Լսարան.ազդեցության մեխանիզմներ և ձևեր

Արուս Հարությունյան

…որպեսզի կարողանաս հաջողությամբ գործել, պետք է իմանալ այն մատերիալը, որի վրա պետք է ազդել…-Կ. Մարքս

Ելնելով մարքսյան այս բնորոշումից`անհրաժեշտություն է առաջանում մի փոքր պարզաբանում մտցնել այն հարցում, թե խոսքը ինչ գործունեության մասին է, հետևաբար ինչիպիսի ենթադրվող հաջողություն կարելի է ակնկալել նյութի ուսումնասիրության և վերլուծության միջոցով վերջինիս վրա ներգործելու արդյունքում: Խոսքը, իհարկե, հանրային ելույթի մասին է, հետևաբար գործողությունների այս շղթայում, որպես հիմնական դերակատարներ են հանդիսանում լսարանը և հռետորը, ուստի աշխատանքի ողջ տրամաբանական շարադրանքը կկառուցվի հենց այս երկու բաղադրիչների շուրջ: Այժմ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրի սահմանմանը` բնութագրական հատկանիշների, փոխազդեցության ձևերի և  իրականացրած ֆունկցիաների տեսանկյունից: Անկախ նրանից, թե ներկայացվող ելույթը հանդես կգա պրոպագանդայի, ագիտացիայի, դասախոսության, թե պարզապես սովորական զրույցի տեսքով, այնուամենայնիվ, բոլոր դեպքերում էլ գործ ունենք մարդկանց մի խմբի հետ, ում վերջիվերջո ուղղված է մեր նպատակային ուղերձը. խոսքը, իհարկե, լսարանի մասին է:

անմիջականորեն ազդելով միմյանց վրա ժամանակի և տարածության կոնկրետ պայմաններում>>[1]:

Համաձայն հեղինակի կողմից օգտագործված մեկ այլ հեղինակի`Յ. Շեպանսկու սահմանման`<<լսարանը որոշակի թվով մարդկանց կույտ է, ովքեր որոշակի ապրումներից ունեն համանման սպասումներ կամ հետաքրքրված են միևնույն առարկայով>>[2]:

Սակայն այն կարևորագույն հատկանիշը, որն ամբողջացնում է և բնութագրական է դարձնում լսարանը, բևեռացումն է, որը երկակի գործընթաց է, ունկնդիրների և հռետորի միջև փոխազդեցության արդյունք` վերջինիս ղեկավարող դերի ընդգծմամբ:

Ելնելով լսարանի և հռետորի միջև փոխազդեցության բնույթից ու հնարավորությունից`առանձնացնում ենք լսարանի տարբեր տիպեր: Բանավոր ելույթի լսարանը բնութագրվում է նրանով, որ լսարանի անդամները լսողական և տեսողական կոնտակտի մեջ են հռետորի և միմյանց հետ, ինչը վկայում է մասնակիցների`ելույթում առավել մեծ ընդգրկվածության աստիճանի մասին: Հենց սրանով ենք տարբերակում բանավոր ելույթի լսարանը զանգվածային տեղեկատվության ցանկացած տիպի լսարանից (մամլո, հեռուսատատեսային կամ ռադիոյի լսարան): Այս տեսակետն է կիսում նաև Կ. Մարքսը`վկայակոչելով, որ <<բաց լսարանը>> չի հանդիսանւոմ անձանց սովորական հանրագումար: Բևեռացման և համատեղ ներկա լինելու ազդցության ներքո ունկնդիրների հոգեկանում տեղի են ունենում էական փոփոխություններ: Մարդը, անգամ կարճ ժամանակով գտնվելով մեծ կամ փոքր խմբում, իրեն այլ կերպ է պահում, քան կպահեր միայնակ լինելու դեպքում:

Լսարանի վարքը մեծամասամբ պայմանավորված է վերջինիս մեծությամբ: Որքան փոքրաքանակ է լսարանը, այնքան ավելի սովորական ու առօրեական տրամադրություն է ձեռք բերում: Եվ հակառակը, մեծաքանակ լսարանի դեպքում տիրում է հանդիսավորության իրավիճակ, ուստի մեծ լսարանի ռեակցիան կարող է առավել ինտենսիվ լինել, քան փոքր լսարանի դեպքում:

Լսարանի կազմում յուրաքանչյուր անհատ ինֆորմացիայի ապրումակցման տեսանկյունից այս կամ այն աստիճանով ձեռք է բերում ներխմբային ներշնչանքի զգացողություն, ինչը թուլացնում է իրավիճակի գնահատման անհատական քննադատական սկզբունքը: Ապրումակցաման այս հատկությունն էլ հանդիսանւոմ է <<կոնտակտային >> լսարանի տարբերակիչ գծերից մեկը: Մտադրված դադարը, ձայնի բարձրացումն ու իջեցումը, ժեստը, ներգործելով առանձին ունկնդիրների վրա, որպես կանոն, առաջացնում է ողջ լսարանի համապատասխան ռեակցիան:

Ունկնդիրները, այսպես թե այնպես,  հաշվի են առնում իրենց հարևանների գնահատականները, կարծիքն ու վարքը`դրանց համապատասխան կառուցելով սեփական վարքը: Վերջինիս պարզ օրինակ է հանդիսանում այն, որ մասնակիցներից նրանք, ովքեր չեն հասցրել արձագանքել հռետորի կողմից արված կատակին, ապա չդիմանալով մյուսներից տարբերվելու  անսպառ ցանկությանը` միանգամից ծիծաղում են` ենթարկվելով <<վարակման>> ռեակցիայի ներգործությանը: Լսարանի այս առանձնահատկությունը հաշվի առնելով, ինչպես նաև հռետորի վարպետությունն (ձախողելու ռիսկի մինիմալիզացիան) ու ճիշտ ժամանակին կիրառելու դիպուկ ընտրությունը, կարող են հանգեցնել հռետորի կողմից ցանկալի արդյունքի ձեռք բերմանը: Հենց այստեղից էլ կարելի է բխեցնել այն կարևորագույն խնդիրը կամ <<առաքելությունը>>, որը դրված է հռետորի առջև:

Սակայն ոչ մի կերպ չպետք է անտեսել այն հանգամանքը, որ <<վարակման>> ռեակցիայի <<ստիմուլ-մասնակիցներն>>[3] օժտված են կրթության բարձր մակարադակով և  ինքնագիտակցությամբ, որոնց որոշակի հարցում ապացուցելու և համոզելու համար բավականին թույլ է գործում այս առանձնահատկությունը, ուստի, չանտեսելով այն հանգամանքը, որ այս <<ստիմուլ-մասնակիցների>> օգնությամբ կարելի է հասնել լսարանի համանման ռեակցիայի ձեռք բերմանը, հռետորի որոշակի դիրքորոշում ներկայացնող տեսակետը, բացի խոսքի էմոցիոնալ հագեցվածությունից ու խոսքը համոզիչ դարձնելու մի շարք հնարքներից, պետք է կառուցված լինի նաև տրամաբանական օպերացիաների ենթարկված դատողություններից: Լսարանի վարքը մեծամասմամբ պայմանավորված է վերջինիս համասեռ լինելուց: Լսարանը կարող է  տարբեր լինել ինչպես սոցիալական կազմի, այնպես էլ մասնագիտական պատկանելիության, կրթության, տարիքի, հետաքրքրությունների տեսանկյունից, թեև ունկնդիրների ցանկացած խմբին բնորոշ է շարժառիթների մինիմալ ընդհանրությունը: Որքան համասեռ է խումբը, այնքան հեշտանում է հռետորի խնդիրը այն կառավարելու և ցանկալի արդյունք ձեռք բերելու համար: Նման լսարաններում լավագույնս գործում են և ընդունելի են այն փաստարկները, որոնք անմիջականորեն առնչվում են ունկնդիրների հետաքրքրությունների և շահերի հետ` ի տարբերություն ընդհանուր դիրքորոշումների և դրույթների: Լսարանի հետաքրքրություններից բխող և վերջինիս համար ականջ շոյող դատողությունները, գաղափարները արժևորվում են մասնակիցների կողմից և նրանց մոտ առաջացնում են սեփական գիտելիքները համանման փորձով հարստացնելու մեծ ցանկություն, մինչդեռ նման փորձի բացակայությունը հանգեցնում է մարդու հոգեկանի արգելակմանը, ինչի արդյունքում մարդիկ դադարում են ընկալել ամենատարրական իրերը:Բաց լսարանն օժտված է հռետորի նկատմամբ սոցիալական սանկցիաների կիրառման ունակությամբ: Լսարանի կողմից հռետորի հավանության արժանանալու հանգամանքն արտահայտվում է ծափերի, համարժեք արձագանքների տեսքով: Լսարանը, օգտագործելով իր “պասիվ ինքնաարտահայտաման” ակտիվ միջոցները, կարող է միաժամանակ և° հավանության արժանացնել, և° տապալել ողջ ելույթը: Ցանկացած լսարանի հետ հանդիպման ժամանակ հռետորը պետք է հաշվի առնի առօրյա գիտակցության այնպիսի կարևորագույն տարրերից մեկը, ինչպիսին կարծրատիպն է: Կարծրատիպը որևէ երևույթի վերաբերյալ հասարակական գիտակցության մեջ ամրակայված կայուն և ստանդարտացված պատկերն է, որը յուրացվում է անհատի կողմից պատրաստի տեսքով: Լսարանի հետ աշխատելու մյուս կարևորագույն սկզբունքը լսարանի տրամադրության հաշվի առնելն է, որով մեծապես պայամանավորված է վերջինիս վարքը: Տրամադրությունը անձի ընդհանուր էմոցիոնալ վիճակն է, որը սահմանում է հոգեկանի այլ դրսևորումները: Խմբի տրամադրությունը օժտված է որոշակի բնութագրիչներով` իմպուլսիվությամբ և “վարակվածությամբ”, որն իր հերթին պայմանավորում է վերջինիս կարևորագույն հատկությունը` դինամիկությունը: Լսարանի տրամադրությունը կարող է տատանվել և արմատապես փոխվել ամենաաննշան ժամանակում` համապատասխանաբար փոխելով մասնակիցների վարքը: Ապահովելով լսարանի հետ աշխատելու վերոնշյալ սկզբունքների կարևորությունը` պետք է հաշվի առնել նաև դրանցից ևս մեկը: Լսարանի հետ հաղորդակցվելիս հռետորը չպետք է կիրառի այնպիսի արտահայտություններ կամ գեղարվեստական կերպարներ, որոնք անծանոթ են ունկնդիրներին, ներառնված չեն եղել վերջիններիս ունեցած նախկին փորձում: Վերջինիս անտեսումը կարող է հանգեցնել լսարանի հետ կոնտակտի կորստին, հետևաբար`ելույթի ձախողմանը:
Հարկ է նշել, որ լսարանի հետ արդյունավետ փոխազդեցության համար պետք  հաշվի առնել այն հանգամանքը, որ նախ և առաջ լսարանն իրենից ներկայացնում է սուբյեկտների, այո սուբյեկտների ամբողջություն, որոնցից յուրաքանչյուրին  բնորոշ է “մարդ” կատեգորիայի բոլոր բնութագրիչներն առանց բացառության, ուստի հռետորի` լսարանի հետ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ աշխատելու լավագույն տարբերակը լսարանի անդամների շահերի, հետաքրքրությունների, նախապատվությունների, քմահաճույքների և համանուն  տարբերակների համալիր բազմության ուսումնասիրության  և հաշվի առնման  ճանապարհն է :

Օգտագործված գրականության ցանկ

  1. Карнеги Д. “Как приобретать друзей и оказывать влияание на людей” www.karnegi.ru
  2. Ножин Е.А. “Мастерство устного выступления” 3-е издание. “Политиздат”, М., 1989
  3. Сергеич П. “Искусство речи на суде”, М. «Юридическая литература» 1988 http://www.koob.ru

[1] Ножин Е.А. “Мастерство устного выступления” 3-е издание. “Политиздат”, М., 1989, стр. 28

[2] Там же, стр. 28

[3] Այս բնորոշումն իմն է

Լսարանի` որպես միասնական միավորի մեկնաբանման  հարցում կան տարբեր սահմանումներ: Համաձայն Ե. Նոժինի`լսարանն իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական խմբի տարատեսակ, այսինքն` <<որոշակի թվով մարդկանց միավորում, ովքեր, շարունակական ժամանակահատվածում գտնվում են միմյանց հետ համաձայնեցված փոխազդեցության մեջ համընդհանուր արժեքների հիման վրա`

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *