Տպագրվել է՝
Բանբեր, Երևանի համալսարանի, Սոցիոլոգիա Երևան 2021, էջ 55-61,
Արևիկ Համբարձումյան
Տե՛ս հղումով:
Ռազմական սոցիոլոգիան կարևոր ուղղություն է միջին մակարդակի սոցիոլոգիական տեսությունների շարքում, քանզի ստեղծում և համակարգում է սոցիոլոգիական գիտելիք հասարակական կյանքի այնպիսի ոլորտների և ասպեկտների վերաբերյալ, ինչպիսիք են զինված ուժերը՝ որպես սոցիալական ինստիտուտ, պատերազմների պատճառներն ու հետևանքները և այլն: Սակայն ոլորտի հետազոտողները պարբերաբար նշում են ռազմասոցիոլոգիական գիտելիքի ստեղծման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի համակարգում այն ներառման դժվարությունների մասին: Սույն հոդվածը նպատակ ունի վեր հանել ռազմական սոցիոլոգիայի ոլորտում գիտելիքի ստեղծման, տեսականացման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի ոլորտին դասելու գործընթացների առանձնահատկությունները և դժվարությունները՝ հիմնվելով ոլորտի արդի տեսաբանների բարձրացրած հարցերի վրա: (more…)