Տպագրվել է
Вестник, Российско-Армянского Университета, (серия: гуманитарные и общественные науки),
(43) Издательство РАУ No 4/2022 стр. 78-109
ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
arevikham@gmail.com
ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
gayane.harutyunyan@gmail.com
Հետարդյունաբերական հասարակություններում մեծագույն սոցիալական բարիք է խաղաղությունը։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում գլոբալացման, միջազգային տնտեսական փոխկախյալությունների և մի շարք այլ գործոնների հետևանքով պատերազմներին և առհասարակ ռազմական ոլորտին վերաբերող հարցերը խնդրականացվում են: Եթե նախկինում պետությունների ռազմական դոկտրինն առաջնահերթ էր և պայմանավորում էր պետության մնացած ոլոտների գործունեությունը, ապա հետարդյունաբերական հասարակություններում այս իրողությունը փոխվեց՝ զիջելով առաջնահերթությունը կյանքի որակը պայմանավորող գործոններին։ (more…)
Բենջամին Ստորան ծնվել է 1950 թվին, ֆրանսիացի պատմաբան է, Փարիզի XIII համալսարանի նախկին պրոֆեսոր, Ֆրանսիայի Սենատի պատմության մրցանակի ժյուրիի անդամ և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազային կենտրոնի (CNRS) Մահրեբի բաժնի գիտական խորհրդի նախագահ: Նրա հետազոտությունները կենտրոնանում են Ալժիրի, Ալժիրի պատերազմի պատմության վրա, հիշողության քաղաքակնության, իսկ ավելի լայն`ժամանակակից Մահրեբի պատմության, ինչպես նաև Ֆրանսիայի գաղութային կայսրության և դեպի Ֆրանսիա ներգաղթի վրա: Նա ծնվել է Ալժիրում, հրեական ընտանիքում, որը լքել է երկիրը 1962 թվականի Անկախության պատերազմից հետո: Գրեթե երեսուն գրքի հեղինակ, ում հոդվածներն ու գրքերը թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, վիետնամերեն: 2008 թվականին նա տպագրեց կենսագրական էսսե՝ «Անվերջ պատերազմներ. պատմաբան, Ֆրանսիա և Ալժիր» (հրատարակ. Stock, 2008):
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան