վրա թողնում է մեծ տպավորություն և շրջապատող մարդիկ տրվում են նրա հմայքին, ուստի և պատրաստ են հետևելու նրան:

Սոցիալական աշխարհում գոյություն ունի իշխանության մի տեսակ, որը թույլ է տալիս իրեն ներկայացնել, որ հոգեկան աշխարհում գոյություն ունի շխանություն, որը իրականանում է ոչ միայն ֆիզիկական, անանուն ուժերի հիմքով, այլ հոգեկան ¨ անհատական ազդեցության հիմքի վրա. սա խարիզմատիկ իշխանությունն է:

Ավանդական իմաստով խարիզման վերաբերում է սուրբ անհատականությանը, որը ներկայացնում է կրոնական դոգմաներ, որոնք կապված են մարգարեի խոսքի հետ, որն էլ կարող է հանգստացնել հավատացյալներին, թեթ¨ացնել նրանց տառապանքները, գերել նրանց սրտերը:

Խարիզման վերջին հաշվով ոչ թե անհատի անձնական տաղանդի հետ¨անքն է, այլ ամբոխների վրա ունեցած ազդեցության աստիճանն է:

Ըստ Մ. Վեբերի խարիզման դա շնորհ է բնորոշ առաջնորդներին, որոնք հիացնում են զանգվածներին ¨ դառնում են նրանց հիացմունքի առարկան: Օրինակ խարիզմայով էին օժտված Չերչիլը, Մաո Ցզե Դունը, Ստալինը ¨ այլն:

Եթե փորձենք այլ խոսքերով նկարագրենք, ապա խարիզմատիկ առաջնորդի ազդեցությունը զանգվածների վրա կախված է ոչ թե հարստությունից, ոչ էլ բանակից, սրանք իրականում հանդես են գալիս լրացուցիչ օժանդակող միջոցներ կառավարման համար: Խարիզման նշանակում է շնորհ, որոշակի հարաբերությունների  որակներ հավատացողների, հետ¨որդների ¨ ուսուցչի միջ¨, ում որ հավատում են ¨ հնազանդվում: խարիզման թողնում է ցանկալի ազդեցություն նրա վրա, ով որ կապի մեջ է մտնում այդ խարիզմայի կրողի հետ: Օրինակ սա նույնն է, երբ դեղահաբը, որը ցավազրկում է, բուժում է, քանի որ այն դուրս է գրված բժշկի կողմից, չնայած որ չի պարունակում ոչ մի քիմիական  ¨ ֆիզիկական հատկություններ:

Չնայած գիտության զարգացմանը, անընդհատ պնդվում է, որ մի անհատի համար դեղ է հանդիսանում մյուս անհատը, սա ամենաունիվերսալ նարկոտիկն է:

Անկասկած, խարիզման մեծամասամբ հիմնվում է զանգվածների հավատալիքների վրա, կամ էլ մարդու անհատական տաղանդի վրա: Սակայն նշենք, որ ոչ բոլորն են կարող լինել շաման կամ առաջնորդ: Ինչքան էլ որ դժվար լինի որոշել այդ տաղանդը, յուրաքանչյուրը տեսնելով, միանգամից հասկանում է, որ դրանք մատնանշում են առաջնորդին: Այստեղ տեղին է նշել Շեքսպիրի պատմվածքներից մեկից երկխոսության մի հատված.

Լիր,- դու ճանաչու՞մ ես ինձ, երիտասարդ

Կենտ,- ոչ’, տեր, սակայն ձեր ներսում կա որոշակի բան, որը ստիպում է ինձ ձեզ անվանել տեր

Լիր,- իսկ ի՞նչն է դա

Կենտ,- իշանությունը:

Ինչպես յուրաքանչյուր առաջնային իռացիոնալ իշխպանություն, խարիզման միաժամանակ ¨’ շնորհ է, ¨ բարեբախտություն ¨ ստիգմա:  Խարիզման իր տիրակալին տալիս է անսահման կար¨որության, բացառիկության, ուժի նշան:

Այս բոլոր նշանները միաժամանակ հիասքանչ են ¨ սպառնալի: Դրանք պաշտպանում են ¨ վախեցնում: Սրանք առաջացնում են սիրո ¨ ատելության զգացում: Խարիզման ծնում է էմոցիոնալ վերելք, ծնում ¨ հրահրում է ամբոխներին քնած վիճակից ¨ բերում է շարժման:

Համարվում է, որ խարիզմատիկ առաջնորդը օժտված է առանձնահատուկ որակներով, որոնք դուրս են բնականի, սովորականի սահմաններից: Սակայն հարաբերությունները, որը հաստատում են նրա հետ, անհատական կարգուկանոնի, սուբյեկտիվ հարաբերություններ են, ¨ հետ¨աբար հիմնված են փոխադարձության իլյուզիայի վրա: Նրանք թույլ են տալիս յուրաքանչյուր անհատի ամբոխի մեջ պատկերացնել, որ նա գտնվում է անմիջական կապի մեջ առաջնորդի հետ: Որպեսզի դրանում համոզվի, նրանց բավական է նույնիսկ պատահական տեսնել առաջնորդին որ¨է  վայրում, մոտենալ նրան, ձեռք տալ ¨ նա կվերադառնա հիացած ասելով. «Ես տեսել եմ նրան, ես ձեռք եմ տվել նրան, նա ինձ հետ խոսել է ¨ այլն»:

Մ. Վեբերը նշում է.

«Իր իրական ձ¨ով խարիզմատիկ տիրապետությունը հանդիսանում է ծայրահեղ արտասովոր միջոց ¨ իրենից ներկայացնում է մաքուր անհատական սոցիալական հարաբերություններ, կապված անհատական որակների խարիզմատիկ արժեքի ¨ դրանց հաստատման»:

Թվում է` այսպիսի առաջնորդները ¨ նրա հետ¨որդները փոխադարձաբար ընտրում են մեկը մյուսին: Խարիզմատիկ առաջնորդը ստեղծում է կապեր, որը միավորում է մարդկանց իր հետ: Նրանք լիովին վստահում են առաջնորդին, ¨ նրան են տալիս իրենց բախտը` լիովին ենթարկվելով` չհասկանալով անգամ, թե ինչու են դա անում:

Պայմանները որում առաջ է գալիս այդպիսի տիրապետությունը, նույնպես բացառիկ են: Կարելի է ասել, որ մեծամասամբ խարիզմատիկ առաջնորդները ի հայտ են գալիս ճգնաժամային, անոմիկ իրավիճակում: Այս պայմաններում ամբոխին թվում է, որ ամեն ինչ իրենց շուրջը փլուզվում է, նրանք փնտրում են մարդու, ով կկարողանա ազդել իրերի դասավորավծության վրա, կապել իրականն ու իդեալականը, հնարավորն ու անհնարինը: Մի խոսքով ասած շրջել գոյություն ունեցող կարգը ¨ բերել ողջ հասարակությունը մի նպատակի: Այսպես էլ հենց առաջանում է այսպիսի տիրապետության անհրաժեշտություը, որը ի վիճակի կլինի փոխել իրավիճակը ներսից: Եվ առաջնորդները, որոնք օժտված են խարիզմայով, պատասխանում են այդ անհրաժեշտությանը:

Ըստ Վեբերի , խարիզման ուղիղ իմաստով մարգարեի տիրապետությունն է: Մարգարեները ստեղծում են նոր օրենքներ հասարակության համար: Նրանք ենթարկացնում են ¨ նրանց ենթարկվում են:

Այս առիթով Հեգելը գրել է.

«Նրանց բոլորին կարելի է անվանել հերոսներ, քանի որ նրանք գտել են իրենց նպատակը ¨ կոչումը իրերի ոչ սովորական դասավորվածության ժամանակ, ոչ գոյություն ունեցող կարգի պայմաններում, այլ սկզբնաղբյուրում , այդ ներքին ոգում, որը միշտ թաքնված է ¨ որը միշտ բախվում է արտաքին աշխարհի հետ ¨ պատառոտում տարբեր մասերի, ինչպես հավի ճուտը իր կեղ¨ը: Այդպիսին եղել են Ալեքսանդրը, Կեսարը, Նապոլեոնը»:

Ինչպես Վեբերն է ասել, խոսքը գնում է այն մարգարեների մասին, որոնք կարողացել են առաջնորդել ազգեր ¨ տալ նրանց նոր հավատ, նոր գաղափարախոսություն:

Մոսկովիչին ինքն իրեն հարցնում է, թե համապատասխանում է արդյոք առաջնորդը նկարագրված զանգվածի հոգեբանությամբ, որոշված սոցիալական իրականությամբ: Նա նշում է, որ կար բազմաթիվ պատճառներ, մտածելու որ ոչ:

Սակայն հակառակ բոլոր սպասումներին, մենք տեսանք, որ խարիզմատիկ տիրապետությունը վերաբերում է հենց այդպիսի իրականությանը: Ինչ որ արդեն ասվել է հեղինակության մասին, նրա անհատական ¨ սիմվոլիկ բնութագրի, կախարդանքի, անխոս հավատի, ենթարկվածության , հիացմունքի մասին, այս ամենը ներդրվում է խարիզմայի մեջ:

Հեղինակության ¨ խարիզմայի միջ¨ չկա մեծ տարբերություն. խարիզմայում առավել արտահայտված ` մարգարեկան կողմը, իսկ հեղինակության մեջ` զգացմունքային, որը հիմք է դնում տիրապետության բոլոր տեսակների համար: Հեղինակության տեսությունը ոգեշնչել է խարիզմայի տեսությանը:

Այստեղ նորից առաջ են գալիս մի շարք հարցեր. ինչ՞ու է խարիզմատիկ առաջնորդը գայթակղում ամբոխներին, ինչու՞ են նրանք հնազանդվում ¨ հետ¨ում նրան, երբ են առավել հակված հավատալու ¨ հետ¨ելու առաջնորդին:

Այս հարցերը միաժամանակ ¨’ տեսական են, ¨’ պրակտիկ: Չէ որ այսօր նրա փոխարեն, որպեսզի փնտրենք խարիզմա նրանց մոտ, ովքեր դրանով օժտված են, ԶԼմ ները, գովազդը, լրագրողները ¨ ուրիշներ, փորձում են այն ստեղծել: Եվ շատ հաճախ դա նրանց մոտ հաջողվում է :

Հեղինակը խարիզմայի հարցում ունի որոշակի մտավախություն ¨ գտնում է, որ այս տիպի տիրապետությունը ոչ միայն բացառիկ է, այլ նա¨ հին է իր էությամբ: Այն հիմնականում բնորոշ է նախորդ դարերի հասարակություններին:

Իսկ սրան հակառակ մի շարք գիտնականներ գտնում են, որ խարիզմատիկ առաջնորդը ի հայտ է գալիս անժամանակ, կայուն սոցիալական ֆազաների միջ¨, նեղ պատմական ճգնաժամերի շրջանում, երբ թագավորում է տարերային հավատը  ¨ անսահման հիացմունքը:

Լայնորեն տարածված կարծիք կա, որ, թե խարիզման բնատուր հատկանիշ է, որը մեկնընդմիշտ շնորհված է մարդուն բնության կողմից: Սակայն խարիզմայի հիմքում ընկած է ընդամենը այդօրինակ հատկանիշներով օժտվածության, տպավորություն թողնելու կարողությունը: Խարիզման ամեն¨ին էլ բնածին, միստիկական հատկություն չէ. դա միանգամայն վերլուծելի անհատական հատկանիշների հավաքածու է: Սակայն պետք է հաշվի առնել նա¨ մի կար¨որ հանգամանք: Չափազանց դժվար է տպավորություն գործել այն մարդկանց վրա, որոնց միջավայրում հասակ ես առել: Ուստի ¨ խարիզմատիկ անհատի համար կար¨որ հատկանիշներից մեկը  իր միջավայրին օտարությունն է: Կողքից եկած մարդու համար է կառավարել ուրիշներին: Խարիզմատիկության հավակնող մարդը պետք է ունենա որոշակի նշաններ, որոնք առանձնացնում են նրան շրջապատող զանգվածից, այսպիսի նշան կարող է լինել նույնիսկ հիվանդությունը կամ մարմնական արատը:

Խարիզմատիկ անհատները, որպես կանոն, չեն թաքցնում իրենց ֆիզիկական թերությունները: Օլիվեր Կրոմվելը, օրինակ, իր անձնական նկարիչից պահանջում էր պատկերել իր դիմանկարը բոլոր խոցերով ¨ գորտնուկներով հանդերձ, որոնք անգլիական հեղափոխության առաջնորդի դեմքին առատ էին: Բայց լինում է նա¨ բացառություններ. հայտնի է, որ Ֆրանկլին Ռուզվելտը արգելել էր պատկերել իրեն հաշմանդամի սայլակում:

Առաջնորդը պետք է անպայման լինի նշանների կրող, որպեսզի նրան մտապահեն ¨ ճանաչեն: Չերչիլի սիգարը, Ստալինի ծխամորճն այն առավել հայտնի օրինակներն են, որոնք առաջինն ենք մտաբերում: Խարիզմատիկ առաջնորդի համար կար¨որ է նա¨ իմիջի ձ¨ավորումը, ընդհուպ մինչ¨ մանրուքները` քայլվածքը, սանրվածքը, հագուստը, կեցվածքը ¨ այլն: Այդ ամենը պետք է դարձնի առաջնորդին ճանաչելի ¨ մտապահվող:

* Կայքի ադմինիստրացիան տեղադրված հոդվածների համար պատասխանատվություն չի կրում:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

2 thoughts on “Ս. Մոսկովիչի «Ամբոխների դարաշրջան». Առաջնորդի սկզբունքը. Խարիզմատիկ առաջնորդի հոգեբանությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *