Մարտին Հայդեգեր

մարտին հայդեգեր

1889-1976

Մարտին Հայդեգերը գերմանացի փիլիսոփա է, ով հայտնի է «գոյության հարց»-ի վերաբերյալ իր ֆենոմենոլոգիական ուսումնասիրությամբ: Հայտնի է, որ նա հանդես է եկել Կանտի հանդեպ քննադատությամբ: Նա գրել է Ֆրիդրիխ Նիցշեի և Ֆրիդրիխ Հոլդերինի հետագա գործունեության մասին: Հայդեգերի ազդեցությունը մեծ է եղել այնպիսի բնագավառների վրա, ինչպիսիք են՝ փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, արվեստը, մշակութային մարդաբանությունը, ճարտարապետությունը և այլն:

Նրա ամենահայտնի գիրքը՝ «Կեցություն և ժամանակ», համարվում է 20-րդ դարի կարևորագույն փիլիսոփայական աշխատանքներից մեկը: Նա պնդում էր, որ արևմտյան մտածողությունը կորցրել է իր գոյության ձևը: Մեզ գտնելու գոյաբանական փնտրտուքում, կորցնում ենք կապը մեր ըմբռնման հետ և դառնում թմրեցված: Որպես լուծում Հայդեգերը պաշտպանում է փոփոխությունը կիզակետում՝ թույլատրելով բացահայտել այն:

Հայդեգերը հակասական անձ է, հիմնականում իր՝ նացիզմին պատկանելու պատճառով, որի համար նա ո՛չ ներողություն է խնդրել և ո՛չ զղջացել, թեև ծածուկ նա անվանում էր դա իր կյանքի ամենամեծ հիմարությունը:                                                                                                     Հայդեգերը ծնվել է Գերմանիայում, կաթոլիկ ընտանիքում: Նա եկեղեցու գերեզմանափորի՝ Ֆրիդրիխ Հայդեգերի որդին էր: Մոր անունը Յոհաննա էր: Նրա ծնողները հավատարիմ էին Վատիկանի առաջին խորհրդին, որը հիմնականում դիտարկվել է աղքատ դասի կողմից: Կրոնական տարաձայնությունները հարուստների և աշխատավորների միջև հանգեցրին  խորդանոցի ժամանակավոր օգտագործման՝ ռումինացի կաթոլիկների համար:

Հայդեգերի ընտանիքը ի վիճակի չէր նրան ուղարկել համալսարան, այդ իսկ պատճառով  նա ընդունվեց հրեական ճեմարան, թեև մի քանի շաբաթից հեռացվեց՝ առողջական խնդիրների պատճառով: Հետագայում Հայդեգերը հրաժարվեց կաթոլիկությունից՝ նկարագրելով այն որպես անհամատեղելի իր փիլիսոփայության հետ: Ֆրիբուրգի համալսարանում աստվածաբանություն սովորելուց հետո, նա  անցավ փիլիսոփայությանը: Հոգեբանության վերաբերյալ իր դոկտորական թեզը ավարտեց 1914 թվականին, իսկ 1916 թվականին ավարտեց Duns Scotus-ի իր ատենախոսությունը՝ Հենրիխ Ռիկերտի և Էդմունդ Հուսերլի ազդեցության ներքո:

Հայդեգերը մասնակցել է նաև առաջին համաշխարհային պատերազմին՝ աշխատելով գրասեղանի շուրջ և երբեք չլքելով Գերմանիան: Պատերազմից հետո նա եղել է Էդմունդ Հուսե8լի ավագ օգնականը Ֆրիբուրգի համալսարանում: 1923թ.  Մարբուրգում նա ընտրվեց փիլիսոփայության արտահերթ պրոֆեսոր: Նրա գործընկերներից էին՝ Ռուդոլֆ Բուլթմանը, Նիկոլայ Հարթմանը և Պաուլ Նաթորփը: Հետևելով Արիստոտելին՝ նա սկսեց զարգացնել իր փիլիսոփայության դասախոսությունների հիմնական թեման՝ գոյության զգացումը:

Նա ընդլայնեց հասկացության օբյեկտը, որը գտել էր արդեն պատկերված այնպիսի քրիստոնեական մտածողների մոտ ինչպիսիք են՝ Սուրբ Պողոսը, Օգոստինոս Ավրելիոս Լյութերը և Սյորեն Կիերկեգորը: 1927թ. Հայդեգերը արդեն տպագրել էր իր գլխավոր աշխատությունը՝ «Կեցություն և ժամանակ»: 1928թ. երբ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Հուսեռլը պաշտոնաթող արվեց, Հայդեգերը դարձավ նրա իրավահաջորդը: Իր հետագա կյանքը Հայդեգերը անցկացրեց Ֆրիբուրգում՝ մերժելով մի շարք այլ առաջարկներ՝ նեռարյալ Բեռլինի Հումբոլդ համալսարանը: Ֆրիբուրգի նրա ուսանողների շրջանում հայտնի  էին՝ Հաննա Արենդթը, Գյունթեր Անդերսը, Հանս Յոնասը, Չարլզ Մալիկը, Հերբերտ Մարկուզեն և այլք: 1933 թ. ապրիլի 1-ին Հայդեգերը ընտրվեց համալսարանի ռեկտոր, իսկ մայիսի 1-ին միացավ  Ազգային-սոցիալիստական գերմանական կուսակցությանը: Նա աջակցել է անգամ Ադոլֆ Հիտլերին: Այնուամենայնիվ, 1934թ. նա հրաժարական տվեց ռեկտորի պաշտոնից, սակայն շարունակեց մնալ նացիստական կուսակցության անդամ: Ավելի ուշ՝ 1946 թ., զինվորական իշխանությունները որոշեցին արգելել Հայդեգերին դասավանդելու կամ համալսարանական որևէ գործունեություն ծավալելու իրավունքից՝ նացիստական կուսակցությանը պատկանելու պատճառով: Նման ընդդիմական ընթացակարգերը շարունակվեցին մինչև 1943թ. մարտ, մինչև նա վերջապես արտասանեց Mitläufer (նացիստական ռեժիմի հինգ ամենացածր խմբերից երկրորդը): Սա թույլատրեց նրան շարունակելու դասավանդումը Ֆրիբուրգի համալսարանում 1950-1951 թթ. ձմեռային կիսամյակում: 1917թ. Հայդեգերը ամուսնացավ Էլֆրիդա Պետերի հետ, իսկ արդեն 1919թ. ծնվեց նրանց առաջնեկը՝ Յորգը: Հայդեգերը արտաամուսնական կապերի մեջ էր իր ուսանողուհիներ Աննա Արենդթի և Էլիզաբեթ Բլոքմանի հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա օգնեց Բլոքմանին արտագաղթել Գերմանիայից, սակայն պատերազմի ավարտից հետո վերսկսեց կապերը նրանց երկուսի հետ: Հայդեգերը շատ ժամանակ էր անցկացնում Սև անտառի եզրին գտնվող իր տանը: Նա համարում էր, որ անտառը առանձնանալու համար լավագույն միջավայրն է: Նախքան իր մահը նա հանդիպեց կաթոլիկ քահանա Բերնարդ Վելթին: Նրանց զրույցների ճշգրիտ բնույթը հայտնի չէ, սակայն հայտնի է Հայդեգերի հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու նկատմամբ: Հայդեգերը մահացել է 1976թ. մայիսի 26-ին և հուղարկավորվել է Meßkirch-ի գերեզմանոցում՝ իր եղբոր և ծնողների կողքին: Հայդեգերը պնդում էր, որ արևմտյան փիլիսոփայությունը՝ սկսած Պլատոնի ժամանակներից, սխալ է ըմբռնվել: Այլ կերպ ասած, Հայդեգերը հավատում էր, որ գոյության վերաբերյալ բոլոր հետազոտությունները պատմականորեն կենտրոնացված են հատուկ անձանց և նրանց հատկությունների վրա: Բայց, քանի որ փիլիսոփաները և գիտնականները անտեսել են գոյության վերաբերյալ ամենահիմնական, տեսական ուղիները, նրանք շփոթել են մեր՝ լինելու վերաբերյալ ըմբռնումը և մարդկային գոյությունը: Նման թյուր կարծիքներից խուսափելու համար՝ Հայդեգերը հավատում էր, որ փիլիսոփայական հարցումը պետք է իրականացվի մի նոր ձևով՝ պատմության փիլիսոփայության գործընթացի միջոցով: Նա վիճում էր, որ նման թյուր կարծիքները՝ սկսած Պլատոնից, թողել են իրենց հետքը արևմտյան մտածողության վրա: Այն, ինչ մենք հասկանում ենք, ինչի մասին խոսում ենք՝ ելնելով ողջախոհության մտքից, ենթակա է արմատական սխալների: Իր հետագա փիլիսոփայության մեջ Հայդեգերը պնդում է, որ սա մեծապես ազդում է նրան, թե ինպես է մարդը վերաբերում ժամանակակից տեխնոլոգիային: Փիլիսոփայության համացանցային հանրագիտարանը նշում է, որ Հայդեգերը ի գիրը դժվար է ըմբռնել՝ նորարարական թեմաների արծածման և անհասկանալի մտածողության պատճառով: Հայդեգերը ընդունել է այս մեղադրանքը ասելով՝ «ինքնին մտածողության ստեղծումը ինքնասպանություն է փիլիսոփայության համար»:

Հայդեգերի աշխատանքը վերլուծել են այնպիսի հայտնի փիլիսոփաներ, ինչպիսիք են՝ Կարլ Յասպերսը, Լեվի Ստրոսը, Ահմադ Ֆարդիդը, Ժան-Պոլ Սարտրը, Միշել Ֆուկոն և այլք:

Հիմնական աշխատանքների ցանկ

  1. Heidegger, Martin. Introduction to Metaphysics. Yale University Press 2000
  2. Heidegger, Martin. What Is Called Thinking? HarperCollinsl 1976
  3. Heidegger, Martin and David Farrell Krell (Editor). Basic Writings. HarperCollins 1993
  4. Heidegger, Martin. Basic Writings : Second Edition, Revised and Expanded. Harper SanFrancisco 1993
  5. Heidegger, Martin. Der Begriff der Zeit: Vortrag vor der Marburger Theologenschaft, 1989
  6. Heidegger, Martin. Der Begriff der Zeit: Vortrag vor der Marburger Theologenschaft, 1995

 

Թարգմանեց՝ Լուսինե Սաֆարյանը

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

2 thoughts on “Մարտին Հայդեգեր

  1. Սա գիրք չէ, պարզապես հոդված է հեղինակի կյանքի մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *