Ունկընդրելով Ռոլան Բարտին. զրույց «Նորաձևության համակարգ» գրքի շուրջ

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Ռոլան Բարտի հարցազրույցը Ֆրեդերիկ Գոսանի հետ
Տպագրվել է 1967թ., ապրիլի 19, Le Monde շաբաթաթերթում
Բնօրինակը տե՛ս հղումով

Ֆրեդերիկ Գոսան. Թվում է, թե «Նորաձևության համակարգ» աշխատությունը հանդես է գալիս որպես «ձեռնարկ»՝ առնչվելով նշանաբանության հետ: Կարո՞ղ եք սահմանել՝ ինչ ասել է նշանաբանություն:
Ռոլան Բարտ. Որպես կանխադրույթ նշանների վերաբերյալ ընդհանուր գիտությունն առաջին անգամ առաջադրեց Սոսյուրը, որն անվանեց նշանաբանություն (սեմիոլոգիա): Նա կարծում էր, որ միայն լեզվաբանությունը այս գիտության մաս կկազմեր: Այնուհետև, սակայն, լեզվաբանության ու սոցիոլոգիայի զարգացմանը զուգընթաց, այդ  նշանաբանական ծրագիրը վերափոխվեց: Արդյունքում, հանգեցին մի համոզման, համաձայն որի մարդկանց կողմից կառավարվող բազմաթիվ մշակութային օբյեկտներ կազմում են հաղորդակցման, այսինքն՝ նշանակության համակարգեր: (more…)

Read More