Արմինե Խանանյան
armine.khananyan@gmail.com
«Պատկերի լեզուն ոչ միայն ինչ–որ մեկի կողմից (օրինակ սուբյեկտի, ով համադրում է նշանները և ստեղծում հաղորդագրություն) փոխանցվող խոսքն է, այլև խոսքը, որը ինչ–որ մեկի կողմից ստացվում, ընդունվում է…»
Ռոլան Բարտը առաջարկում է պատկերի սեմիոտիկ վերլուծության լուսաբանման համար դիմել գովազդային պատկերի օրինակին, քանի որ, «եթե ցանկացած պատկեր իր մեջ կրում է այս կամ այն նշանները, ապա անտարակույս է, որ գովազդային պատկերի մեջ այդ նշանները տիրապետում են առանձնահատուկ լիակատարությամբ. դրանք կազմված են այնպես, որ հնարավոր լինի ընթեռնել»՝ հնարավորինս միանշանակ: 1964 թ. իրականացված Panzani ֆիրմայի ահա այս գովազդի վերլուծությունը դարձել է թերևս դասական: