Երբ մենք շրջում ենք փողոցներով, ամենուրեք տեսնում ենք մարդկանց, ովքեր ինչ-որ բան են գրում բջջային հեռոխոսի միջոցով, կամ երբ մենք մտնում ենք WiFi գոտի, մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր իրենց նոթբուքերով լիովին ներծծված են ինտերնետի մեջ: Այսինքն ցանկացած պահի կարելի է կապվել արտաքին աշխարհի հետ: Այս երևույթը որքան էլ արդեն սովորական է համարվում, այնուամենայնիվ, մեկնաբանման կարիք ունի: “Խելացի ամբոխ” գրքի հեղինակ Հովալդ Ռենոլդը փորձեց տալ այս ամենի բացատրությունը, և օգտագործել այս պոտենցյալը ծառայեցնելով ինչ-որ նպատակների: Դրա համար նա դիմեց Microsoft ընկերության սոցիոլոգ Մարկ Էշլի Սմիթի օգնությանը: Մարկ Էշլի Սմիթն այն անձնավորությունն է, ով usenet-ը վերածեց սոցիալական միջավայրի:
Սոցիալական միջավայրը դա հասարակության կապի կապիտալն է, կապիտալը գիտելիքների և հենց նույն շփումը: (more…)